Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Նորավանք

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

ԵՐԵՔ ՆՈՐԱՎԱՆՔ: Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սյունյաց աշխարհում գործել են երեք Նորավանքեր, որոնցից միայն երկուսի տեղն է հայտնի: Առաջինը, որ եղել է հայ գրչության X-XI դարերի նշանավոր օջախներից մեկը, գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապանից դեպի Գորիս գնացող մայրուղու ձախակողմյան անտառի մեջ, պատմական Ծղուկ գավառում, «Դժոխաձոր» կոչվող վայրում և հայտնի է Բղենո Նորավանք անունով: Այստեղ է ընդօրինակվել փղոսկրկա կազմով հանրահռչակ «Էջմիածնի ավետարանը» (982թ), որը Մատենադարանի առավել աչքի ընկնող գանձերից մեկն է:
            Երկրորդ Նորավանքը գտնվել է Վայոց Ձորում և սկզբնաղբյորներում հայտնի է Վերին Նորավանք անունով: Այս Նորավանքի տեղադրությանը հարցը դեռևս անորոշ է: 
            Երրորդ Նորավանքը, որն առանչվում է Օրբելյան տոհմի պատմության հետ և առանցաքային դեր և նշանակություն է ունեցել միջնադարյան Հայաստանի հոգևոր և քաղաքական պատմության մեջ,  նույնպես գտնվում է Վայոց Ձորում, Ամաղու գյուղին մոտ, այդ իսկ պատճառով կոչվում է Ամաղու Նորավանք:
Պատմական ակնարկ
Նորավանքի հատակագիծը
             1170 թվականին սելջուկ-թուրքերի հարվածներից ընկավ  Կապանի Բաղաց թագավորություն: Թագավորության կործանումից հետո Սյունյաց մայրաքաղաքից բարձր ազնվականությունը սկսում է արտագաղթել ոչ միայն հեռավոր վայրեր, այլև Հայաստանի համեմատաբար ապահով նահանգներմ ու գավառները: Եվ ահա, ինչպես նշում  է Ստեփանոս Օրբելյանը, Կապանի իշխան Հասանի որդի Հովհաննես եպիսկոպոսը, որը այդ ժամանակ Վահանավանքի առաջնորդն էր, բնակություն  է  հաստատում Վայոց ձորի Հրասեկա բերդի մոտ՝ ս. Կարապետ եկեղեցում: 
             Ստեփանոս Օրբելյանը գրում  է, ս. Կարապետը կառուցվել է շատ վաղուց՝ կրաշաղախ քարերով և որ այն «հույժ սքանչելակերտ, է հայտնապես ահազդու՝ մեձրձակա շրջակայքի նկատմամբ»: Նա նաև նշում է, որ այստեղ «գոյություն է ունեղել մեկ այլ եկեղեցի՝ կառուցված Փոկաս սուրբ հայրապետի կողմից,....որի բեմի տակից մի քիչ ջուր էր բխում, հետն էլ բուժիչ ջուր էր դուրս գալիս... որը զարմանալի հրաշքներ էր կատարում.ամեն տեսակի
ցավերը, որոնց բուժումը մարդկանց կողմից անհնարւն էր»: Հետագայում այս եկեղեցին հիմնադրի անունով կոչվում է
Լիպարիտ Օրբելյանի արձանագրությունը Ս. Ստեփանոս եկեղեցու կառուցման մասին /եկեցեցու հյուսիսային պատի ամենավերջին մասում/
Ի. թ. :ՈՀ: (1221)․ Կամաւն ԱՅ, ես Լիպարիտ, որդի Ալիկումին, թոռն Աւրպելեանց․ Զի հայրն իմ Ալումին քինացավ թագաւորին Աբխազաց, գնաց ի տուննն աթաբեկ Էլկտուզաց եւ նա մեծ աւգատով մեծարեց զնա․ Ետ նմա մեծ քաղաքան Համինան․ Ես Լիպարիտս, որիդ նորա, մանուկ գոլով դարձա վերստին և լուսաւոր հաւատն սրբույն Գրիգորի եկի առ մեծ աթաբեկ Իվանէ եւ հայրեննեաց փոխան երետ Զհրաշակաբերդ իւր  կերովս․ Եւ ես շինեցի զվանքս որ կոչի Նորավանք, յառաջնորդութիւն Տր, Սարգսի Սիւնեաց վերադիտողի շինեցի զեկեղեցիս ըւ աւագ Սբ Նշան առ աթաբեկ Իվանեի էր այլ յետ բերաք գեղ :Բ:, զԱգարակի ձոր ու Տխարբ իւր սահմանաւքն: Տր․ Սարգիս եւ միաբանքս  հաստատեցին ինձ զաւագ խորանն :Գ: աւր ժամ կիրակէն  ի շաբաթն եւ զհինգշաբթին ի յամէն շաբաթում․ եւ կենակիցն իմո Ազփաին սահմանեցին ի տարումն տեառընդառա աւրն զամէն եկեղեցիքս: Արդ որք ընթեռնոյք զգիս խնդրեցէք ի Քէ իմ որդեցն Ալուկումինս, Սմպատա, Իվանէի, Փախրադաւլաին, տարսաիճին արեւշատութիւն, արդ որոք այս հաստատուն գրոյս հակառակ կա յիմոց կամ յաիտարաց, կամ յաւգաւց ւ հայոց կամ ի վրաց ի զայն գեղարէքն հանել ջանան կամ ժամն խափանել :ՅԺԸ: հայրապետացն նզոված է ու մեր մեղացն պարտական է ու թե տաճիկ աւագ փոխի ու հանել ջանա յիւր հաւատէն ու ի մահմետի ապիզար է ու :Ռ: :Ռ: : Ռ: նալաթ նալաթ:
Փոկաս: Ժամանակին հայագետներ  Լալայանը, Քաջբերունին անդրադառնալով այս տեղեկությանը,կարծիք  հայտնեցին, թե բուժիչ հատկություններով ջուրը հեթանոսական վերապրուկ է    և որ այստեղ հնարավոր է ժամանակին   հեթանոսական տաճար է եղել: Ենթադրվում է , որ Փոկասը եկեղեցին  կարող  է Նորավանքից հարավ-արևելք ընկած մատուռը լինի:
                 Ծագումով Ներքին Խաչենից Հովհաննեսը հաստատվելով ս. Կարապետում, վերանորոգում է այն, և իր մոտ է հրավիրելով հոգևոր դասի ներկացացուցինչերի՝ հիմնադրում է վանական միաբանություն: Սակայան վանական միաբանության կարիքները հոգալու համար հարկավոր էկն եկամուտի կայուն աղբյուրներ, տնտեսություն, սեփական կալվածքներ: Եվ ահա Հովհաննեսը Սպահանի Մուհամմեդ Ջահան Փահլավիի (1174-1186) օգնությամբ կարողանում է Հրասեկա բերդի թուրք ամիրայից խլել մերձակա բնակավայրերը` Գանձակ, Տխարբ գյուղերը, Անապատ բերդն ու նրա 12 ագարակները: Սակայն Հովհաննեսի սեփականած բերդերն ու ընդարձակ կալվաքծները երկար չեն
 
