Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ԳԱՌՆԻ

 Գառնի ամրոցը հայ ժողովրդի բազ­մադարյան մշակույթի զարգացման նախաքրիստոնեական ժամանակա­շրջանի խոշորագույն օջախներից է։ Այն եղել է հայ թագավորների ամա­ռային նստավայրը, որի եզակի կո­թողների գիտական և գեղարվեստա­կան նշանակությունը վաղուց դուրս է եկել ազգային մշակույթի շրջանակ­ներից և նվաճել լայն ճանաչում։
       Գառնիի կառույցների ճարտարապետական-շինարարական արվեստի բարձր մակարդակը պատահական չէ։ Նախաքրիստոնեական շրջանի Հա­յաստանում գոյություն է ունեցել զար­գացման նշանակալից աստիճանի հա­սած տեղական հարուստ ճարտարա­պետություն, որի ակունքները գալիս են  շատ հեռավոր   անցյալից։
     Գրեթե երեքուկես հազարամյակ առաջ  Հայասայում (XV—XII դդ. մ. թ. ա.), արդեն գոյու­թյուն ունեին մի շարք նշանավոր քա­ղաքներ, ամրոցներ ու բնակավայրեր (Կումմախա, Թել, Բթառիճ և այլն)։ Շինարարական-ստեղծագործական աշխատանքները Հայկական լեռնաշ­խարհում մեծ չափերի hասան հայոց Վանի  պետության գոյության ըն­թացքում (IX—VI դդ. մ.թ.ա.)։ Ստեղծվեցին բազմաթիվ քաղաքներ ու ամրոցներ (Տուշպա, Ռուսախինիլի, Արգիշտիխինիլի,   Թեյշեբաինի,   էրեբունի և այլն):
Հետագայում  կառուցողական աշխատանքները տարվում են մի կողմից հին քաղաքներում ու ամրոցներում (Անի-Կամախ, Վան, Արմավիր), մյուս կողմից՝ երկրի տարբեր վայրերում: Հիմնադրվում են նոր մայրաքաղաքներ, թա­գավորանիստ կենտրոններ, մեծ ու փոքր բազմաթիվ այլ քաղաքներ (Արշամաշատ, Արկաթիոկերտ, Երվանդա­շատ, Զարիշատ, Զարեհավան, Արտաշատ, Տիգրանակերտ, Ածուրն, Վաղարշապատ և այլն):
        Առանձին քաղաքներ ժամանակին ունեցել են մեծ հռչակ։ Այսպես, հույն հեղինակները Արտաշատի մասին գրում են, որ այն «մեծ ու խիստ գե­ղեցիկ քաղաք» է, անվանում են նրան «Հայկական Կարթագեն»։
Հիշատակվում է, որ երկրի նորա­ստեղծ մայրաքաղաք Տիգրանակերտը կոչված էր «Առաջավոր Ասիայի Հել­լենիստական ամենամեծ քաղաքների՝ Սելևկիայի և Անտիոքի մրցակիցը լի­նելու»։
      Երկրում ստեղծվել էին նաև բազ­մաթիվ անառիկ ամրոցներ (Արտագերս, Բաղղարերդ, Գառնի, Դարոյնք, Շատբերդ,   Սինորա   և այլն)։
ճարտարապետական-կառուցողական արվեստի զարգացմանը մեծապես նպաստում է նաև պաշտամունքային եզակի կառույցների և ճարտարապե­տական խոշոր խմբերի շինարարու­թյունը։
       Սակայն այդ շրջանի հուշարձաննե­րից շատ քիչ բան է մեզ հասել։ Ժա­մանակը և հաճախակի կրկնվող պա­տերազմները ավերել են ամեն ինչ, իսկ դրանց մնացորդները աստիճա­նաբար անցել են հողի հաստ շերտի տակ՝ սպասելով հետազոտողի բահին ու բրիչին։
Երջանիկ բացառություն է կազմում Գառնի ամրոցը, որի գիտական հե­տազոտության հիմքը դրեցին ակա­դեմիկոս Ն. Մառը և ռուս նշանավոր գիտնական Յու. Սմիռնովը, երբ 1909— 1911 թթ. բացվեցին ամրոցի ներսում գտնվող հեթանոսական տաճարի մնա­ցորդները։
1949-ից   Հայկական    ՍՍՀ   գիտությունների ակադեմիայի հնագիտա­կան արշավախումբը պրոֆ. Բ. Առաքելյանի ղեկավարությամբ ձեռնամուխ եղավ ամրոցի սիստեմատիկ ուսում­նասիրությանը։ Պեղումների շնորհիվ բացվեցին ամրոցի պաշտպանական սիստեմը, պալատական կառույցների ու բաղնիքի մնացորդները, և հայտ­նաբերվեց հնագիտական հարուստ նյութ։
         Գառնի ամրոցի կառուցման ստույգ ժամանակն անhայտ է։ Մատենագրությունը դրա սկզբնավորումը կա­պում է hայ ժողովրդի ամենաhեռավոր անցյալի հետ։
       Գրական, վիմագրական ու հնագի­տական նյութերի ուսումնասիրությու­նն ցույց է տալիս, որ Գառնին, իբրև անառիկ ամրոց, գոյություն է ունեցել դեռևս Արտաշեսյան թագավորության վաղ շրջանում կամ, նույնիսկ, Երվանդյանների ժամանակներում (III— II դդ. մ. թ. ա.);   
        II—I դարերում (մ. թ. ա.) Հայաս­տանը գտնվում էր ժամանակի առաջավոր մշակույթ ունեցող երկրների շարքում։ Արևելքի շատ երկրների նման, Հայաստանում նույնպես հելլենիստական մշակույթը, հատկա­պես I դարում (մ. թ. ա.), հասնում է զարգացման բարձր մակարդակի։ Հայաստանը որոշակի շփման մեջ էր գտնվում հելլենիստական հարևան երկրների ձետ։ Հայ թագավորներ Տիգրան IIը և Արտավազդ II -ը հովա­նավորում էին հելլենիստական մշա­կույթի զարգացմանը։ Տիգրան II -ի արքունիքում ապաստան են գտել Աթենքից արտաքսված հույն նշանա­վոր հռետորներ Ամֆիկրատեսը և Մետրոդոր Սկեպսացին, որը գրել է Տիգրան II -ի թագավորության պատ­մությունը։
      Արտավազդ ||–ը (մ.թ.ա.55—34 թթ.) հունա­րեն լեզվով գրում էր ողբերգություն­ներ, պատմվածքներ ու պատմական աշխատություններ։ Տիգրանակերտում և Արտաշատում գործում էին հելլե­նիստական   տիպի   թատրոններ։
         Չնայած հունական մշակույթի առանձին տարրեր ներթափանցել էին հայկական մշակույթի մեջ, այնու­հանդերձ, հայկական մշակույթը ըն­թացավ զարգացման ուրույն ճանա­պարհով։ Ժողովուրդը շարունակեց զարգացնել նախնիներից ժառանգած տեղական   ավանդույթները։
         Հելլենիստական մշակույթը Հայաստանում ստրկատիրական վերնախա­վի և քաղաքային բնակչության մշա­կույթ էր, որի օջախներից մեկը Գառ­նի ամրոցն էր։
         Գառնի ամրոցը գտնվում է Երևա­նից 28 կիլոմետր հեռավորության վրա, Գառնի գյու­ղի   հարավարևմտյան    ծայրամասում։
Ըստ ուրարտական թագավոր Արգիշտի I -ի (VIII դ. մ. թ. ա.) Գառնիում գտնված սեպագիր արձանա­գրության, դեռևս ուրարտական շրջա­նում, երկիրը կոչվել է Գառնի (Գիարնիանի)։  
       Գառնիի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակությունը տալիս է հռոմեական պատմագիր Կոռնիլիոս Տակիտոսը (I—II դդ. մ. թ.)։ Վրաց Փարասման թագավորի եղբայր Միհրդատը, որը Հայաստանի թագավոր էր կարգված, դարձավ իր եղբոր որ­դու՝ Ռադամիսդի գահակալական դա­վադրության զոհը։ «Հանկարծակի ներխուժումից ահաբեկված... Միհրրդատին Ռադամիզդը քշեց Գորնեաս (Գառնի), որն ապահով էր թե՛ տե­ղադրության, թե՛ հռոմեական կայա­զորի պաշտպանության հետևանքով» (Տակիտոս)։
