Հունական օրդերը, որպես սյունահեծանային կոնստրուկտիվ համակարգի ճարտարապետական մարմնավորման օրինակ, բաղկացած էր գետնա–խարիսխ-ստերեոբատեսից, կրող սյունից ե կրվող անտամբլեմենտից։ Այն ոչ միայն քարե կոնստրուկցիա է, այլև դրա գեղարվեստական-արտահայտչական լիարժեք համակարգ՝ մասերի պլաստիկ մշակմամբ ու ներդաշնակ համաչափությամբ։ Այն տրամաբանորեն արտահայտում Է իր բոլոր մասերի դերն ու աշխատանքը, սյուների առաձգական լարվածությունը (Էնտասիսի և կանելյուրների միջոցով) և այլն։
Բարակացնելով կամ հաստացնելով սյունը, ավելացնելով կամ պակասեցնելով նրա էնտասիսը կամ փոխելով խոյակի (սյունագլխի) ձևերը, ճարտարապետը հասնում էր ուժի, լարվածության, ծանրության և թեթևության արտահայտության, ( ինչպես քանդակագործը՝ մարդկային մարմնի |ձևերի արտահայտման ժամանակ։

Ի տարբերություն արևելյան բռնատիրական երկրների ճարտարապետության ձևերի, հունական ճարտարապետությունն իր ձևերով ու համաչափություններով ավելի մոտ է բնությանը և մարդուն։ Այդ հատկանիշը առավել չափով իր արտահայտությունն է գտել հունական օրդերներում, որոնք ճարտարապետական իմաստավորության ցայտուն օրինակ են։
Հունական օրդերներում ընդգծված է նրանց կոնստրուկտիվ էությունը, մարդուն ծառաաայելու նրանց դերը։ Միևնույն ժամանակ հունական օրդերները բավարարում էին մարդու գեղարվեստական պահանջմունքները, շոյում նրա աչքը, պատճառում գեղագիտական բավականություն։ Գործնական և գեղարվեստական հատկանիշների միասնությունը հունական ճարտարապետության իրապաշտական սկզբունքի հիմքն էր կազմում։
Արխաիկ շրջանում հունական ճարտարապետության մեջ զարգանում են երկու հիմնական օրդերներ՝ դորիականը և հոնիականը , որոնք հաջորդ դարում մշակվում և կատարելագործվում են ու ծաղկման շրջանում հասնում իրենց բարձր կատարելությանը։
Դորիական օրդերը իր ձևերով ավելի պարզ է, առնական, իսկ հոնիականը՝ ավելի նուրբ, սլացիկ, հարուստ։ Վիտրուվիոսը հունական-դորիական օրդերը համեմատել է տղամարդու առնական մարմնի, իսկ հոնիականը՝ նրբակազմ և հանդերձանքի ծալքերով հարուստ կնոջ մարմնի հետ։
Դորիական օրդերի հայրենիքը բուն Հունաստանն էր, Սպարտան, ինչպես և Սիցիլիայի ու հարավային Իտալիայի հունական գաղթավայրերը, իսկ հոնիականինը՝ Փոքր Ասիան։ Ավելի ուշ, ծաղկման շրջանում նկատվում է ձգտում ստեղծելու համահելլենական ճարտարապետական ոճ, զուգակցելով միմյանց հետ դորիական և հոնիական օրդերների ձևերը։ Այդ արտահայտվել է միևնույն համալիրում, նույնիսկ միևնույն շենքում՝ երկու օրդերային համակարգի համատեղ օգտագործման միջոցով։
ԴՈՐԻԱԿԱՆ ՕՐԴԵՐ
Դորիական օրդերի նախօրինակները կարելի է տեսնել Կրետե-միկենյան և հոմերոսյան ժամանակաշրջանների, ինչպես նան. Հին Եգիպտոսի ճարտարապետության մեջ։ Որպես առանձին օրդեր այն կազմավորվում է արխաիկ շրջանի սկզբում։ Հետագայում անընդհատ կատարելագործվելով, իր բարձրագույն արտահայտությունն է գտնում Պարթենոնի տաճարում։
Հունական–դորիական օրդերին բնորոշ է ուժը, առնականությունը, խիստ պարզությունը, մոնումենտալ հանդիսավորությունն ու դեկորի զսպվածությունը ։
Զարգացած դորիական օրդերը խարիսխ չուներ։ Սյան բարաւկացումը սկսվում էր անմիջապես ստիլոբատեսքւց, բայց չէր կատարվում մինչև վերջ, այլ բարձրության 1/3 մասում պան բունը ավելի ուռուցիկ էր (էնտասիս): Սյան մակերևույթը մշակվում էր ուղղաձիգ ակոսներով, որոնք կանելյուրներ էին կոչվում։ Նրանց թիվը 16—20 էր լինում։
