Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գոմքի որմնափակ խաչքար-մատուռը

         Վայոց ձորի Գոմք գյուղի արևմտյան հատվածում վեր է խոյանում մի գողտրիկ հուշարձան՝ բաղկացած որմնափակ խաչքարից և նրան արևելքից կից փոքրիկ մատուռից: Այս հուշարձանը մտահաղացման և կատարողական վարպետության տեսակետից բարձրարժեք գեղարվեստական գործ է: Ճարտարապետորեն ձևավորված՝ երկթեք տանիքով որմի մեջ ներառցած խաչքարեր Հայաստանում շատ կան (Եղեգիս, Կարմրաշեն, Ներքին Գետաշեն, Աշտարակ, Եղվարդ, Երևան, Եղվարդ, Բյուրական, Եղիպատրուշ և այլն), որոնց մեջ Գոմքի հուշարձանը էապես տարվերվում է, թե խաչքարի գեղեցկությամբ և թե արևելքից կից փոքրիկ մատուռով:

Բարեբախտաբար հուշարձանի արևմտյան ճակատին խաչքարը երիզող հատվածի և չակատակալ քարի վրա առկա արձանագրությունից իմանում ենք  կառուցման թվականի և հանգամանքների մասին:

Ւ ԹՎ Հ[ԱՅՈՑ]  :ՉԺԲ: (1263) ԲԱՐԷՊԱՇՏ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՊՌՈՇԱՅ [ՄԵՔ]՝ ՄԽԻԹԱՐ, ԱՐԵՎԻԿ, ՈՐԴԻ[Ք] ԽՈՅԴԱՆԱ ԿԱՆԳՆԵՑԱՔ ԽԱՉՍ ԵՒ ՄԱՏՈՒՌՆ. Ի  ԳՈՒՂՍ ՏԱՃԱՐ [ԻՍԿ] ՉԿԱՐ ՇԻՆԱԾ, ԶՏԱՃԱՐՆ ԱՅԼ ՄԵՔ ՇԻՆԱՔ ՄԵՐ ՀԱԼԱԼ ԱՐԴԵ[Ա]ՄՔ, ԲԱԶՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՄԲ, ՄԵԶ ԵՒ ԱՄՈՒՍԱՑ ՄԵՐՈՑ, ՈՐՔ ԿԱՐԴԱՅՔ՝ ՅԱՂ[ԱՒԹՍ ՅԻՇԵՑԷՔ:

Այս նույն տեքստը փոքր տարբերություններով փորագրված է նաև խաչքարի ստորին մասում, իսկ մեկ արձանագրություն հայտնում է վարպետների անունները. «ՄԽԻԹԱՐ, ՇՆՈՀՈՐ, ԱՂԲԱՐ ՔԱՐԱԳՈՐԾ  Յ[Ի]՝ Շ[ԵՑԷՔ]:

Արձանագրություններից պարզ է դառնում, որ հուշարձանը կերտել են Խոյդանի որդիները, Մխիթարը և Արևիկը՝ Պռոշ Պռոշյանի իշխանության տարիներին: Իմանում ենք նաև, նրանք նախաձեռնել են նաև եկեղեցու շնրարարություն, որը սակայն չի հասել մեր օրերը: Առկա է նաև վարպետների անունները՝ Մխիթար և Շնոհոր աղպար: Վերջինիս ստորագրությամբ խաչքար առկա է նաև Մարտիրս գյուղում, որի մասին առանձին անդրադարձ կկատարվի:

Անդրադառնալով հուշարձանի երկու մասի անհամաչափությանը, որմնափակ խաչքարի ավելի մեծ լինելուն և վերջինիս վրա արձանագրելու փաստին խաչքարի հմուտ գիտակ Հ. Պետրոսյանը ենթադրում է, որ դա կարող է վկայել խաչքարի առաջնային և մատուռի ենթակա լինելը:  Ըստ նրա, մատուռը ժամանակավորապես ծառայել է պատարագի համար, մինչև նոր եկեղեցու կառուցումը, ինչի մասին վկայվում է արձանագրության մեջ::

Այս հուշարձանը հարուստ է նաև հարդարանքով: Մատուռի արևելյան պատի վրա լուսամուտ կամարաձև երեսակալի վերին եզրով ստեղծված եռանկյունին մեծ հետաքրքություն է ներկայացնում պատկերաքանդակների առումով: Այստեղ մեկ քարի վրա, որն իր մեջ է ներառում նաև լուամուտի  կամարակալը,  բուսական զարդանախշերի մեջ ամփոփված, առկա է հայտնի «Ճանկող արծիվ» պատկերաքանդակը: Արծիվը ճանկել է կարծես կամարի վրա քայլող կենդանուն: Վարպետները երկորդ պլան են մղել ճանկվածին, որը հեռու է պատկերավոր լինելուց, ի տարբերություն մյուս հայտնի պատկերաքանդակների: Այս պատեկրաքանակից վերև պատկերված է  հարթաքանդակ հավերժության նշանը,  որը ստացել են շրջանագծից դուրս մասի հեռացմամբ և այդ հատվածի զարդանախշմամբ: Անկյունային եռանկյունինեիում պատկերված են մեկական աղավնակեպ թռչնակներ, նույնպես գեղեցիկ ոճավորված բուսական զարդանախշերի ուղեկցությամբ:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 632711
  • Բոլոր այցելուները: 45860
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 296
  • Ձեր IP-ն: 54.162.159.33
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52