        Պատմագիրը հայտնում է, որ դա­վադիրները, որոնց անհայտ էին «մե­քենաները և ամրոցի պաշարման ար­վեստը», միայն դավաճանության ու կաշառքի միջոցով կարողացան գրավել ամրոցը։
          51 թվականին տեղի ունեցած այս դեպքերը ցույց են տալիս, որ Գառնին դեռևս այդ ժամանակ անմատույց բերդ էր։
         Ամրոցի   կառուցողական  հետագա աշխատանքների լուսաբանմանը մե­ծապես նպաստում է Գառնիում հայտ­նաբերված հունարեն շինարարական արձանագրությունը, ըստ որի՝ Մեծ Հայքի Տրդատ թագավորը իր գահա­կալության տարիներին շինեց (վերա­կանգնեց) ամրոցը։ Դա Տրդատ I-ի թագավորության 11-րդ տարին էր՝ այսինքն՝ 76 թվականը։
       Հայտնի է, որ հռոմեական զորքե­րը 59 թվականին ավերում են Հայաս­տանի մայրաքաղաք Արտաշատը։ Մի քանի տարի անց (65—66 թթ.) հռո­մեական կայսր Ներոնը, ճանաչելով Հայաստանի վրա Տրդատ թագավորի իշխանությունը, Արտաշատի վերա­կանգնման համար նրան տալիս է 50 միլիդինարդրախմա ։
        Ենթադրվում է, որ Արտաշատի վե­րականգնմանը զուգընթաց, Տրդատ I-ը վերակառուցել է նաև նախորդ պա­տերազմներից վնասված Գառնի ամ­րոցը։
Գառնի ամրոցի շինարարական աշ­խատանքների վերաբերյալ մյուս տե­ղեկությունը տալիս է V դարի պատ­միչ Մովսես Խորենացին, սակայն նա Տրդատ I-ի կառուցողական աշխա­տանքները վերագրել է Տրդատ  III-ին։
        V դարի  հայ մյուս մատենագիրները Գառնին հիշատակում են իբրև խիստ ամրացված արքունի ամրոց (Փավստոս Բուզանդ) կամ իբրև քաղաք՝ իր անմատույց ամրոցով, ուր «կա­յանք զօրացն  էին»   (Եղիշե):
         Աղբյուրներում հիշատակվում է, որ Գառնին զորակայան էր նաև պար­սիկների տիրապետության ժամանակ։
        X—XIII դարերի պատմիչները Գառ­նին հաճախ անվանել են գյուղաքա­ղաք կամ քաղաքագյուղ։ Հետագա­յում, իբրև անմատչելի ամրոց, նա աս­տիճանաբար կորցրել է իր նշանակու­թյունը, չնայած շինարարական կյանքն   այնտեղ    շարունակվել  է   մինչև միջնադար (XV-XVI դդ.)։
         Գառնի ամրոցը, ստեղծվելով ոչ ուշ քան II դարում (մ. թ. ա.), իբրև պաշտպանական անառիկ սիստեմ գո­յություն է ունեցել ավելի քան մեկու կես հազարամյակ։
        Գառնի ամրոցը ներկայումս կիսա­վեր վիճակում է, սակայն պահպան­ված մասը լիովին հնարավորություն է ընձեռում վերարտադրել նրա պաշտպանական-կռուցողական ամբողջ համակարգը։
Ամրոցը կառուցված է եռանկյունաձև դարավանդի վրա, որը հարավային, հարավարևմտյան և կիսով չափ արևելյան կողմերից շրջապատված է խոր ձորերով և եզերված է անանցանելի ժայռերով, իսկ մնացած մասերում պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծված է ռազմաշինության (ֆորտիֆիկացիոն) մի հզոր սիստեմ։ Ամ­րոցի արևելյան հատվածում, որտեղ հակառակորդը տեղանքի պատճառով դժվարությամբ կարող էր մոտենալ պարսպապատերին, հետևապես նրա հարձակումը հնարավոր կլիներ ետ մղել ավելի պակաս ուժով, աշտա­րակները կառուցված են իրարից 25— 32 մետր հեռավորության վրա, իսկ այն մասում, որտեղ թշնամին կարող էր համեմատաբար անարգել մոտե­նալ պարիսպներին, հետևապես պետք է որ ավելի մեծ ուժեր կենտրոնաց­վեին նրա դեմ, կառուցված են մեծ թվով աշտարակներ, որոնք գտնվում են միմյանցից 10—13,5 մետր հեռա­վորության վրա։
       Աշտարակներն ուղղանկյունաձև են։ Նման աշտարակներ գոյություն են ունեցել հելլենիստական նաև այլ երկրներում՝ Փոքր Ասիա (Միլետ, Պերգամ), Սիրիա (Բաալբեկ, Ջեռաշա) և այլուր։
       Հայկական լեռնաշխարհում ուղղան­կյունաձև   աշտարակները     գոյություն են  ունեցել դեռևս   ուրարտական ժա­մանակաշրջանից   (Արգիշտիխինիլի): Պեղումների նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ պարսպապատերը և աշտարակները ունեցել են ատամնաձև վերջավորություններ։ Ինչպես պարսպապատերը, այնպես էլ աշտա­րակները կառուցված են տեղական կապտավուն որձաքարի խոշոր վե­մերով, առանց շաղախի։ Քարերը սրբատաշ են և ունեն ժապավենաձև ե– րիզներ, որոնց կողերը կտրված են 45 աստիճանի անկյան  տակ։
         Որմնաքարերը միացված են երկա­թե կապերով, որոնց քարերի հետ միացման հանգույցները լցված են կապարով։ Վերևի և ներքևի շարքե­րի միշև մետաղե կապեր չկան։ Ան­շուշտ այդ է պատճառը, որ որոշ տեղերում երկրաշարժի ցնցումների հետևանքով որմնաքարերը հորիզո­նական ուղղությամբ սահել են դեպի առաջ և կոնսոլաձև կախվել միմյանց
      Իբրև երկարության միավոր օգտա­գործված է ուրարտական ճարտարա­պետության մեջ լայն կիրառում գտած Հին Ս՚իջագետքի Նիպուրական կանգունը   (51,8   սանտիմետր):
Պարսպապատերն ունեն 2,07—2,12 մետր հաստություն և ամբողջ պա­րագծով (աշտարակների ճետ մեկտեղ)՝ 314,28 մետր երկարություն։ Առանձին տեղերում պահպանվել են 6—7 մետր բարձրությամբ   12—14  շարքեր։
          Աշտարակներն ունեն երկու ձևի շարվածք։ Մուտքի մոտի առաջին և երկրորդ աշտարակների և արևմտյան կողմի երկրորդ աշտարակի պատերը շարված են առանց շաղախի։ Այստեղ, աշտարակների եզրագծերում և աշ­տարակների ու պատերի միացման հանգույցներում որմնաքարերը միաց­ված են երկաթե կապերով, իսկ ներսի որմնաքարերը՝ առանց մետաղե կապերի, ուղղակի կպած են իրար և դրանց միջև ուղղաձիգ մակերեսների անհարթությունների հետևանքով առաջացած ազատ տարածությունը լցված է կրաշաղախով։ Շաղախը կա­տարում է ոչ թե միացնող, այլ լրաց­նող դեր։
         Մնացած բոլոր աշտարակներում արտաքին պարագծով կառուցված են 1,15—1,50 մետր հաստության պա­տեր, որոնց քարերը դրսից միացված են երկաթե գամերով, իսկ ներսից ա ռանց որևէ կապի կպված են իրար։ Քարե այդ շրջանակի կառուցումից հետո աշտարակի միջի դատարկ տա­րածությունը լցրել են կրաշաղախով։ Շաղախը լցված է շերտ-շերտ, յուրա­քանչյուր   շարքը   կառուցելուց   հետո։
         Պարսպապատերը և աշտարակները ավելի շատ ավերված են արևմտյան ու հյուսիսարևմտյան հատվածներում և, իբրև կանոն՝ դրսի կողմից։ Որմնա­քարերի միացման անկյունները ջար­դել են, որպեսզի երկաթե գամերի ծայրերի կապարը հանեն հրազենի գնդակներ և կոտորակ պատրաստե­լու համար։   
Ամրոցի ընդհանուր կառուցված­քում նկատվում են շինարարական մի քանի շրջաններ։
           Առաջին շրջանին է պատկանում պարսպապատերի և ուղղանկյուն աշ­տարակների առավել հնագույն կա­ռուցվածքը, որի թե՛ շարը, թե՛ տաշը կատարված է մեծ խնամքով։
             Երկրորդ շրջանը ներկայացված է նույն չափերի քարերով կառուցված որմնաշարքերով, որոնց արտաքին երեսների մշակման որակը զիջում է հնագույն մասի քարերի մշակմանը։ Այդ հատվածներն, ըստ երևույթին, վերաբերում են 76 թ. վերակառուց­մանը։ Գառնի ամրոցում կիրառված առաջին և երկրորդ շրջանի կառու­ցողական տեխնիկային հանդիպում ենք նաև Հայաստանի մյուս վայրե­րում (Արմավիր, Երվանդաշատ, Երվանդակերտ, Անիի հնագույն կառուց­վածքներում և այլուր)։
          Երրորդ շրջանին է վերաբերում մուտքի արևելյան կողմից կցված կլոր աշտարակը։ Այստեղ, ի տարբե­րություն շինարարական նախորդ շրջանների, պատերը կառուցված են առանց մետաղե կապերի, որմնաքա­րերի   միացման   համար     օգտագործված է   կրաշաղախը,   սակայն   պատի հիմնական   կրող  մասը  քարն   է։
             Չորրորդ շրջանին է պատկանում որձաքարի մանրասալերով կատարված վերակառուցումը, որն իրագործված է Միջնադարյան Հայաստանում մեծ տարածում գտած շինարարական տեխ­նիկայով, երբ քարը, ըստ էության, կա­տարում էր երեսապատման դեր, իսկ պատի հիմնական, կրող զանգվածը կրաշաղախային   միջուկն   էր։
             Հինգերորդ շրջանին է վերաբերում ամրոցի գլխավոր մուտքի պատերի ներսի երեսին պահպանված տուֆա­շեն կաոուցվածքի մնացորդը, որը կատարված է նախորդ շրջանի կա­ռուցողական տեխնիկայով, բայց ավելի ուշ և այլ շինանյութով։ Այս վերակառուցումը, հավանաբար, տեղի է ունեցել Զաքարյանների ժամանակ (XIII դ.), Երբ վերջիններս ընդարձակ արձանագրություն են թողել հեթա­նոսական տաճարի մուտքի պարակա­լի վրա։
        Ամրոցի պարիսպներից ներս պահ­պանվել են աշխարհիկ և պաշտա­մունքային կառույցների ճարտարապետական-գեղարվեստական մեծ ար­ժեք ներկայացնող մնացորդնեյր (հե­թանոսական տաճարի ավերակներ, բաղնիքի և պալատական շենքերի մնացորդներ և այլն)։
         Այդ շենքերը, համախմբված լինե­լով ամրոցի եռանկյունաձև տեղան­քի հարավային հատվածում, միմյանց նկատմամբ ունեցած դասավորությամբ և ընդհանուր մտահղացումով կազմել են ճարտարապետական մի յուրահա­տուկ անսամբլ։ Անսամբլի կոմպոզիցիոն կենտրոնը կազմել է տաճարի սյունազարդ հորինվածքը, որը գլխա­վոր ճակատով ուղղված լինելով դե­պի ամրոցի կենտրոնական մուտքը, առինքնում է ամրոց մտած այցելուին առաջին իսկ հայացքից։
          Տաճարից մոտ քսան մետր դեպի արևմուտք, հրվանդանի ուղղաձիգ ժայռերի գրեթե շուրթին, բարձրացել են  պալատական շենքերը։ Դրանք իրենց գլխավոր ճակատներով մասնակ­ցել են տաճարի առջև փռված հրա­պարակի ճարտարապետական-տարածական միջավայրի կազմակերպմանը, մյուսներով՝ բացվել դեպի շրջապա­տի լեռնային բնության հակադրու­թյուններով լի գեղատեսիլ բնանկա­րը, ավելի ճիշտ, միահյուսվել նրան։ Ճարտարապետությունը դարձել է բնության օրգանական մասը, լրաց­րել, հարստացրել այն։
           Պալատական համալիրը բաղկացած է եղել մի քանի շենքերից։ Պեղում­ների շնորհիվ առայժմ բացվել են ավելի քան 40 մետր երկարությամբ և մոտ 15 մետր լայնությամբ արքու­նի ապարանքի մնացորդները։ Բաց­ված հատվածի հարավարևելյան կե­սում գտնվել է 1 : 2 համաչափությամբ կամարակապ մի խոշոր դահլիճ, իսկ մյուս կեսում գտնվել են տարբեր չա­փերի ու նշանակության բազմաթիվ սենյակներ։
Հետաքրքրական է դահլիճի կա­ոուցվածքը, որի 9,65X19.92 մետր չափի հատակագծային ներքին տա­րածությունը ութ զանգվածային մույ­թերի միջոցով երկայնական ուղղու­թյամբ բաժանված է եղել երկու հա­վասար   մասերի՝   նավերի։
       Մույթերին համապատասխան, դահ­լիճի արևելյան և արևմտյան պատե­րին կից, ստեղծվել են նույն քանա­կի և գրեթե նույն չափերի որմնամույթեր, որոնցից սկզբնավորված եր­բեմնի կամարները հիմք են ծառայել շենքի   թաղակապ   ծածկի   համար։
       Ներկայումս պահպանված է արևելյան պատը՝ 2,5—3 մետր բարձ­րությամբ, ինչպես և հյուսիսային պա­տը, իսկ մյուսները՝ չնչին բացառու­թյամբ, հիմնովին ոչնչացված են։   Դահլիճի հատակը հեթանոսական տա­ճարի հատակից ցածր է, ըստ երևույ­թին այն  եղել    է երկհարկանի։
     Շենքի մնացորդների մի մասը գտնվում է VII դարում կառուցված քրիստոնեական պաշտամունքի քառաբսիդ տաճարի հիմքերի տակ։ Նշանակում է VII դարում պալատական խումբը մասամբ կամ ամբողջապես գտնվում էր արդեն ավերված վիճա­կում։
        Պալատական խմբերի մյուս կեսի՝ դեպի հրապարակ ուղղված պատն ու­նի միմյանց հաջորդող մի քանի ուղ­ղանկյուն ելուններով մշակված եզ­րագիծ, անկասկած, դրա վրա բարձ­րացված ճակատն ունեցել է հանդի­սավոր տեսք։ Հյուսիս արևմտյան սեն­յակներից մեկի ներսի ծեփի վրա պահպանվել են մուգ վարդագույն ներկի հետքեր։ Եթե նկուղային հար­կում գոյություն է ունեցել որմնանկարչություն, ապա դժվար չէ պատ­կերացնել, թե ինչ հարուստ ու ար­տահայտիչ տեսք պետք է ունեցած լինեին վերնահարկի պալատական մյուս սենյակներն ու արքունական ընդունելության   դահլիճները։.
       Պատերը կառուցված են ճեղքված որձաքարից և գետաքարից, իբրև միացնող նյութ օգտագործված է կրաշաղախը։ Քարի որմնաշարքերին զուգընթաց տեղ-տեղ հանդիպում են նաև աղյուսի շարքեր։
Հեթանոսական տաճար։
       Հայաստա­նում գոյություն է ունեցել պաշտա­մունքի ինչպես առանձին կառուց­վածքների, այնպես էլ ճարտարապե­տական խոշոր խմբերի ընդարձակ ցանց։ III դարի վերջերին կամ IV դարի սկզբներին, երբ երկրում քրիս­տոնեությունը հռչակվել էր պետական կրոն, հեթանոսական մշակույթի մյուս հուշարձանների հետ կործանվել են նաև գրեթե այդ բոլոր կառուցվածք­ները։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ հարմարեցվել են նոր կրոնի պահանջներին և վերածվել քրիստոնեական պաշտամունքի տա­ճարների։ Բացառություն է կազմել, ըստ երևույթին, Գառնի ամրոցի արքունական տաճարը։
          Մատենագրական տեղեկությունների հիման վրա մեհյանական այդ կա­ռուցվածքներից հայտնի են Արմավի­րի՝ Արեգակի և Լուսնի պաշտամունքին նվիրված տաճարը, Անի-Կամախի՝ Արամազդի պաշտամունքի տաճարը, Եկեղյաց գավառի Երիզա ավանի Անա­հիտի պաշտամունքի տաճարը, Աշտիշատի՝ Անահիտի, Աստղիկի և Վա­հագնի պաշտամունքների տաճարնե­րի խումբը, Արտաշատի և Անձևացյաց երկրի Դարբնաց քարի Անահիտի պաշտամունքի տաճարները, Դերջան գավառի Բագայառիճ գյուղի Միհրի պաշտամունքի տաճարը, Եկեղյաց գա­վառի Թիլ ավանի՝ Նունեի պաշտա­մունքի տաճարը, Դարանաղյաց գա­վառի Թորդան գյուղի Բարշամինի պաշտամունքի տաճարը, Երազմոյն ավանի՝ Տիրի պաշտամունքի տաճա­րը, Բագարանի կամ Դիցավանի տա­ճարը, Տարոնի Քարքե լեռան տաճար­ները, Բագրևանդի տաճարների խում­բը և այլն։
             Անի-Կամախի տաճարն իր մեհյանական գրականության և արխիվի շնորհիվ նշանակալից դեր է կատա­րել ժամանակի մշակութային կյան­քում։ Այստեղ է աշխատել սիրիական հայտնի գրող և գիտնական Բարդածան Եդեսացին   (154—222)։
            Եկեղյաց գավառի Երիզա ավանում կառուցված Անահիտի տաճարի համ­բավն այնքան մեծ էր, որ այնտեղ երկրպագության էին գնում ոչ միայն ՚ւայ, այլև ձույն թագավորները։ Տա­ճարում դրվող Անահիտի արձանը ավանդաբար պատրաստվում էր ոսկուց։
                 Այդ   կառուցվածքների    մեծ   մասը գոյություն է ունեցել մինչև Հայաս­տանում քրիստոնեական կրոնի հաս­տատումը։ Բնական է, պաշտամուն­քի բազմադարյան կյանք ունեցող այդ կառուցվածքները պետք է որ հանդի­սանային իրենց նշանակությանը և ունեցած հռչակին համապատասխա­նող ճարտարապետական-կառուցողական բարձր արվեստի գործեր։ Այդ մասին է վկայում նաև Գառնիի տա­ճարի  ճարտարապետությունը։
               Տաճարի կառուցման ստույգ ժամա­նակը հայտնի չէ. սակայն շինության ճարտարապետական- կառուցողական արվեստի, մատենագրական վկայությունների և վիմական նյութերի ու­սումնասիրությունից երևում է, որ կառուցվել է I դարի երկրորդ կեսին (66-ից հետո):
             Քրիստոնեական կրոնի ընդունու­մից հետո տաճարի շենքը ծառայել է աշխարհիկ նպատակների, ըստ Մովսես Խորենացու, այն եղել է Տրդատ III թագավորի (287—330) քրոջ՝ Խոսրովադուխտի   «հովանոցը»։
            Տաճարը կանգուն վիճակում մնա­ցել է մինչև XVII դարը և խորտակ­վել 1679 թ. երկրաշարժի ժամանակ։ Այնուհետև նրա ավերակներն իրենց վրա են բևեռում հայրենի և օտար բազմաթիվ մասնագետների ուշադրու­թյունը (Շարդեն, Մորիեր, Կեր-Պորտեր, Դյուբուա, Տելֆեր, Շանւոր, Շնաազե, Մառ, Մմիռնով, Թորամայան, Ռոմանով, Բունիաթյան, Տրևեր, Մանանդյան և շատ ուրիշներ)։
          «Սակայն հուշարձանի գիտական առավել հանգամանալից ուսումնասի­րությունը սկսվեց 1909—1911 թվա­կաններին՝ տաճարի շրջապատում ակադեմիկոս Ն. Մառի ձեռնարկած պեղումների ժամանակ։ Ֆրեդերիկ Դյուբուա դո Մոնպերիհի 1834 թ. կազ­մած անդրանիկ նախագծին հաջոր­դեցին Ն. Մառի արշավախմբի ճար­տարապետ Կ. Ռոմանովի՝ 1912 թ., և պրոֆ. Ն. Բունիաթյանի՝ 1933 թ., կազ­մած վերակազմության  նախագծերը։
          Վերջին տարիների  ուսումնասիրությունների շնորհիվ ձեռք բերված նոր նյութերի հիման վրա, 1968 թ. Ալ. Սահինյանը կազմեց նոր նախագիծ, որով հեղինակի ղեկավարությամբ իրականացվեց տաճարի բնական վե­րականգնումը   (1969—1975 թթ.)։
          Ն. Մառի կատարած պեղումների ժամանակ, տաճարի սկզբնական կա­ռուցվածքից պահպանվել էին հար­թակը (պոդյումը), սյունաշարքի մի քանի խարիսխները և դահլիճի հյուսիսսիս-արևմտյան պատի մի փոքր հատ­վածը։
             1930-ական թվականներին պրոֆ. Ն. Բունիաթյանի ղեկավարությամբ կատարվեց տաճարի սկզբնական կա­ռուցվածքի մասնակի վերակառուցու­մը, որի ժամանակ շարվեցին դահ­լիճի պատերի մի քանի շարքը, աս­տիճանների մի մասը և մուտքի ներ­քևի հատվածը։ Վերականգնման ժա­մանակ ավելացված մասերը նորից հեռացվեցին, և շինարարական աշ­խատանքները սկսվեցին շենքի այն մակարդակից, որ գոյություն ուներ Ն. Մառի պեղումների ժամանակ։ Շի­նարարությունը կատարվեց տաճարի սկզբնական կառուցվածքում կիրառ­ված տեխնիկայով։ Պակասող քարերի փոխարեն տեղադրվեցին բարձր որակով մշակված ժամանման քարեր (Գառնիի որձաքար), այնպես, որ­պեսզի նկատելի լինի հնի և նորի տարբերությունը (քանդակազարդ բե­կորների լրացումը կատարվեց առանց քանդակների, նոր քարերի վրա միաժամանակ փորագրվեց վերականգնման ժամանակը՝ XX դարը հիշատակող հատուկ նշան)։ Կոտրված բեկորները միացվում էին հատուկ սոսնձով (էպօքսիդային խեժ), բայց քանի որ սոսնձի երկարակեցությունը դեռևս անհայտ է, քարերի առանձին մասերը իրար հետ կապվեցին նաև եր­կաթե գամերով։
Այսպիսով, տաճարը լիովին վերա­կանգնվեց։ Նախաքրիստոնեական ժա­մանակաշրջանի այս եզակի կոթողն իր կառուցումից ճիշտ 1900 տարի  հետո, վեր խոյանալով 300-ամյա ավե­րակների կույտից, նորից ստացավ իր սկզբնական   հրաշակերտ   տեսքը։
              Տաճարի սյունազարդ կառուցված­քը, որ կանգնեցված է ամրոցի Հա­րավարևելյան հատվածի բարձունքի վրա, վեհորեն ներդաշնակում է շրջապատի հիասքանչ բնանկարին։ Հրվանդանից ցած՝ ավելի քան 300 մետր խորության վրա, Ազատ գետն է մեղմ աղմկում, շուրջը երկինք են ձգվում Գեղամա լեռները։ Հուշարձանն իր ճարտարապետական մտահղացմամբ և դիրքով ընկալ­վում է ամենահեռավոր և ամենամոտ կետերից ն յուրաքանչյուր անգամ ստեղծում գեղարվեստական ներգոր­ծության նոր պատկեր։ Հեռվից նրա ուրվագիծը, միացած ամրոցի ճար­տարապետական խմբի ընդհանուր ուրվանկարին, իր ձևերով ու շինանյու­թի գույնով ներդաշնակորեն միա­հյուսվում է շրջապատի բնության բազմերանգ բնապատկերին, Հետզհտե մոտենալով նրան, աստիճանա­բար այն անջատվում է միջավայրից և իր տարածական-ծավալային հո­րինվածքի հուզական ամբողջ ուժով վեր խոյանում դիտողի առջև։
           Տաճարն, ըստ ընդհանուր կոմպո­զիցիայի, բարձր հարթակի (պոդյումի) վրա դրված պերիպտեր է, որի հատակագիծը ներկայացնում է 5,02X7,98 մետր չափի ուղղանկյուն դահլիճ ցելլա», «նաոս») նախա­մուտքով պրոնաոս»), որը արտաքի­նից շրջապատված է կարճ ճակատ­ներում վեցական, երկար ճակատնե­րում՝ ութական, այսպես կոչված,՚հռոմեական–հոնիական օրդերի սյու­ներով։
            Շենքը գլխավոր ճակատով ուղղված է դեպի խյուսիս, ուր և գտնվում է մուտքը։ Գլխավոր ճակատի ամբողջ լայնությամբ ձգվում են 0,30 մետր բարձրության ինը զանգվածային աս­տիճաններ, որոնք կաոուցվածքին տա­լիս են հանդիսավորություն և վեհու­թյուն։   Աստիճանները   երկու  կողմից ներփակված են բարձրաքանդակնե­րով զարդարված հատուկ պատվան­դաններով։ Դրանց վրա պատկերված են մեկ ոտքի վրա ծնկի եկած և ինչ-որ ծանրություն կրելու նպատակով ձեռքերը դեպի վեր պարզած մեկա­կան մերկ ատլանտներ։ Ենթադրվում է, որ պատվանդանների վրա դրված են եղել զոհարաններ։
           Տաճարի պատերը կառուցված են որձաքարից, որը մշակված Է մեծ կատարելությամբ, մի բան, որը կա­րող էին անել այդ շինանյութի վրա աշխատելու դարավոր փորձ ունեցող տեղական վարպետները։ Որձաքարի մշակման տեխնիկան հայկական լեռ­նաշխարհին հայտնի է դեռևս ուրար­տական ժամանակաշրջանից։ Որմնա­քարերը, ինչպես ուղղաձիգ, այնպես էլ, հորիզոնական ուղղությամբ միաց­ված են երկաթե կապերով և դրանց միացման փոսիկները լցված են կա­պարով։ Սյուների քարերի միացում­ներում օգտագործված են նաև բ րոնզե ուղղաձիգ կապեր։
              Հետաքրքրական է տաճարի ներ­քին կաոուցվածքը։ Տաճարի ուսում­նասիրությամբ զբաղված բոլոր մաս­նագետները (Ն. Մառ, Կ. Ռոմանով, Ն. Բունիաթյան, Կ. Տրևեր և ուրիշ­ներ) կարծում Էին, որ դահլիճի և ընդհանրապես ամբողջ շենքի ծած­կը եղել Է փայտակերտ։
            Հուշարձանի ավերակների շրջա­պատում թափված բեկորների ուսում­նասիրությունը ցույց տվեց, որ Գառնիի տաճարի կառուցվածքում փայտե ոչ մի մաս չի եղել։ Շենքն ունի քա­րե կոնստրուկցիաների մի հստակ համակարգ, ուր, բացի արխիտրավի քարերից, մնացած բոլոր մանրամասները՝  ֆրիզ, քիվ, դռան սանդրիկ, դրա վրայից ընթացող շարքի քարերը, նույնիսկ սյունասրահի և նախամուտ­քի առաստաղի սալերը, ունեն սեպա­ձև միացումներ, իսկ դահլրճը՝ կի­սաշրջանաձև քարաշեն թաղակապ ծածկ։ Թաղը  վերևից ծածկվել է կրաշաղախով և վերջինիս վրա ամրացվել որձաքարից պատրաստված կղմինդր (սալիկներ), ճիշտ այն ձևով, ինչպիսին հանդիպում ենք Հայաստանի վաղ միջնադարի թաղակապ կառուցվածք՛ ների տանիքներում։ Կրաշաղախի բե­ռի կշիռը նվազեցնելու նպատակով, օգտագործված է հրաբխային, ծակոտկեն շատ թեթև, քար։
Այդպիսի կաոուցվածք ունեն նաև Զվարթնոցի VII դարի տաճարի առա­վել պատասխանատու կոնստրուկտիվ հանգույցները։
           Հին Արևելքի նյութական մշակույ­թի խոշոր գիտակ, պրոֆ. Հ. Ստրժիգովսկին անդրադառնալով ճայ ճար­տարապետական արվեստում կոնս­տրուկցիաների ունեցած դերին, գրում է. «Կոնստրուկցիան՝ ճայ եկե­ղեցական ճարտարապետության թա­ղածածկ տարածական կաոուցվածք­ների հիմնական բնորոշ հատկանիշն է։ Միջերկրական ծովի ավազանի երկրների փայտակերտ տանիքով եկեղեցիների համեմատությամբ այս տարբերությունը՝ Հայաստանի քրիս­տոնեական հին ճարտարապետության պատմական զարգացման ճամար վճռական գործոն հանդիսացավ»։ Իրավամբ մեծ նշանակություն տալով հայկական ճարտարապետության մեջ թաղային կոնստրուկցիաների ունեցած դերին, Ստրժիգովսկին այն կարծիքն է հայտնում, որ դրանք Հայաստան են ներմուծվել V դարում՝ Միջագետքից   և Փոքր   Ասիայից։
           Գառնիի տաճարը ապացուցում է, որ հայ պատմական ճարտարապետու­թյան զարգացման ճամար «վճռական գործոն» էր թաղը։ Թաղային կոնստ­րուկցիան Հայաստանում գոյություն է ունեցել Ստրժիգովսկու նշած ժամա­նակաշրջանից առնվազն չորս դար առաջ։
Ուշագրավ է Գառնիի տաճարի աղոթասրահի հատակագծային հորին­վածքը։
           Տարիներ առաջ, ցույց տալով Հա­յաստանի   նախաքրիստոնեական   շրջանի վաղ միջնադարի և ուրարտական ժամանակաշրջանի տաճարների միջև գոյություն ունեցող գենետիկ կապը, Գառնիի և Թոփրախ-կալեի տաճար­ների (VIII դ. մ. թ. ա.) հատակագծա­յին հորինվածքի մասին նշել ենք, որ «Թոփրախ-կալեի հատակագծի հար­թակն ունի «ոսկյա հատման» համա­չափություն և մոտենում է Գառնիի հեթանոսական տաճարի ճատակագըծի համաչափություններին»։
Նույն հարազատությունը կա նաև ավելի ուշ՝ էրեբունիի պեղումների ժամանակ բացված Սուսի ուրարտա­կան տաճարի հատակագծի (VIII դ. մ. թ. ա) և Գառնիի միջև։
Ընդ որում Սուսիի և Գառնիի աղոթասրաճհների հատակագծերը նման են ոչ միայն համաչափություններով, այլև բացարձակ չափերով։ Բնական է, Գառնիի աղոթասրաճի համար կարող էին օրինակ ծառայել ոչ միայն Թոփրախ-կալեն կամ տարածքային տե­սակետից ավելի մոտ գտնվող Սուսին, այլ տվյալ միջավայրում գոյություն ունեցող նույն ժամանակների կամ ավելի ուշ շրջանի համանման ուրիշ կառուցվածքներ։
          1969 թ. Գառնիի տաճարի հիմքե­րի ամրացման ժամանակ հայտնաբեր­վեցին Բնագույն սրբավայրի գոյու­թյունը հաստատող իրական ապա­ցույցներ՝ տաճարի հարավային պա­տի տակ հնագույն շենքի պատի մնա­ցորդներ, իսկ արևելյան պատի հիմ­քերից ցած՝ սրբազան կրակի մոխիրը պահելու հորեր՝ ածխի, մոխրի, զո­հաբերված կենդանիների ոսկրերի և հնագույն խեցեղենի մնացորդներով լեցուն։
                Հին շենքի պատը շարված է լարով, շինանյութը՝ ճեղքված որձաքարն է, իբրև կապակցող նյութ օգտագործ­ված է հողը (կավը):
          Շարվածքի ձևը և շրջապատում գտնված խեցեղենը հնարավորություն են տալիս հին շենքը համարել առնվազն վաղ հայկական (եթե ոչ առավել հին) շրջանի կառուցվածք։
V դարի մատենագիրներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու վկա­յություններից հայտնի է, որ մյուս ժողովուրդների հեթանոսական տա­ճարների նման հայկական մեհյաննե­րը նույնպես ունեցել են պաշտվող կուռքի արձաններ։
           Այսպես, Խորենացին հայտնում է, որ Վաղարշակը «... Արմավիրում մեհ­յան շինելով՝ արձաններ է կանգնեց­նում արեգակին, լուսնին և իր նախ­նիներին»։ Կամ՝ անդրադառնալով Արտաշես թագավորի (մ.թ.ա.180—160) գոր­ծունեությանը, գրում է. «Ասիայում գտնելով Արտեմիդի, Հերակլեսի և Ապոլոնի պղնձաձույլ ոսկեզօծ արձանները, բերել է տալիս մեր աշխարհը, որպեսզի կանգնեց­նեն Արմավիրում։
... Հելլադայում էլ վերցնելով Դիոսի, Արտեմիդի, Աթենասի, Հեփեստո­սի և Աֆրոդիտեի արձանները՝ ու­ղարկվում է Հայաստան»։ Խոսելով Տիգրանի՝ Արտաշես Ա-ի որդու մա­սին, պատմիչը հիշատակում է. «Իբրև առաջին գործ նա կամեցավ մեհյան­ներ շինել։ ... Ոլիմպիական Դիոսի ար­ձանը կանգնեցնում է Անիում, Աթե֊ նասինը՝ Թիլում, Արտեմիդեի մյուս արձանը՝ Երիզայում և Հեփեստոսինը՝ Բագայառիճում։ Բայց Աֆրոդիտեի արձանը ... հրամայում է կանգնեցնել ...Հերակլեսի արձանի մոտ Հաշտից տեղում»։
          Պաշտվող կուռքի արձան կանգնեց­ված է եղել նաև Գառնիի տաճարում։ Այն դրված է եղել աղոթասրաի ետևի պատի մոտ՝ բարձր պատվանդանի վրա, ներառնված բավականին մեծ չափեր ունեցող ուղղանկյուն խորշի մեջ։
           Հեթանոսական փոքր տաճարների ներսը սովորաբար լուսավորվում է անհամեմատ մեծ չափեր ունեցող մուտքի բացվածքով։ Գառնիում մուտ­քի բացվածքն այնքան մեծ է, որ այն­տեղից ներթափանցող լույսը լիովին բավական էր աղոթասրաը անհրա­ժեշտ   չափով   լուսավորելու     ձամար։
         Չնայած դրան, Գառնիի  աղոթասրահը   լուսավորվել է նաև  վերևից՝   երդիկից։
Այս առումով ուշագրավ են ՚ անրաճանաչ գիտնական Օգյուստ Շուազի դիտումները։ Նա գրում է. «Անհրա­ժեշտ է նշել, որ այն տաճարները, որոնցում առավել ստույգ են հաս­տատված վերևից լուսավորելու բաց­վածքների առկայությունը, նվիրված են լույս անձնավորող աստվածու­թյուններին՝ Զևսին (Օլիմպիա, Սելինունտ), Ապոլոնին (Ֆիգալա, Միետ)»։
           Իրավամբ ենթադրվում է, որ Գառ­նիի տաճարը նվիրված է եղել հին Հայկական արևի աստված Միթրին։
Ուրեմն կարելի է հետևեցնել, որ Գառնիի երդիկի լույսը նույնպես ու­նեցել է սիմվոլիկ նշանակություն, ցանկացել են պաշտվող կուռքի վրա վերևից իջեցնել արևի ճառագայթների խուրձ։
            Տաճարի ընդհանուր կառուցվածքի գեղարվեստական արտահայտչակա­նությանը հասել են ոչ միայն նրա ճարտարապետական ու կոնստրուկ­տիվ ճշմարտացի ձևերի, այլև ինչ­պես միմյանց, այնպես էլ ընդհանուր հորինվածքի նկատմամբ առանձին մասերի ունեցած համաչափություն­ների ու փոխադարձ ներդաշնակու­թյան միջոցով։
         Մեծ ուշադրություն է դարձվել մանրամասերի մշակման վրա, շեն­քի հարդարանքներին, զարդաքան­դակված են խոյակները, արխիտրավները, ֆրիզը, քիվը, նախամուտքի ու սյունասրահի առաստաղի բոլոր սա­լերը և այլն։
              Քանդակազարդման արվեստի հիմ­քում ընկած է միասնական հորինված­քում բազմազան մոտիվների կիրառ­ման սկզբունքը՝ բազմազանություն միասնության մեջ։
Այսպես, եթե հունա-հռոմեական դա­սական շրջանի ճարտարապետական միանման մանրամասերն ունեն միև­նույն   մշակումը,    Գառնիի    տաճարի կառուցվածքում դրանք չեն կրկնվում (օրինակ՝ Գառնիի տաճարի քսան­չորս սյուների բոլոր խոյակների բար­ձիկներն ունեն միմյանցից տարբեր­վող զարդաքանդակներ), նույնիսկ ֆրզվի, ըստ էության, միայն ականթի տերևներով մշակված անընդդատ ձգված զարդաքանդակում ճարտարա­պետը խույս է տվել միօրինակությունից:
            Ականթի երկու նրբին ճյուղերը ել­նելով ֆրզի մակերեսի ներքևի եզ­րից, ալիքաձև տարածվում են աջ և ձախ և պսակվում տարբեր տեսակի ու քանակի թերթիկներ ունեցող գե­ղաքանդակ ծաղիկներով կամ վարդ­յակներով։ Մի ղույգ հյութեղ տերև­ներ նույն կորությամբ բարձրանում են վեր և, մեղմորեն խոնարհվելով ցած, ստեղծում միևնույն կենտրոնից տար­բեր շառավիղներով սկզբնավորված ճյուղավորությունների հարուստ հո­րինվածք։ Ականթի փարթամ մեկ ոստ, նույն ալիքաձև ընթացքում, սփռվում է ֆրիզի մակերեսին և, ալիքների բեկ­ման հանգույցներում մի քանի սա­հուն պտույտներ կատարելով, ամբող­ջապես լցնում ֆրիզի դաշտը։ Եվ այս­պես շարունակ... նույն ականթի տե­րևի միջոցով, պահպանելով նույն ալիքաձև հորինվածքը ստեղծվում են մեկը մյուսին չկրկնող, մեկը մյուսից ուշագրավ զարդաքանդակի բազմա­զան մոտիվներ։
            Զարդաքանդակներում ականթի ու դափնու տերևների հարուստ տարբե­րակների ու դրանց հնարամիտ դասավորությունների հետ հանդես են գալիս զանազան ծաղիկներ, կաղնու տերևների, նռան և բուսական այլ զարդաքանդակների բազմապիսի հա­մակցություններ։
                Միանման մանրամասերը բազմա­զան ձևով մշակելու սկզբունքը կի­րառված է հելլենիստական մշակույ­թի նաև մյուս կենտրոններում՝ Փոքր Ասիա (Պերգամ, Միլետ, Պրիենա և այլն), Սիրիա (Պալմիրա, Բաալբեկ, Անտիոք, Ջեռաշա և այլն)   և այլուր։
       Եթե հռոմեական կառուցվածքնե­րում զարդանկարման տեխնիկան կի­րառվում է կանոնիկ եղանակներով (կարկինի օգնությամբ կամ երկրա­չափական կառուցումներով) Գառնիում կատարված է ազատ, առավել սահուն պլաստիկ ձևով (խոյակների խոյողների պարույրների կառուցումը, ճարտարապետական մանրամասերի պրոֆիլների կառուցումները  և այլն)։
           Տաճարն իր հորինվածքով և ման­րամասերի ընդհանուր ձևով, ինչպես իրավացիորեն նկատել է պրոֆ. Կ. Տրևերը, ընդհանրություններ ունի փոք­րասիական նույնանման կառուցվածք­ների ճետ (Թերմես, Սագալաս): Հա­տակագիծը ավելի մեծ չափով մոտե­նում է պերգամյան հուշարձաններին։ Զարդաքանդակների մոտիվների մեջ որոշ նմանություն կա նաև սիրիա­կան արվեստի հետ։
Տաճարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրա հեղինակը եղել է ժամանակի ճարտարապետական տե­սական մտքի բարձունքին կանգնած հմուտ մասնագետ, որը ոչ միայն ան­թերի տիրապետել է անտիկ շրջանի տաճարների կառուցողական արվես­տին, այլ քաջատեղյակ է եղել զար­գացման բարձր աստիճանի վրա գտնված ճարտարապետական հայրենի մշակույթին։
Ակնհայտ է, որ ճարտարապետին պատվիրված է եղել թագավորական ամառանոցում կառուցել «պերիպտերի» տիպի (բոլոր կողմերից սյունա­շարքով  շրջապատված)    տաճար։
             Եթե «պերիպտերին» հատուկ սյու­նաշարքի ճամար ընտրվում է հռոմեական-հոնիական օրդերը, ապա տաճարի միջուկը կազմող աղոթասրահի ամբողջ կառուցվածքը (սրբա­տաշ որձաքարով պատի շարվածք, քա­րակերտ թաղակապ ծածկ, թաղի վե­րևում՝ կրաշաղախ, իսկ դրա վրա՝ որձաքարի սալիկներով պատած տա­նիք, երդիկ, համաչափություններ, նույնիսկ հատակագծային բացարձակ չափեր)   սերտորեն    կապվում է ճարտարապետական-կառուցողական ար­վեստի տեղական ավանդություննե­րի հետ և, անտարակույս, այդ ավան­դությունների արգասիք է։ Ստեղծ­վում է հունա-հռոմեական և տեղական ճարտարապետական - կառուցողական արվեստի սինթեզի դասական մի նմուշ։
               Բաղնիքը գտոնվում է տաճարից մոտ 50 մետր դեպի հյուսիս-արևմուտք, կի­ստվեր վիճակում։ Հատակագիծն ունի միևնույն ուղղությամբ իրար հաջոր­դող չորս սենյակներից կազմված ամ­բողջական հորինվածք։
                  Առաջին սենյակի հարավարևելյան մասից դուրս է գալիս պայտաձև հա­տակագծով խորշը, ներսում՝ ջրավա­զան։ Վերջինիս նշանակությունը ստույգ պարզված չէ։ Այդ սենյակը միակն է, որ ունի երեք դուռ, որոն­ցից երկուսը հաղորդակցության մեջ են գտնվել դրսի, իսկ երրորդը՝ մյուս սենյակների հետ։ Սենյակի հատակը (2,91X3,14 մ) ծածկված է բարձր ար­վեստով կատարված խճանկարով։ Ակնհայտ   է,     որ   առաջին      սենյակը մյուսների համեմատությամբ ունեցել է առավել հարուստ ձևավորում։ Այն շենքի ընդհանուր հորինվածքում գրաված դիրքով և ներքին յուրահա­տուկ մշակմամբ պետք է որ լիներ բաղնիքի նախասրահը՝ հանդերձարա­նը (ապոդիտերիում)։
                 Երկրորդ և երրորդ սենյակներն ու­նեն միանման չափեր (3,00X3,47, 2,96X3,57 մ) և հարավարևելյան ճա­կատներից դուրս եկած կիսաշրջանա­ձև միանման խորշեր։ Անտարակույս դրանք ծառայել են միևնույն նպատա­կին  և  եղել են     լողասենյակներ։
Երկրորդ սենյակը, հավանաբար, եղել է սառը ջրով լողարանը (ֆրիգիդաբիում), իսկ երրորդը՝ գոլ բաժան­մունքը (տեպիդարիում)։
              Սառը լողարանների հատակները սո­վորաբար չէին տաքացվում, սակայն եղել են նաև այնպիսիները, որոնց հատակները տաքացվել են Գառնիի բաղնիքի նման։ Երբեմն տաքացվող հատակներ ունեցել են նույնիսկ բաղ­նիքների նախասրահները։
                 Չորրորդ   սենյակը,   ըստ     էության, թաղկացած է երեք մասից։ Մեկը չա­փերով (2,90X3,05 մ) և աբսիդի բաց­վածքի լայնությամբ նման է նախորդ սենյակներին և անկասկած եղել է տաք շրով լողարանը   (կալդարիում) ՚։
Հյոաիսարևմտյան հատվածը, ինչ­պես իրավամբ նշում է պրոֆ. Բ. Առաքելյանը, ըստ երևույթին, եղել է ջրամբարի տեղը, իսկ հարավ-արևմտյան մասի հատակի տակ գտնվել է ՚հնոցը, որի վրա ջուրը տաքացվել է։
            Պատերը շարված են ճեղքված որ­ձաքարով և գետաքարով, անկյուննե­րում օգտագործված է սրբատաշ տու­ֆաքարը, իբրև կապակցող նյութ օգ­տագործված է կրաշաղախը։
                    Պատերի ներսի մակերեսներին պահպանված են ծեփի երկու շերտի մնացորդներ, աոաջինը՝ սպիտակա­վուն, իսկ նրա վրա՝ բաց վարդագույն։
Ծածկից ոչ մի հետք չի պահպան­վել։ Պեղումների ընթացքում գտնված ծեփի կորագիծ բեկորներից երևում է, որ այն, թերևս, եղել է թա­ղակապ կամ, հնարավոր է, գմբեթաձև։
Ջեռուցումն իրականացվել է այս­պես կոչված հիպոկաուստի միջոցով։ Լողասենյակների հատակների տակ ստեղծվել են 6—7 սմ հաստությամբ, 20—24 սմ տրամագծով կլոր աղյուս­ների ու կշաղախի բարակ շերտի հա­ջորդականությամբ շարված բազմա­թիվ սյունիկներ։ Սյունիկների վրա դրվել են աղյուսի (6—7 սմ հաստու­թյամբ, 60—70 սմ մակերեսով) խոշոր սալեր, ապա 2—3 սմ շաղախի շերտ, հետո նորից աղյուս (բայց ավելի փոքր չափերի) և այդ ամենը ծածկել կրի, ավազի և աղացած աղյուսի կամ կղմինդրի խառնուրդի 5,5—8 սմ հաս­տության շերտով։
             Կրակարանից տաք օդը և ծուխը տարածվել են նախ տաք ջրով լողա­սենյակի հատակի տակ, ապա զգա­լիորեն   պակասած  ջերմությամբ   (62սմ լայնությամբ մի բացվածքով) ան­ցել գոլ բաժանմունքի հատակի տակ և ձետո, արդեն բոլորովին նվազած ջերմությամբ անցնելով երկու փոք­րիկ (28–30 սմ լայնությամբ) անց­քերով, ՚հասել սառը ջրով լողարանի սենյակի հատակը։ Այսպիսով, լողա­րանները տաքացել են ըստ անհրա­ժեշտության, և ջերմության ոչ մի կո­րուստ տեղի չի ունեցել։
         Աղյուսի սալերը, հեշտությամբ ըն­դունելով տաք օդի ջերմությունը, եր­կար ժամանակ կարող էին պահպա­նել այն և մեղմորեն ու հավասարա­չափ ձաղորդել լողարաններին։
Ջեռուցման այս սիստեմը լայնորեն կիրառվել է հռոմեական բաղնիքնե­րում, ինչպես և Փոքր Ասիայում, Սիրիայում, Սև ծովի հյուսիսային ափե­րին, Կովկասում և այլուր։
              Գառնիի (հավանաբար և ոչ միայն Գաոնիի) բաղնիքի ջեռուցման այդ սիստեմն օրինակ է ծառայել Միջ­նադարյան Հայաստանի համանման կառուցվածքների համար (Զվարթնո­ցի, Դվինի, Անիի միջնաբերդի, Ամբերդի բաղնիքների և այլն):
Մեծ հետաքրքրություն է ներկա­յացնում նախասրահի հատակին պատ­կերված խճանկարը, որը Հայաս­տանի նախաքրիստոնեական շրջանի մոնումենտալ գեղանկարչության, առայժմ մեզ հայտնի, միակ ամբողջա­կան հուշարձանն է։
Նկարն ունի աոասպելադիցաբանական սյուժե։ Վարդագույն շրջանակի մեջ պատկերված է ծով, ուր նուրբ մշակված գունային փոխանցումները ստեղծում են ջրի ալիքների շարժման պատրանք, ասես ալիքների ծփանքին համապատասխան ծովն ստանում է բաց կանաչավուն տեսք, կամ՝ մեղմա­նալով, դառնում է մուգ կանաչ։ Ծովի մեջ պատկերված են տարբեր աստ­վածություններ ու առասպելական էակներ (իխտիոկենտավրներ՝ ձիու առջևի ոտքերով և ձկան վերջավորու­թյամբ մարդ, ներեիդներ (ծովինար­ներ), մեծ ու փոքր բազմապիսի ձկներ և այլն)։ Պատկերներին ուղեկ­ցում են աստվածությունների և ծո­վինարների հունարեն գրված անուն­ները (Գլավկոս, Թետիս, Ագրիոս, էրոս, Պոթոս և այլն):
         Խճանկարի կենտրոնում, հյուսածո շրջանակի մեջ, պատկերված են տղամարդու և կնոջ կիսանդրիներ։ Առաջինի մոտ գրված է «օվկիանոս», իսկ երկրորդի մոտ՝ «թալասսա»՝ ծով, իսկ սրանց գլխավերևում երկտող ար­ձանագրությամբ ասված է. «Ոչինչ չստանալով, աշխատեցինք»,— առեղծ­վածային մի արտահայտություն, որի էությունը դեռևս ստույգ պարզված չէ։
        Խճանկարի առանձին պատկերները, մասնավորապես ձկների, կատարված են մեծ վարպետությամբ։ Սահուն գըծանկարը, անատոմիական համոզիչ կառուցվածքը, գույների նրբրն երանգ­ները ցուցադրում են խճանկարային արվեստի բարձր մակարդակը։ Խճա­նկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերի 0,5—1,0 քառ. սմ չա­փի խորանարդիկներից։ Եզրազարդե­րում օգտագործված են ավելի մեծ (1—1,5 քառ. սմ չափերի) խորանար­դիկներ։ Նկարի նուրբ փոխանցումնե­րի իրականացումը դյուրացնելու նպատակով օգտագործված են երկրա­չափական տարբեր ձևի հատիկներ (քառակուսի, ուղղանկյուն, շեղանկ­յուն, եռանկյուն):
        Ուշագրավ է խճանկարի հիմքը. գետնի վրա շարված է կրաշաղախով միակցված գետաքարի և ճեղքված որձաքարի երեք շարք, ապա արված է 14—15 սմ հաստությամբ բետոնի շերտ և այդ ամենի վրա խճանկարի հատիկների համար լցված է 3,3 սմ հաստությամբ շաղախի շերտ՝ պատ­րաստված կրի, ավազի, մանրացված աղյուսի կամ կղմինդրի խառնուրդից։
         Խճանկարի սյուժեն, կատարման տեխնիկան, ոճային ու գունային առանձնա՚ոատկությունները պրոֆ. Բ. Առաքելյանին հիմք են տվել այն հա­մարելու III դարի վերջերի գործ։ Այդ ամենին լիովին համապատասխանում է նաև բաղնիքի ընդհանուր կառուց­վածքը։
    Գառնի ամրոցի ճարտարապետական խմբում և երկրի քրիստոնեական վաղ շրջանի կառուցվածքներում դրսևոր­ված անտիկ ճարտարապետությանը բնորոշ առանձնահատկությունները ցույց են տալիս նախաքրիստոնեական Հայաստանում զարգացման որոշակի աստիճանի հելլենիստական արվեստի գոյությունը։  Այդ մասին   են   վկայում նաև պատմական Վաղարշապատի քըրիստոնեական պաշտամունքի VII դա­րի տաճարի հիմքերում բացված, Գառնիի տաճարի ճարտարապետության ոճն ունեցող մոնումենտալ կառուց­վածքի քանդակազարդ քարերը։ Հա­մանման ոճի ճարտարապետական մա­սունք գտնվել է նաև պատմական Նիգ գավառի Ափնա գյուղում։
         Հայաստանն, ունենալով կառուցո­ղական արվեստի բազմադարյան ա– վանդություններ, դարձավ հելլենիս­տական (բայց խիստ յուրօրինակ) ճարտարապետության    ստեղծման  օջախներից մեկը։ Սակայն Հայաստանի քրիստոնեական վաղ շրջանի կառուց­վածքների վերլուծությունից բխում է, որ մինչև քրիստոնեական կրոնի ըն­դունումը հայկական ճարտարապետու­թյունը, շփման մեջ գտնվելով հու­նական, հռոմեական և հելլենիստա­կան հարևան երկրների (Իրան, Սի­րիա, Փոքր Ասիա և այլն) ճարտարա­պետական արվեստների ՚հետ, ստա­նալով և վերամշակելով ճարտարապե­տական առանձին ձևեր և մանրամասներ, հիմնականում ընթացել է զարգացման ուրույն ուղիով։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 694090
  • Բոլոր այցելուները: 51158
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 54.82.93.116
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52