Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Բագրատունյաց տոհմի ծագումը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Հին Հայաստանի  պատմության կարևոր   հիմնահարցերից է նշանավոր  ազնվական  տոհմերի   ծագումնաբանությունը։
       Գիտության մեջ ընդունված կարծիք է, որ  հայկական ազնվական նախարարական տոհմերից մի քանիսը օտար ծագում են ունեցել, տարրեր հանգամանքների բերումով նրանց հիմնադիր­ներն այլ երկրներից եկել են Հայաստան և այստեղ հասել բարձր դիրքի։ Որոշ տոհմերի վերաբերմամբ նման կարծիքը իրական հիմք ունի, օրինակ, Արշակունիների թագավորական հարստու­թյան հիմնադիր Տրդատը Պարթև թագավոր Վաղարշի եղբայրն էր և վերջինիս օժանդակությամբ ու հայ ազնվականության համաձայնությամբ  էլ տիրացել էր հայոց գահին։ Դա Տրդատ Ա-ն | է, որը թագավորել է 63—88 թթ.։ Նրա հաջորդները, մերձենալով ու մերվելով հայկական միջավայրին, հայացել էին։ Աոաջացել էր հայ Արշակունիների ազնվական տոհմը։
          Որոշ տոհմերի օտար ծագումը կասկածի տակ է աոնվում և  լրացուցիչ քննությունից հետո կարող է մերժվել։ Դրանց թվին է  պատկանում Բագրատունիների տոհմը, չնայած որ մինչև վերջերս  նրան հրեական ծագում է վերագրվում, սակայն այդ կարծիքի  դեմ լուրջ առարկություններ են եղել։
         Բագրատունիները հնագույն ժամանակներից մինչև XIII դ.  մեծ դեր են կատարել Հայաստանի քաղաքական ու մշակութային կյանքում։ Արտաշիսյանների և Արշակոնիների օրոք նրանք արքունի բարձրաստիճան գործակալներից էին (թագադիր ասպետներ)։ VIII դ. վերջերի–IX դ. սկզբներից՝ գրեթե մեկ հարյուրամյակ, նրանք գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական  պայքարը խալիֆայության տիրապետության դեմ և այն հաղթական ավարտի հասցրել 885 թվականին։ Նրանք մեծ ջանքեր գործադրեցին միավորելու Հայաստանը միասնական պետության մեջ, հասան որոշակի արդյունքի, բայց օտար  նվաճողները, այս անգամ Բյուզանդիան և սելջուկները կասեցրին երկրի    բնականոն  զարգացումը։
         Ասվեց, որ տոհմին ավանդաբար    օտար,    այն է՝ հրեական ծագում է.վերագրվում։
         Բագրատունիների օտար ծագման վարկածը պատմական ի՞նչ հիմք  ունի։   Դա  պատմահայր   Մովսես  Խորենացոլ   հաղորդումն է տոհմի հիմնադիր Սմբատ Բագրատանու մասին։ Ըստ նրա տե­ղեկության,   Բաբելոնի  Նաբուգոդոնոսոր  թագավորը     (604—562 մ․ թ. ա.) իրեն էր ենթարկել Պաղեստինը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ, 597 և 586 թվականներին նա գրավել էր Երուսաղեմը,   իսկ   բնակիչներին վերաբնակեցրել    Բաբելոնամ։    Հայոց Թագավոր  Հրաչյան,   Պարույր  

1․ Մովսես Խորենացի, հայոց պատմություն, թարգմանություն, ներածություն և ծանոթագրություննե ակադեմիկոս Ստ․ Մալխասյանի, Երևան, 1961, էջ 122-123:

2․ Գ․ Աբգարյան, «Սեբեոսի պատմությունը» և Անանունի առեղծվածը, Երևան, 1965, էջ 119-133:

3․ Պատմութիւն Սեբէոսի, աշծատասիրությամբ Գ․ Աբգարյանի, Երևան, 1979, էջ 51:

4․ Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Ереван, 1971, с 412:

5  Ա. Շահնազարյան, Բագրատունաց նախարարական տոհմի ծագումը, Հայաստանի պետական պատմության թանգարանի «Աշխատություններ», հ. 1, Երևան, 1948, էջ 180181, 183, 193: Բագրատունիների հրեական ծագումը մերժում է նաև Գ. Խալաթյանցը, տե'ս Г. Халатян,  Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского, ч. I,  М. 1896, с. 80-83:

6. Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմություն, Երևան, 1940, էջ 103, 219, ծան. 1:

7. Բ. Պիոտրովսկի, Հայ ժողովրդի ծագման հարցի շուրջը, ՀՍՍՌ, ԳԱ «Տեղեկագիր» /հասարակական բաժանմունք/, 1945, էջ 15:

8. Ա. Խաչատրյան, Հայաստանի սեպագրական շրջանի , Երևան, 1933, էջ 231:

9. С. Бархударян, Урартские происхаждение армянского нахарарского рода Арцруни. см. Исследования по истории кулытуры народа Востоко, Сборник в честь академика И. Я. Орбели, М-Л, 1960, с. 23-33

10. Հայ ժողովրդի պատմություն, հ.1, Երևան, 1971, էջ 537, 673, 679-681, 747:

Սկայորդու  որդին,  Նաբուգոդոնոսրից խնդրել էր եբրայեցիների գլխավորներից Շամբատ անու­նով մեկին և մեծ պատվով բնակեցրել մեր երկրում։ Նրանից էլ, գրում է Խորենացին, սերվեց  Բագրատունիների տոհմը։

