You are here

ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

Մի երիտասարդ տղա գնում է իմաստունի մոտ և հարցնում, թե իմաստություն ձեռք բերելու համար ինչ պիտի անի: Իմաստունը նրան պատասխանի չի արժանացնում: Տղան գնում է երկրորդ, երրորդ օրը և տալիս նույն հարցը: Երրորդ օրը իմաստունը անխոս վեր է կենում, և ուղղվումդեպի մոտակա գետը: Նա մտնում է ջուրն ու նշան անում տղային` հետևել իրեն: Երբ հասնում են գետի խոր տեղը, իմաստունը բռնում է տղայի ուսերից ու նրան սուզում ջրի տակ`ուշադրություն չդարձնելով դուրս պրծնելու հուսահատ փորձերին: Երբ տղան վերջապես ջրից դուրս է գալիսու շունչը տեղը բերում, իմաստունը հարցնում է.
- Որդյա՛կ իմ, երբ ջրի տակ էիր, ամենից առավել ի՞նչ էիր ցանկանում:
Տղան առանց երկմտելու ասում է.
- Օ՛դ, օ՛դ էի ցանկանում միայն:
- Գուցե հարստությո՞ւն, հաճույքնե՞ր, իշխանությո՞ւն կամ սե՞ր էիր ցանկանում, որդյակ իմ:
- Ո՛չ , միայն օդ էի ցանկանում և օդի մասին էի միայն մտածում:
Այդժամ իմաստունն ասում է.
- Որպեսզի իմաստուն դառնաս, պետք է իմաստություն ցանկանաս այնպես ուժգին ինչպես քիչ առաջ օդ էիր ցանկանում: Եթե կյանքումամեն ինչ բացառելով` ձգտես իմաստության, անպայման կդառնաս իմաստուն:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1434535
  • Բոլոր այցելուները: 102914
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 328
  • Ձեր IP-ն: 3.238.96.184
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52