մնում վանական միաբանության տրամադրության տակ, որոնք շուտով կրկին անցնում են սելջուկ-թուրքերի ձեռքը:
                 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի վերջին Զաքարյանները համագործակցելով հզորացած Վրացական թագավորության հետ սկսում են Հյուսիսային Հայաստանիազատագրումը: 1211 թվականին Զաքարյանների ընդհանուր հրամանատարությամբ գործող հայ-վրացական միացյալ բանակը մտնում է նաև Վայոց ձոր: Վասակ Խաղբակյանի և Ախթամար Արփայեցու զինջոկատները արյունահեղ կռիվներ մղելով վերջ են տալիս սելջուկ-թուրքերի դրածոներին:  Ազատագրված Սյունիքը՝ Հրասակաբերդը իր գավառներով, Վայոց ձորի բազմաթիվ գյուղերով այդ թվում և  Նորավանքի հետ միասին Իվանե Զաքարյանի կողմից շնորհվում է  Լիպարիտ Օրբելյանին: Հովհաննես եպիսկոպոսը երկար չի վայելում ազատությունը և կարճ ժամանակ անց՝ 1214 թ. մահանում է: Նրան փոխարինում է Ստփանոս Շնորհազարդը, որը շարունակում է իր նախորդի գործը՝  վանական միաբանության տնտեսությունը, դիրքը բարելավվելու ուղղությամբ: Ստեփանոս Շնորհազարդը պաշտոնավարում է ընդամենը 2 տար և մահանում է 1216 թվականին: Նրան հաջորդում է քրոջ որդին Սարգիս եպիսկոպոսը (Սարգիս Ա), որը Որոտան գավառի  իշխան Հասանի որդին էր: Ահա այս երկու անձնավորությունների ՝ Լիպարիտ Օրբելյանի և Սարգիս եպիսկոպոսի հետ է կապված Նորավանքի վանական համալիրի ս. Ստեփանոս եկեղեցու հիմնումը:
Ս․ ՆԱԽԱՎԿԱ (ԿԱՐԱՊԵՏ) ԵԿԵՂԵՑԻ:
             Աստիճանաբար բարելավոլով իրենց տիրույթների քաղաքական և  տնտեսական դրությունը, Լիպարիտ Օրբելյանը և  Սարգիսը եպիսկոպոսը հնարավորություն են ստանում կատարելու շինարարական աշխատանքներ: 1216 թվականին սկսովում է Նորավանքի ս. Նախավկա եկեղեցու շինարարությունը: Շինարարությունը տևում է 7 տարի և 1223 թվականին տեղի է ունենում եկեղեցու օծման արարողությունը: Օծման արարողության ժամանակ Հայաստանի տարբեր գավառաներից ժամանում են  բարձրաստիճան հոգևորականներ, գահագկուխ իշխաններ, զորավարներ, ազատներ ու տանուտերեր: Նորավանք է գալիս նաև իշխանաց իշխան Բուպան՝ Լիպարտի Օրբելյանի կնոջ՝ Ասփայի հայրը:
Եկեղեցին արտաքուստ երկարաձիգ ուղիղ քառակուսի է, ներքուստ` քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է: Եկեղեցու երկարությունը արտաքուստ կազմում է 12.15 մ, ներքուստ` 9,45 մ, լայնությունը՝ համապատասխանաբար  9,50մ և 8մ: Բարձրությունը մինչև գմբեթ՝ 9 մ: Արևելյան խաչաթևում հարդարված է կիսակլոր աբսիդը ոչ բարձր, ճակատային մասը  խաչաքանդակ ռելիեֆով բեմը:  Անկյուններում տեղադրված խորանները  երկհարկանի են, բոլորն էլ արևելյան  կողմերում ունեն կիսակլոր փոքր աբսիդներ: Արևելյան կողմի անկյուններում եղած խորանների ստորին հարկերի մուտքերը բացվունմ են դեպի արևմուտք՝ եկեղեցու մեջ, իսկ վերին հարկերի խորանների մուտքերը՝ աբսիդի մեջ, բեմի վրա՝ իրար դիմաց, ուր բարձրանում են քառաստիճան քարե սանդուղքներով: Արևմտյան կողմի անկյուններում տեղադրված խորանների մուտքերը բացվում են այդ կողմի խաչաթևի մեջ՝ իրար դիմաց, ըստ որի վերին հարկի խորանները բարձրանում են սոտրին հարկի խորանների պատերին կիեց կառուցված յոթ աստիճան ունեցող քարե կոնսոլ սանդուղքներով:
                 Խաչաթևերի միացման անկյուններից ձգվող գլանաձև կիսասյուները միանալով կամարներով, իրենց վրա են կրում գեղեցիկ գմբեթը: Միակ մուտքը արևմտյան կողմից է, որը բացվում է գավթի մեջ, զարդարված է կիսասյունաձև շրջանակներով: Արևելյան պատի մեջ, արտաքուստ մշակված է եռանկյունաձև երկու խոր խորշեր (նիշեր)՝ կամարաձև գագաթներով: Յուրաքանչյուր ճակատից բացվում է մեկական երկար ու նեղ լուսամուտ՝ գծավոր շրջանակներով: Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է «ավազաքար» հանքաքարի՝ խիստ ողորկ ձևով հղկված քարերով՝ ամուր կրաշաղախի միացությամբ: 
ԳԱՎԻԹ-ՏԱՊԱՆԱՏՈՒՆ
           Գավիթ-տապանատունը գտնվում է Ս․ Նախավկա եկեղեցուց արևմուտք, նրան կից: Այն իր ձևով, կոմպոզիցիոն լուծումով՝ , անսյուն գոցվող տանիքով, լայնակի հատակագծով, մուտքի բարավորներով եզակի երևույթ է հայկական ճարտարապետության մեջ: Բավականին ընդարձակ է գավիթը` երկարությունը կազմում է 8,30 մետր, լայնությունը՝  9,85 մետր:  Գլխավոր մուտքը   արևմտյան  կողմից  է, և  մի  վաքր  մուտք էլ  բացվում է  հարավային պատի արևելյան   ծայրից: Կառույցի պատե­րը  ներսից,  ստորին  մասում,  մինչև  երեք  մետր  բարձրությամբ  հարթ  են,  յուրաքան­չյուր  պատին  կից  ձգվում  են  երկուական  որմնասյուներ,  նման  մեկական  որմնասյու­ներ  էլ  ձգվում են  անկյուններից:  Թե՛  որմնա­սյուները  և  թե  նրանց  խարիսխներն  ու  խո­յակները  իրենց  մշակման  ձևերով  միանգա­մայն  տարբեր  են  միմյանցից:  Որմնասյունե­րը  միանում  են  որմնակամարներով,  պա­տերի  այղ  մասալ  առաջացնելով  ոչ  խորը,  լայն  խորշեր:  Արևելյան  պատի  որմնա­սյուները  միացնող  կամարը  սլաքաձև  է,  որը շրջաւիակում  է  եկեղեցու  մուտքի  ճակատա­կալ  քարը:
                     Արևմտյան,  հարավային  և  հյուսիսային  պատերի  մեջ,  որմնասույների  բարձրու­թյամբ  և  նրանց  արանքում  դրված  են  մեծ  կալունակներ:  Այդ  կալունակների  և  որմնասյուների  վրայով,  պատերին  կից  ձգվում  է  քարակերտ,  գոտկւսնման  լայն  շերտ: Այդ  նույն  երեք  պատերում,  վերը  նշված  գոտկաձե.  շերտից  վերև  եղած  մասերում,  յուրաքանչյուր  պատի  մեջ  մշակված  է  երեք­ական  խորը  խորշեր,  ըստ որում  կենտրո­նում  եղած  խորշերը  համեմատաբար  ավելի  եծ  են,  որոնց  միջից  բացվում  են  զույգ,  բարձր  լուսամուտներ:  Վերջիններս  արտա­քուստ  նեղ  են,  իսկ  ներսի  կողմից  բավակա­նին  լայն  բացվածքով  և  ուղղանկյուն  կողե­րով:  Այդ  նույն  խորշերում,  նրանց  ամբողջ  բարձրությամբ,  հատուկ  պատվանդանների  վրա  դրված  են  մեկական  գեղաքանդակ  խաչքար:  Վերջիններիս  վրա  նույնպես  դրված  են  մի մի  կալունակ՝  պատերը  կայուն և  մասսիվ  դարձնելու  համար:  Այդ  իսկ  առու­մով  հիշյալ  խաչքարերն  ունեն  ոչ  միայն  դեկորաաիվ. այլև  կոնստրուկտիվ  նշանակու­թյուն:
           Շենքի  երեսապատը  և  ծածկը  իրակա­նացված  է  գլխավորապես  կարմրագույն  հանքաքարի  մաքուր  տաշված  քարերով ամուր  կրաշաղախի  միացությամբ:  Ծածկը  գոց թաղի ձևով է`  կենտրոնում  գավիթներին  հատուկլուսանցքով` երդիկով:
             Գավիթը հարուստ  է  շատ  շքեղ  և  վե­րին  աստիճանի  նուրբ  ձևով  մշակված  զար­դաքանդակներով  և  բարձրաքանդակներով:  Գլխավոր  մուտքի  կիսակլոր ճակատակալ 
քարի  վրայի  բարձրաքանդակը  պատկերում   Տիրամայրը  բազմոցին  բազմած՝  մանուկ  Հիսուսը  գրկին,  իսկ  երկու  կողմերում  մի-մի  մարդ  նրանց  երկրպագելիս:  Բարձրաքանադսւկը  ամփոփված է  ծաղկեհյուս  նուրբ  զար­դաքանդակներով  ու  աղավնակերպ  պատ­կերներով:  Ճակատակալ  քարը  եզերող  կա­մարը  պատած  է ստալակտիտ  զարդաքան­դակներով : 
            Էլ ավելի ուշագրավ է մուտքից վերև   բացված  լուսամուտի  սլաքաձև  վերջավորությամբ  ճակատակալ քարի  վրայի  բարձրաքանդակը, որտեղ պատկերված է   պատկերված է   Հայր  աստվածը՝  լայն  ու  երկար  վերնա­զգեստով,  գանգուր  մազերով:  Նրա  աջ  կող­մում  Հիսուսի խաչելաթյունն  է  պաոկերված,  ձախ  կողմում՛  թևավոր  մի  հրեշտակ:  Աստծու  ձախ  ձեոքում Ադամի գլուխն է իսկ   աջ  ձեոքով  օրհնում  է  Հիսուսին: Այստեղ ևս   ճակատակալ  քարը  եզերոդ  կամարը  սալիկտիկ նուրբ քանդակներով :
          Իսկ ահա ներսից, հյուսիսային մասում, ծածկի առաջին շարքում գտնվում  է որսի տեսարան ներկայացնող քանդակը: Այստեղ պատկերված է , թե ինչպես  գավթի կտիտոտր Սմբատ Օրբելյանը ձիուն հեծած պատրաստում է թրատել իր վրա հարձակվող առյուծին: 
         Գավթի  կառուցման մասին տեղեկություններ է պահպանվել ինչպես Ստեփանոս Օրբելյանի երկում, այնպես էլ վիմագիր արձանագրություններում:  «Սմբատը,-նշում է  Ստեփանոս Օրբելյանը, Նորավանքում կառուցեց
Գավթի կառուցման մասին վիմագիր արձանագրությունը
Ի թվիս ՉԺ (1261) այս գիր յիշատակի և արձան անջնջելի իմ՝ Սմբատայ իշխանաց իշխանի, որդւոյ մեծին Լիպարիտին․ նորոգեցի․․․․եւ ետու իմ հայրենացն Բ․ գիւղ ի սուրբ Նախավկաս ԶԱւէշ ու Անապաը եը յԱկոռի զնորատունկան մեծ այգին իւր Կիւրակաջրովմ․ Տէր Սարգիս և միաբանքս հաստատեցին զաւագ խորանն, որ հանապազ, պատարագ պարանացն առնեն, զաբաթն ու զկիրակին՝ Լիպարիտիմ հինգշաբաթ՝ Ասփային, զերկուշաբաթ՝ Ելիկումին, չորեքշաբաթն Իւանէին, ուրբաթն՝ Փախրադոլային․․․Արդ, որ յետ մեր ժառանգեն ի տեղոյս՝ յիմոց կամ յաւատարաց և ահս հաստատեալ պայմանիս հակառակել ջանայ և կամ ի սուրբ եկեղեցւոյս հանել կամ զժամն խափանել՝ մեր մեղացն պարտական է․․․
հրաշակերտ ժամատուն, իր նախնիների գերեզմանների վրա, բազմաթիվ արդյունավետ գործեր կատարելով՝ ճոխացրեց այն»: Իսկ ահա գավիթի հարավային պատի /վրա/ թողած արձանագրության մեջ Սմբատը խոսում է նորոգման մասին:
            Անվանի ճարտարապետ Ս․ Մնացականյանը հետազոտելով գավիթը,  եկել է այն համոզման, որ  կառուցվել է Ս․Նախավկա եկեղեցուց անմիջապես հետո և ժամանակի ընթացքում մի քանի անգամ վերակառուցվել է: «Ամենից առաջ ակնհայտ է, -գրում է Ս․ Մնացականյանը, որ պատերի ներքևի մասերը, նրանց ՛հպվող, չորս կենտրոնական սյուներին համապա­տասխանող որմնասյուներով հանդերձ կազմում են, գավթի շինարարական առաջին վավերագրերը։ Իսկ այն հանգա­մանքը, որ պատերի հենց այս մասերի վրա էլ պահպանվել են մի շարք արձանագրություններ, որոնցից հնագոլյնը թվա­գրվում է 1232 թ., տարակույս չի թողնում, որ գավթի շի­նարարությունը սկսվել էր այն ժամանակ, երբ եկեղեցին նոր էր ավարտվել (1223 թ)։ Նման զգալի չափեր ունեցող շենքը հազիվ թե ավելի վաղ ավարտվեր դրա համար ան­հրաժեշտ էր առնվազն 6—7 տարի։ Սակայն որոշ ժամանակ անց ուժեղ երկրաշարժը մեծապես վնասում՛ է վանքի կա­ռույցները, որից և տուժում են թե եկեղեցին և թե գավիթը»։
             Կառուցումից որոշ ժամանակ, հավանական է տեղի  ունեցած երկրաշարժից, մեծապես վնասվում է գավիթը: Բնական է, տոհմական դամբարանը չէր կարող երկար ժամանակ մնալ կիսավեր վիճակում և Սմբատ Օրբելյանը կարճ ժամանակահատվածում վերականգնում է գավիթը: Վերակառուցումը հանձնարարվում է միջնադարյան անվանի ճարտարապետ Սիրանեսին:  Ինչպես նկատելի է արձանագրությունից վերակառուցումը ավարտվում  է 1261թվականին:  Ենթադրվում է, որ այս ժամանակ է Սիրանեսը հյուսիսային պատի  առաստաղին պատկերել վերոնշված բարձրաքանդակը: Գավիթը (հատկապես ծածկը) վնասվում է նաև 1321 թվականի երկրաշարժի ժամանակ: Այս անգամ արդեն վերակառուցում է մեծատաղանդ Մոմիկը:
            Դյուրին գործ չէր զգալի չափեր ունեցող նման կառուցվածքը ծածկել անսյուն, աստիճանաբար դեպի կենտրոն առաջացող պարփակ ծածկով: Այդ անելու համար ճարտարապետը մշակել էր պահունակային  ծածկի կոնստրուկտիվ մի խիստ ուշագրավ համակարգ, որտեղ քառալանջ ծածկի շարքերը աստիճանաբար առաջանալով, կենտրոնում հպվում են քառակուսի եզրաձև ունեցող ստալիկտիկային խիստ ուշագրավ ձևերով ծածկված երդիկի կողերն: Ծածկի այդպսիսի կոնստրուկցիան եզակի երևույթ է և անվերապահեորեն վկայում է կառուցող ճարտարապետի մեծ հմտությունների մասին:
          Գավիթի հատակը պատված է Օրբելյաններ տոհմին պատկանող անձանց և վանքի միաբանության բարձրաստիճան հոգևորականների գերեզման-տապանաքարերով, որոնք
դասավորված են երեք շարքով:
 
ՍՄԲԱՏԻ ԴԱՄԲԱՐԱՆԱՏՈՒՆ (ս․ Գրիգոր)
Ստեփանոս  Օրբելյանը  գրում է,  որ  Սմբատ  Օրբելյանը  մա­հանում  է  Թւսվրիզ  քաղաքում,  ուր  նա  հյուր-րնկալվում  էր  Ատրպատականի  կառավարիչ  Արղուն  խանի  մոտ:  Նրա  աճյունասափորը  արքայավայել  հանդեսով   բերում  Թավրիզից  և   թաղում  են  իրենց 
տոհմական  գերեզմանատեղիում'  Ամաղու  Նորավանքում:  Սմբատի  եղբայր  և նրան հաջորդած Տարսաիճը  նրա  դամբարանի  վրա  1275  թվականին  կառուցում    դամբարան-եկեղեցի: Գրիգոր  Լուսավորչի  անվան  ա յդ  եկեղեցի-դսւմբանատունը  իրենից ներկայացնում է փոքրածավալ
Դամբարան-եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը` արւմտյան մուտքի ճակատին:

Ես Տարսայիճ իշխանաց իշխան շինեցի զդամբարանս յագագս եղբաաւր իմո Սմպատ արքաին վասն որո աղաչեմ յիշել: ի թվ :ՉԻԴ: (1275թ.)

 մի  կա­ռուցվածք  է'  միանավ  բազիւիկ  ձևով:  Արեվելան  ծայրում  հարդարված  է  շատ  գեղեցիկ  կիսակլոր  աբսիդը'  բեմով   : 
Միակ  մուտքը  արևմտյան  կողմից  է'  սյու­նազարդ  շրջանսւկով  և  կիսակլոր  ճակատա-կալ  մեծ  քարով:  Երկու  լուսամուտներից  մեկը  բացվում  է  արևելյան  կողմից՝  շեղ  դիր­քով  դեպի  հարավ,  իսկ  մյուսը՝  արևմտյան  կողմից'՝ մուտքի  վերևում:  Ամբողջ  շենք  կառուցված է 
 վարդագույն  ավազաքարի  մաքուր  տաշված  քարերով՝  ամուր  կրաշաղա­խի  միացությամբ,  տանիքը  պատած  է  սալ­աքարերով:
Եկեղեցի-դամբանատան  ամբոջ  հատակը պատած  է  գերեզմաններով'  երկշարք  դա­սավորությամբ,  որոնց  հսկա  տապանաքա­րերը  մշակված  են  շատ  գեղեցիկ  և  նուրբ  ձևով:  

ԲՈՒՐԹԵԼԱՇԵՆ 

Սբ Ստվածածին կամ ինչպես ընդունված է ասել Բորթելաշեն երկհարկ դամբարան-եկեղեցին  կառուցված է Նորավանքը համալիրի հարավարևելյան կողմում, հիմնական կառույցներից զգալի հեռավորության վրա և հանդիսանում է համակառույցի գլխավոր դոմինանտը: Կոռույցի  արևմտյան  պատի  վրա ,  արտաքուստ,  երկ­րորդ  մուտքի  վերևում,  շրջանակի  ներսում  փորագրվսւծ  արձանագրության  համաձայն,   այն  կառուցել է իշխանաց  իշխան  Բուրթել  Օրբելյանը,  իր տիկնոջ'  Վախաղի և  որդիների  Բեշքեքի , Իվանեի  աջակցությամբ`  1339  թվականին: Կառույցի ճարտարապետը Մոմիկն է, որը սակայն մահանում է 1333թվականին և չի հասցնում տեսնել հոյակերտի կառույցը ավարտն տեսքով:
          Իր  կառուցապատման  և  հարդարման խիստ  յուրահատուկ  և  անչափ  հետաքրքիր  ձևերով  այս  երկհարկ  շենքը  հայ  արվեստի ու  ճարտարապետության  անզուգական  կ ­թողներից  մեկն  է : Ստորին  հարկը  կամ  դամբանատունը  մեկ  մետրաչափ  գետնափոր  Է,  ուր  իջնում  են քարյա  լայն  սանդուխքով:   Միակ  գեղեցիկ  մուտքը  արևմտյսւն  կողմից  Է,  մի  փոքր  լուսամատ բացվում է  արևելյան  կողմից: Արևելյան պատի տակ ամփոված է եկեղեցու կտիտոր Բուրթելի աճյունը :
            Երկրորդ  հարկի  կամ  եկեղեցի-աղոթա­տան  հատակագիծը  խաչաձև  տեսք  անի  ուղղանկյուն  խաչթևերով:  Արևելյան  խսւչթևում  մշակված  Է  կիսակլոր  աբսիդը,  որի երկու  կողմերում  կան  մի-մի  փոքրիկ  խո­րաններ:  Արևմտյան  անկյուններում  խորան­ների  փոխարեն  մշակված  են  մեկական  խորը  խորշեր`  կամարակապ  գագաթներով: 
          Խաչաթևերի  միացման  անկյուններից  ձգվող  գլանաձև  կիսասյուները  միանալով  կա ­արներով'  շենքի  թաղակապ  ծածկի  կենտ­րոնում  առաջացնում  են  լայն  բացվածք` գավիթների  լուսանցք-երդիկների  ձևով,  միաժամանակ  իրենց  վրա  կրելով  գմբեթ- զանգակատունը:  Միակ  մուտքը  արևմտյան  կողմից  Է.  ուր  բարձրանում  են  դամբանա­տան  արևմտյան  պատին  կից,  արտաքուստ, մուտքի  երկու  կողմերից  ձգվող  15  աստի­ճան  ունեցող  քարե  կոնսոլ  սանդուխքներով 
              Զանգակատունը,  որը  միաժամաասկ  եկեղեցի-աղոթատան  համար  հանդիսացել  է որպես  գմբեթ `  թմբուկը  սյունազարդ  է  եղել (ռոտոնդա)  սրածայր  վեղարով:

Բուրթելաշենի կառուցման մասին արձանագրությունը երկրորդ հարկի մուտքւ շրջանակի վերին մասում

Կամաւն Այ, ես պարոն Բուրթէլ իշխանաց իշխան եւ ամուսին իմ Վախախ եւ որդիք իմ Բեշքեն եւ Իվանե շինեցաք զեկեղեցիս մեր հալալ արդենաց