       Շարունակելով պատումը, նա ավելացնում է, որ մի քանի անվստահելի մարդիկ ասում են, ըստ իրենց ենթադրության, բայց ոչ ճշմարտության, թե Բագրատունիների թագադիր ցեղը իբր ծագում է Հայկից։ «Ուստի ես ասում եմ, դիմում է պատմիչը իր պատվիրատուին՝ մարզպան Սահակ Բագրատունուն, այդպիսի հիմար խոսքերի մի հավատար, որովհետև ոչ մի հիմք կամ ապացույց չկա այդ խոսքերում, որ ցույց տա նրանց ճշմարտությունը... (Գիտցիր, որ Սմբատ անունը, որ Բագրատունիները հաճախ դնում են իրենց երեխաներին, իսկապես Շամբաթն է՛ նրանց հին եր­ազական լեզվով»1։
       Խորենացու բերված տեղեկությունից պարզ է, որ 5-րդ դ. Բագրատունիների ծագման մասին գոյություն ուներ երկու վար­կած, մեկը նրանց հրեական ծագում էր վերագրում, (հայկական)։ Խորենացին   աոաջինը ընդունում է, մյուսը մերժում
        Ո՞րն էր այդ երկրորդ վարկածը։
Վարկածի  հեղինակը մինչև վերջերս անհայտ էր,  իսկ  նրա աշխաատության մի հատվածը կցված է VII դ. պատմագիր Սեբեոսի աշխատությանը և կազմում նրա աոաջին չորս գլուխները։ Բանասերները այդ հատվածն անվանում են Անանունի պատմություն։
       Անանունի աղբյուրներն են Մարաբա Մծուրնացա «Մատ­յանը», հին արձանագրություններ, V դ. հայ պատմիչների երկե­րը, ավելի ուշ՝ 10-րդ դ. պատմիչ Ասողիկի և այլոց աշխատու­թյուններ։
      Մատենադարանի աշխատակից, բանասիրկան գիտ. դոկտոր Դ. Աբգարյանի կարծիքով Անանունի պատմության իսկա­կան հեղինակն է 11-րդ դ. մատենագիր Հովհան Տարոնացին, որը գրել է Բագրատունիների պատմությունը։ Ամբողջական բնագիրը դեոևս հայտնաբերված չէ, իսկ նրա մի հատվածը միացվել է Մեբեոսի «Պատմությանը»՝ XVII դ.2։
         Անանունի (իմա՝ Հովհան Տարոնացու) տեղեկությունը շատ կարևոր է մեզ զբաղեցնող հարցի պարզաբանման համար։ Անա­նունը, օգտվելով հին աղբյուրից, Բագրատունիների մասին գրում է. «Փառնավազը ծնեց Ռագամին և Բագարատին, Բագարատը ծնեց Բյուրատին, իսկ Բյուրատը ծնեց Ասպատին։ Բագրատի որ­դիները ժաոանգեցին իրենց հայրական տիրույթը, այսինքն Ան­գեղ տունը։ Փաոնավազը հնազանդվեց Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորին, և այդ ժամանակվանից Բաբելացվոց և Մարաց թագավորները տիրում էին Հայաստանին մինչև Աղեքսանդր Աակեդոնացին»։
        Մի այլ տեղ ավելացնում է, որ Բագարատ Փաոազյանը Արմենակի որդիներից էր3։
       Ն. Ադոնցը պարզել է Բագրատի անձը։ Նա ճշտել է, որ Բագարատը հույն պատմիչ Ապիանոսի հիշատակած Տիգրան թա­գավորի «ստրատեգ» (կառավարիչ Բագադատեսն է, որին  Տիգրանրան Մեծը նշանակել էր Կիլիկիայի և Ասորիքի կաոավարիչ, երբ նվաճել էր այդ երկրներր։ Բագադատես-Բագարատը Բագրատունիների նախահայրն է։ Նրա հայր Փառնավազին հիշում է նաև Խորենացին Փառնուաս անունով՝ որպես Հրաչյայի որդի և հաջորղ։
       Ն. Ադոնցի կարծիքով, ի դեմս Բագարատի հաշտվում են երկուկան հակասական ավանդույթներ Բագրատունիների ծագման մա­սին։  Նրա  կարծիքով  հարստությունը    ծագել է  հայ-իրանական է էթնիկ միջավայրում։ Նրա նախնական հայրենիքը Բագրևանդն էր, Ատրպատականից ոչ հեռու։ Բարգևանդ-Բագարատ-Բագրատոունի անունները ծագում են նույն բառարմատից։ Ն. Ադոնցի կասրծիքով Խորենացու վկայած հրեական ծագման մասին ավան­դությունը պետք է համարել յուրատեսակ ոեֆլեքս այն իրողու­թյան, որ Տիգրան Բ-ի ժամանակ Բագարատը նշանակված էր կաոավարիչ սեմիտներով բնակեցված շրջանում4։
      Բագադատեսին որպես Բագրատունյաց տոհմի նախահայր ընդունում են նաև մի քանի այլ գիտնականներ՝ Մարկվարտը, Գ. Խալաթյանցը, Հակոբ Մանանդյանը։