Սյան խոյակը (սյունագլուխը) բաղկացած էր կլոր բարձիկից՝ էքինոսից և քառակուսի սալից՝ աբաքսից։ Բացի այդ, կանելյուրները ավարտվում էին օղակներով (1—4 հատ), որոնք վզքւկ կամ հիպոտրաքիլիոն էին (կոչվում։ Սյունից դեպի էխին անցումը մեղմացնելու համար վերջինիս տա կին նույնպես արվում էին օղակներ։
Արխիտրավը (հեծանը, մարդակը) արվում էր սկզբում մեկ, հետագայում 2—3 քարից։ Այն հենվում էր աբաքսի կենտրոնական մասում։ Արխիտրավը պսակվում է մի գոտով, որի վրա ֆրեզում եղած յուրաքանչյուր տրիգլիֆոսի տակ կային կաթիլաձև (գուտտավոր) ռեգուլներ։
Ֆրիզը բաղկացած է տրիգլիֆոսներհց և մետոպեներից, որոնց ծագումը Վիտրուվիոսը կապում է փայտի կոնստրուկցիաների հետ։ Տրիգլիֆոսների դասավորությունը ֆրիզում համաձայնեցվում էր սյուների քայլի հետ. յուրաքանչյուր սյան առանցքով դրվում էր մեկական տրիգլիֆոս։ Բացառություն էր կազմում անկյունային տրիգլիֆոսը, որը գտնվում է անկյունում՝ սյան առանցքի նկատմամբ մի քիչ շարժված։ Վերևից տրիգլիֆոսը պսակվում է մի գոտով, որն ամբողջ երկարությամբ անցնում է տրիգլիֆոսների և մետոպեների վերևով, աոաջինների վրա դեպի առաջ, իսկ երկրորդների վրա՝ ետ ընկած։
Քիվի սալը գտնվում է ֆրիզի վերևում։ Այն հենվում է մուտուլների (մոդուլյոնների) վրա։ վերջիններիս քայլը համապատասխանում էր տրիդլիֆոսների քայլին։ Տակի կողմից նրանք պատած են երեք շարք կաթիլներով կամ գուտտերով։ Քիվի սալն ավարտվում է ջրահավաք մասով՝ սեմայով։ Երկայնական ուղղությամբ սեմայի մեջ, միմյանցից որոշ հեռավորությամբ, թողնըվում էին ջրհորդաններ՝ սովորաբար ձևավորված որպես առյուծի գլուխներ։ Սեմայի բացակայության դեպքում անցման մեղմացումը կատարվում էր անաեֆիքսոսների միջոցով, որոնք ճակատի ամբողջ երկարությամբ ձևավորում էին կղմինդրների միացման տեղերը։
Երկթեք կտուրի եռանկյունաձև երկու ճակատային մասերը՝ ֆրոնտոնների անկյունները նույնպես զարդարվում էին ակրոտերիոն կոչվող զարդերով, որոնց լրիվը դրվում էր միջին, իսկ կիսատները՝ երկու կողքի անկյունների վրա։ Ֆրոնտոնի միջին հարթությունը՝ տիմպանոնը, հաճախ, օր. Պարթենոնի տաճարում, պատում էին բարձրաքանդակային հորինվածքով։
Հունական–.դորիական օրդերը գործածական և գեղարվեստական սկզբունքների միասնության դասական օրինակ է։ Հանդիսանալով սյունահեծանային կոնստրուկտիվ համակարգի գեղարվեստական մարմնավորում, օրդերը կոնստրուկտիվ դերի հետ մեկտեղ ճարտարապետական հորինվածքում ակտիվ դեր ուներ։ ճիշտ է, դորիական օրդերի որոշ ձևեր մնացուկներ էին փայտե կոնստրուկցիայից, սակայն փոխարինվելով քարով նրանք ավելի հղկվում էին, ճշտվում համաչավտւթյունները և կատարելագործվում էին։ Դրանով պետք է բացատրել սյուների միմյանցից բավականաչափ հեռու դասավորելը փայտե արխիտրավների դեպքում և մոտեցումը միմյանց, երբ արիխտրավները քարից էին ։
Սկզբնական շրջանում քարի կոնստրուկցիան դղորիական օրդերում մեծ պաշարներով էր, ուստի նրա համաչափությունները ծանր էին (անտաբլեմենտի և արխիտրավի բարձրությունը, սյուների հաստությունը): Քարի բնույթի, որպես շինանյութի, ավելի ճիշտ ըմբռնումը հնարավորություն է տալիս 6-րդ դարում աստիճանաբար հղկել և կաւոարելագործել օրդերի ձևերն ու համաչափությունը, ինչպես և ռիթմը (որը բաղկացած էր սյուների և միջսյունային տարածության հաջորդակցումից):