              Բութելաշենը   շքեղորեն  զարդարված  Է  մարդկանց,  կենդանիների  ու  թսչունների  բարձրաքանդակներով,  ինչպես  և  բուսական  ու  երկրաչափական  ձևերի  հարուստ  զար­դաքանդակներով,  որոնք  մշակված  են  վերին  աստիճանի  նուրբ  ձևերով:  Այդ  հանգա­մանքը,  իր  հերթին,  առասվել  շուք  ու  գեղեցկություն  է  տալիս  հուշարձանին:
           Դամբանատան  մուտքի  շրջանակը  կողե­րից  եզերվում  է  երկրաչափական  ձևի  նուրբ միահյուսված  երկու  լայն  շերտերով  և  գլա­նաձև  բներ  ունեցող  կիսասյունաշարով:  Մուտքի  կիսակլոր  ճակատակալ  քարի  վրսւ յի  բարձրաքանդակը  պատկերում  է  Մարիամ  Աստվածածինը`  բազմած  բարձի  վրա,  մանուկ  Հիսուսը  գրկին,  իսկ  կողքերում Գաբրիել  և  Միքայել  հրեշտակներն են համապատասխան  մակագրություններով:  Մուտքի ճակատակալ  քարը  եզերվում է  ատամնավոր  քանդակներ  ունեցող  կամարով,  որից վերև,  շրջանակի  անկյուններում  քանդակ­ված  Է  մի-մի  աղավնի՝  մարդկային  կերպա­րանքով  (գլխով )   :
            Դամբանատան  միակ  լուսամուտը  բաց­վում  է արևելյան  կողմից`  երկար  ու  նեղ, ուղղանկյուն  բացվածքով ,  որի  պսակը  զար­դարված  Է  ծսւղկեհյուս  քանդակներով,  իսկ սւյդ  պսակաքարի  վրա,  նույն  ծաղկեհյուս  ձևով  քանդակված  Է.— «Բուրթել  իշխանաց իշխանի  տեր  Ասստւած  աւգնէ»:
             Առանձնապես  հետաքրքիր  և  ուշագրավ են  եկեղեցի-աղոթատան  մուտքի  շրջանակի քանդակները'  կազմված  երեք  շերտերից  մշակված  ութաթև  ասսղերի  ու  երկրաչափական  զանազա ն  ձևերի  զարդաքանդակներով:  Մուտքի  կիսակլոր  ճակա­տակալ  քարի  վրսւյի  բարձրաքսւնդակը պատկերամ է  Հիսուս  Քրիստոսին`  կողքերին  Պողոս  և  Պետրոս   առաքյալները:  Իսկ  դրա­նից  վերև,  ճակատակալ  քարը  եզերող  կա­մարաձև  շերտի  երկու  կողմերում'  գծավոր շրջանակի  անկյուններում  քանդակված   է մեկական  աավնու  պատկեր:

           Եկեղեցի-աղոթատան  պատերն  արտա­քուստ  զարդարված  են  գլանաձև  բներ  և  գեեցիկ  խարիսխներ  ու  խոյակներ  ունեցող սունաշարերով,  որոնք  միանում  են  որմնակամարներով:  Իսկ  միջսյունային  տարածու­ունները  պատած  են  բուսական  ու  երկրա­չափական  ձևերի  զարդաքանդակներով, ինչպես  և  զանազան  կենդանիների  ու  թռչունների  բարձրաքանդակներով:
 
 
 
 
Օգտագործված գրականության ցանկ.
 
Դիվան հայ վիմագրության. հ.3, Երևան, 1967թ:
Ս. Մնացականյան, Վարպետաց վարպետներ. Մանուել, Տրդատ, Մոմիկ, Երևան, 1982թ.:
Հ. Եղիազարյան , Ամաղու-Նորավանք, Էջիմիածին 1972թ. N 1-2:
Գ, Մ Գրիգորյան, Սյունքը Օրբելյանների օրոք, Երևան 1981թ.
Քրիստոնյա Հայստան հանրագիտարան, Երևան, 2001 թ:
Ե. Լալայան, Վայոց ձորի նշանավոր վանքերը, ԱՀ, գիրք 26, Թիֆլիս,1916թ:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 275179
  • Բոլոր այցելուները: 25560
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.81.195.240
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52