«Հայկական ճարտարապետության պատմության հարցեր»-ին նվիված ներկա թողարկումը վերաբերում է ճարտարապետական մտքի զարդացման և շինարարական կառուցվածքների առաջացման խնդիրներին։
Լիտվացի գիտնական Յուրգիս Բալտրուշայտիսը «Հատվող կամարների պրոբլեմը և Հայաաստանը» աշխատությունում առաջ է քաշվում այն միտքը, որ Հայաստանն է հանդիսանում հատվող կամարների համակարգի ստեղծման և զարգացման հայրենիքը։ Հույն գիտնական Ջ, Դիմիտրոկալլիսիը իր «Դիտողություններ Միլանի սուրբ Սատիրոյի ճարտարապետության և վաղ միջնադադարյան քառակոնք եկեղեցիների ծագման հարցի շուրջ» աշխատությունում հանգում է նույնպիսի եզրակացության։ Ըստ նրա առաջադրած դրույթների, քառակոնք եկեղեցիներ ճարտարապետության սկզբնավորումը վերաբերում է դեռևս VII դարի հայկական ճարտարապետության գլուխ-գործոցներից մեկին՝ Բագարանի կաթողիկեն։
Գրքի էլեկտրոնային տարբերակը այստեղ՝ https://cloud.mail.ru/public/AqBK/Af9Q4Q4Tn