Օրդերի գեղարվեստական արտահայտչականությունը ընդգծվում էր նաև նրա տարբեր մասերի պլաստիկական մշակման միջոցով։ Այդպիսի մշակումով առանձնանում էին նրա մասերը, հարստանում լուսաստվերով, ընդգծվում կոնստրուկտիվ, ակտիվորեն աշխատող տարրերը։ Օրդերի տեկտոնիկական կառուցվածքի հայտնաբերմանն ու արտահայտմանը մեծապես նպաստում էր նաև պոլիխրոմիայի (բազմազանության) կիրառությունը, այսինքն՝ օրդերի առանձին մասերի, բացի սյունից, ներկումը գույներով (գլխավորապես կարմիր և կապույտ):
Հնագույն շրջանում քիվերում և ֆրզների վրա լայնորեն կիրառվում էին տերակոտային գունավոր զարդաքանդակներ Տիմպանեներում և մետոպներում դրված քանդակախմբերը լրացբում և հարստացնում էին տաճարների գերղարվեստական կերպարը, նպաստում ճարտարապետական եկի գաղափարական բովադնակության բացահայտմանը:
ՀՈՆԻԱԿԱՆ ՕՐԴԵՐ
Հոնիական օրդերը զարգացել է գլխավորապես Հունաստանի փոքրասիական գաղոթւենորւմ և կապված է ոչ միայն հույների, այլր Մերձավոր արևելքի
ժողովուրդների ստեղծագործական ավանդույթների հետ: Որպես օրդեր այն կազմավորվել է մ․թ․ա․ 7-րդ դարի վերջում:
Բնորոշ է համաչաթությունների թեթևությամբ, ձևերի նրբագեղությամբ, վայելչությամբ ու դեկորի հարստությամբ:
Ի տարբերություն դորիականի, հոնիական սյուն ունի փոքրասիական խարիսխ՝ ատտիկականի տարբերակներով:
Սյուներն ավելի բարակ են, քան դորիականը: Սյան բունը պատած էր 20-24 կիսաշրջանա կամ էլիպսաձև կտրվածք ունեցող կանելյուրներով, որոնց արանքում թողնվում էին շերտեր՝ «ճանապարհներ»:
Սյան խոյակը իր ձևերով անմիջական կապ ունի փայտյա ենթահեծանային բարձիկների հետ:
Ճակատային կողմից երկու խոյակներին կողքից համապատասխանում են գլանաձև, բարձիկներ։ Տարածական այս առանձնահատկությունը ստիպել է մշակել հատուկ խոյակներ անկյուններում տեղադրված սյուները պսակելու համար։
Միջսյունային հեռավորությունը դորիականի համեմատությամբ մեծ էր, իսկ երբ արխիտրավը Փայտից էր (ինչպես օր. Հերայի տաճարը Սամոսում), այն հասնում էր մինչև 8,5 մետրի։
Զարգացած հոնիական օրդերի անտաբլեմենտը բաղկացած էր արխիտրավից, ֆրիզից ն քիվից։ Առանձին դեպքերում անտաբլեմենտի թեթևացման նկատառումով –բացակայում էր ֆրիզը (օր. Աթենքի Ակրոպոլսի էրեքթեոն տաճարի հարավային սյունասրահում): Արխիտրավը բաղկացած էր 3 անհավասար հարթություններից (ֆասցիներից), որոնք իրար նկատմամբ առաշ էին կարկառված։ Ֆրիզը սովորաբար հարդարվում էր բարձրաքանդակներով։ Քիվի սալը հենվում էր ֆրիզի վերևում տեղավորված ատամնաշարի վրա և պսակվում ջրհավաք տաշտակով՝ սեմայով (նկ. 164)։ Արխիտրավը, ֆրիզը ե. Քիվն անջատվում էին կիմատիաներով։
Արխաիկ շրձանի հոնիական տաճարները մեզ են հասել սահմանափակ թվով և խիստ ավերված վիճակում, գլխավորապես փոքրասիական գաղութներում։ Դրանց թվին են .պատկանում իրենց չափերով չափազանց մեծ դիպտերոսներ. Հերային՝ Սամոսում, Արտեմիսինը՝ Միլետոսսոսում և. Ապոլոնինը՝ Միլետոսու.մ։ Հիշատակվածները բոլորն էլ կառուցված են 6-րդ դարում, մարմարակերտ են։ Իրենց չափերով (55,6 4X100մ, սյուների բարձրությունը՝ 17—18 մ) անհամեմատ ավելի մեծ էին, քան Սելենուտի և Պոսեյդոնիայի (Պեստումի) ՛տաճարները։ Ունենալով հանդերձ ընդհանրություն, յուրաքանչյուրը դրանցից հանդես է բերում իրեն առանձնահատուկ գծերը։
Հոնիական դիպտերոսների մասին գաղափար է տալիս Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Նրա ձգված նաոսն իր խորը կրկնաշար սյունասրահով, սյուները նրբակերտ քանդակազարդ խարիսխներով և գեղանի խոյակներով, բնորոշ են արխաիկ շրջանի հոնիական օրդերի համար ։
Վարազդատ Հարությունյնան, Անտիկ աշխարհի ճարտարապետություն, Երևան, 1978թ. էջ 97-105: