Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գրիգոր Ատրներսեհեանի խաչքարը Մեծ Մասրիկում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          Խաչքարը գտնվում է Գեղարքունիքի Մեծ Մասրիկ գյուղի հին գերեզմանոցում: Իր ծավալով, ձևով, մշակման կատարելությամբ, հորինվածքի հստակությամբ ու պարզությամբ այն, թերևս, 9-րդ դարի ամենաաչքի ընկնող կոթողն է: Քարակտորին մանրամասն մշակմամբ տրվել է կամարաձև վերնամասով, դեպի ստորորորտն աստիճանաբար ու համամասն նեղացող տափակ սալի տեսք: /չափերը՝ 3․1*1,50 (1,15)*0,35: Հարթեցվել է նաև սալի թիկունքը, որի վրա էլ փորագրվել է կանոնավոր տառերով արփանագրությունըը․ «ՅԼ: թվականուփան հայոց, ես Գրիգոր Ատրնեսեհեան, Սիւնեաց և Աղվանից իշխան կանգնեցի զ/ս/ուրբ նշանս աւգնական հաւատացելոց․ որք երկրպագէք՝ սուրբ խա/չ/իս Քսի, զիս յաղաւթս յիշեսջիք»:
       Սալի արևմտահայաց երեսը, որտեղ խաչային հորինվածքն է, ընդգծվում է ելնդավոր եզրագոտիով․ մի մանրամասն, որը կարելի է 9-10-րդ առաջին կեսի խաչքարերի բնութագրական տարրեից մեկը համարել: Հորինվածքը ստացվել է ետնախորքի հեռացման, ստացված զարդերը հետագա լրացուցիչ մշակման միջոցով, ինչը նույնպես խիստ բնութագրական է վաղ խաչքարերի համար: Տեխնիկական այն կատարվում էր հետևյալ հաջորդականությամբ․ ա/ հարթ մակերևույթի վրա արվում էին ապագա հորինվածքի հիմնական տարրերի եզրագծերը, բ/ խոր փորագրությամբ հեռացվում էին այդ եզրագծերից դուրս (կամ միջակայքում) գտնվող բոլոր ավելորդ մասերը, այսինքն՝ ետնախորքը, գ/ փորագրությամբ, տաշումով, հղկումով, հազվադեպ նաև դրոշմումով հստակեցվում է ու մանրամասնվում էին հորինվածքի ելնդավոր տարրեը:
Քննվող կոթողի վրա վարրպետն ինչ-ինչ պատճառներով կիսատ է թողել խաչի հորիզոնական թևերի և խաղողի ողկույզների մշակումը: Այս խաչքարի հորինվածքը նույնիսկ կարելի է դասական համարել: Թեթևակի ձգված համամասնություններ ունեցող խաչն ընդգծված ու փորագիր եզրագծերով և ավարտվում է ամեն մի թևում երկուական փոսիկավոր բլթակներով: Խաչահատումը շեշտված է պարզ վարդյակ-բլթակով: Խաչը հենվում է եռաստիճան պատվանդանի վրա, որի ստոոտից ծագում են մինչև հորիզոնական թևերը հասնող արմավազարդերն ու պատվանդանի աստիճանները հարդարող շուշան կամ լոտոս հիշեցնող թուփը՝ տերևներով ու կենտրոնական ծաղկով: Այնպիսի պատկերացում է, թե մենք գործ ունենք ընդհանրապես շուշանծաղիկի մի շքեղ թփի հետ, և «արմավատերևներն» էլ այդ թփի եզրատերևներ են: Լոտոսի կամ շուշանածաղիկի թփից կամ ծաղկից «սրբության», այդ թվում և խաչի «ծագումը» պատկերագրորեն լավ մշակված էր արդեն վաղ միջնադարում: Անմիջական ընդօրինակման աղբյուր կարող էին հանդիսանալ, օրինակ Գառնաքարից, Թալինից, Կողբից հայտնի սյուներ և խոյակների քանդակները: Թեև նաև ակնհայտ է , որ արմավի, լոտոսի և շուշանածաղկի նատուրալիստական պատկերումները խաչքարային քանդակլներում խիստ եզակի են: Տվյալ դեպքում վարպետը, թրևս, ունեցել է ընդօրնակման երկու աղբյուր, կամ գոնե ծանոթ է եղել մոտեցումներին․ արմավազարդից /կամ շուշանի ծաղկաթփից/ ծագող խաչ և պատվանդանի վրա կանգնած խաչ, այս երկուսն էլ ներկայացնելու համար նա բավարարվել է դրանք ուղղակի իրար վրա դնելով, որի հետևանքով ստացվել է փոքր-ին «արհեստական» համադրություն՝ ծաղկաթփից ծագում է խաչն իր պատվանդանի հետ միասին:
Նկատենք որ պատվանդանի և շուշանծաղիկի համատեղումն առկա է նաև Հացառատի խաչային հորինվածքում:
 
Հ․ Պետրոսյան, Խաչքար, ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան,, 2008, էջ 96-98:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 275204
  • Բոլոր այցելուները: 25560
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.81.195.240
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52