    Սակայն մինչև 1940-ական թվականների երկրորդ կեսը նշված հարցի շուրջ, չնայած նրա կարևորությանը, աոանձին ուսումնասիրություն չի կատարվել։ Աոաջին այդպիսի քննությանը ձեոնմուխ է եղել  բանասեր -պատմաբան Ասլան    Շահնազարյանը 1948 թ.։   Ըստ Շահնազարյանի Խորենացին ինքը չի հնարել Բագրտունիների  ծագման տեղեկությունը   (ինչպես կարծում է Մարկվրտը), այլ վերցրել է ավանդությունից։  Բայց ինքն էլ է համոզված եղել դրա ճշմարտացիությանը աոանց իրական փաստեր ունենալու։ Ի՞նչ կապ կարող էր լինել Բաբելոնի Նաբագոդոնոսոր թագավորի և Հրաչյայի միջև,  հարց է տալիս Շահնազար­յանը, որպեսզի վերջինին  Բաբելոնի թագավորը  նվիրեր     հրեա՝ Շամբատին։
       Նրա կարծիքով,  Խորենացին օգտվել է նույն տոհմի ներսում գոյացած մի ավանդությունից, որը զուրկ է եղել պատմական հա­վանականությունից։  Այդ ավանդությունը    կարող էր     հյուսված    լինել հենց Բագրատունյաց տոհմական միջավայրում որոշ նկատառումներով, սակայն այն ճշմարիտ համարել չի կարելի։
Ա. Շահնազարյանը գտնում է, որ ճիշտը Անանունի վկայությունն է, նա եզրակացնում է, որ Բագրատունյաց նախարարական տոհմը տեղական  ծագում ունի, և համամիտ  է այն կարծիքին, որ Տիգրանի   ստրատեգ Բագադատեսը հանդիսանում է Բագրատունիների նախահայրը։
        Հարցի  լուծման համար Շահնազարյանը կարևոր է  համարում նաև այն գիտնականների վարկածը, որոնք, ելնելով տոհմի նախահոր Բագարատ անունից, Բագրատունյաց տոհմի հետքերը ձգտում են գտնել դեռևս ուրարտական շրջանում5;
         Օրինակ, պրոֆ. Դ. Ղափանցյանն իր «Ուրարտուի պատմու­թյուն» աշխատությունում ենթադրում է, որ Բագարատ Փառազյանը՝ որպես Բագրատունիների նահապետ և անվանադիր (էպո­նիմ), կարող էր արտացոլել իր մանայական– ծագումը, եթե նկա­տի ունենանք Ռասա I ուրարտական թագավորի ժամանակակից Մանա երկրի թագավոր Բագադատիին (մ. թ. ա. 716)։ Այդ եր­կիրը ուրարտական պետության կազմում էր և զբաղեցնում էր հետագայի Պարսկահայք (Նոր Շիրական) նահանգի տարածքը (Ուրմիա լճի ավազան)։ Նույն Բագարատին հիշվում է Ասորեստանի Սարգոն II թագավորի արձանագրությունում։
       Այսպիսով, Ադոնցն ու Ղափանցյանը տարրեր ժամանակնե­րում ապրած Բագարատիին՝ և Բագադատեսին մատնանշում են իրրև տեղական  ծագում ունեցող  հայ  Բագրատունիների  տոհմա նախահայր։                                                                                             
        Բագրատունյաց  տոհմի   ուրարտական   ծագումը  մեծ  հավանականություն ունի։
        Այդ վարկածի օգտին ուշագրավ հիմնավորում կարող է ծառայել ուրարտական «ունի» վերջածանցը։ Ուրարտագետ Բ. Պիորովսկին դեռևս 1945 թ. հրապարակած «Հայ ժողովրդի ծագմ հարցի շուրջ» հոդվածում գրում է, որ հայ իշխանների հնագույն տոհմական ազգանունները  դուրս  են գալիս  հայկական պեթյան սահմաններից՝ կապվելով Ուրարտոիի  հետ  ոչ միայն արմատներով, այլև «ունի» ձևավորմամբ,  այսինքն՝    ուրարտակա սեպագրերում աոանձնապես բնորոշ վերջածանցով։
         Այդպես  են  կազմված Արշակունի,  Արշարունի,  Մանդակունի, Թզնունի, Ռշտունի և այլ ազգանուններ7։
         Սակայն այդ ընդհանուր, թեև ճիշտ դրույթից անհրաժեշտ  անցնել աոանձին տոհմերի ծագման պարզաբանմանը, գիտակսս բավարար   հիմնավորում  տալ  այդ   դրույթին,     ճշտել    առանձին  տոհմերի ծագումը։
     Դեռ 1933 թ. ուրարտագետ Ասատուր Խաչատրյանը հրապարակեց հետաքրքիր մենագրություն՝ «Հայաստանի սեպագրայան շրջանի քննական պատմություն», ուր քննված է մի քանի նախարարական տոհմերի  ծագումը ` Արծրունի, Մարզպետունի,  Ամատունի: Բագրատունիների մասին, ցավոք; Խաչատրյանը բավա–րարվում է միայն մեկ նախադասությամբ, գրելով, որ նրանք արիական ծագում ունեին8։ Եթե այդպես է, ապա Բագրատունիները պետք է լինեին հնդեվրոպացիներ, այլ ոչ թե սեմիտներ (հրեաներ)։
         Արծրունիների ուրարտական ծագումը հիմնավորել է նաև վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։ Նա ցույց է տվել, որ չնայած Խորենացին Արծրունյաց տոհմի նախնիներ է համարում  թագավոր Սենեքերիմի որդիներին, որոնք հոր սպանությունից  հետո  փախել էին Հայաստան,  Արծրունիները գոյու­թյուն ունեին ավելի վաղ շրջանում։ Բարխադարյանը մատնանշում է ուրարտական Մենուա թա­գավորի   (810—786)   երկու   արձանագրություն՝   գտնված   Վանա ճի արևելյան ափին, Սղգա գյուղում, որոնցում   հիշվում են Արծրուինի քաղաք և ցեղ։ Այդ անունով էլ կոչվել ՛է ազնվական տոհ­մը, հետագայում՝ նախարարությունը։ Իսկ Սենեքերիմի որդիների «փախուստը տեղի է ունեցել ավելի ուշ՝ 681 թ. մ. թ. ա.9։
        Ցավոք,  վերջին մի քանի     տասնամյակում  հին  հայկական նախարարական   տոհմերի,   մասնավորապես     Բագրատունիների ք ծագման հարցով ոչ ոք չի զբաղվել։
       Այդ հարցի շուրջ մասնակի դիտողություններ կան «Հայ ժո­ղովրդի  պատմություն» ութհատորյակի Ա   հատորում։
        Հատորում ասված է, որ նախարարությունների առաջացումը չպետք է շփոթել աոանձին նախարարական տոհմերի ծագման .հետ՚, դրանք կարող են շատ ավելի հին լինել։ Ազնվական տոհմեր գոյություն են ունեցել դեռևս ստրկատիրական հասարակարգում (հարատևել են մինչև ֆեոդալական նախարարությունների ձևավորումը.։                  Այդպիսին էին, օրինակ Արծրունիները։
         Նույնը և Բագրատունիները. Տոհմի հիմնադիրը ժամանակակից է Տիգրան Բ-ին, ընդ որում այժմ գիտությանը հայտնի է Բագարատի նախորդը, ուստի Բագադատեսը պետք է համարվի, ոչ թե տոհմի, հիմնադիր, այլ ներկայացուցիչ, որովհետև 1965 թ. Զանգեզուրում գտնված արամեական արձանագրությունում հիշատակվում են Արտաշես Ա-ի թագադիր Ախշահրսարտը և նրա որդի Նիկեփորը։ (Տե՛ս Ա. Փերիխանյան, Զանգեզուրի արամեական արձանագրությունը,    «Պատմա-բանասիրական  հանդես»,     1965,/ N4, էջ 108)։ Այս՚ երկուսը այժմ մեզ հայտնի Բագրատունիների աոաջին ներկայացուցիչներն են։
Մովսես Խորենացու հիշատւսկած Շամբատ-Բագարատը (Անանունի Բագարատ Փառազյանը) ժամանակակից էր Տրդատ Ա֊ին, ե հետևելով Ադիաբենի թագավորներին, ընդունել էր հրեա­կան կրոնը (ավելի ճիշտ՝ նախնական քրիստոնեության ասմունք­ներից մեկը)։ Նա մասնակցել ՛է Տրդատ Ա-ի Հայաստանի թա­գավոր   հոչակվելու  արարողությանը  որպես  թագադիր10։
        Այս նորագույն բացատրությամբ պարզաբանվում է Բագրատունիների նախահոր հրեական ծագման վարկածի ակունքը։ Վարկածը փաստորեն նպատակ է ունեցել Բագրատունիներին կապել թագավոր և մարգարե Դավթի սերնդի և Աստվածամոր հետ և հիմնավորել Բագրատունիների առաջնությունը հայ մյուս նախարարական տոհմի համեմատ։
        Երկրորդ վարկածը փաստացի աղբյուրագիտական հենք ունի. Բագրատունի ազգանվան «ունի» վերջածանցը տոհմը կապում է ուրարտական ազնվականության հետ։ Մ. թ. ա. 1 դ. այն արդեն հանդես է գալիս որպես Բագրատունի հայ նախարարական տոհմ։ Հարցի կարևորությունը լրացուցիչ քննություն է պահանջում վար­կածը հստակեցնելու և այն գիտական դրույթի վերածելու համար։
 
 
Ռաֆայել Մաթևոսյան, Հայկական զինանշաններ,  Երևան, 1994, 80-86

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 275170
  • Բոլոր այցելուները: 25560
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.81.195.240
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52