Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Զաքարյանների բուն տոհմանունը

          XIIդ. երկրորդ կեսից - XIII առաջին կեսը Հյուսիսային Հայաստանի և վրա­ցական թագավորության ռազմաքաղաքական, պետական ու մշակութային կյանքում հսկայական դեր խաղացած հայկական Զաքարյան իշխանական տոհմի պատմութ­յան հետ կապված որոշ հարցեր մեկուկես դար հետազոտության առարկա լինելով հանդերձ, այսօր էլ վիճելի են։ Դա պայմանավորված է ոչ միայն աղբյուրագիտական նյութի սակավությամբ կամ իրարամերժությամբ, այլև վրացագիտության մեջ վերջին տասնամյակներում Զաքարյանների պատմության՝ աչառու քննությամբ։ Դրա նպա­տակը ոչ միայն վրաց միջնադարյան պատմության ոսկեդարի կերտմանը զորավիգ այդ
1.«История Грузии, т. I. Тбилиси, 1946, с 220.
2. Джанашия С., Об одно, искажении исторической пражды («Вопросы истории», 1947, N5,  с. 71-89); его же, Грубое искажение исторической правды, По поводу книги Н. М. Токарскоги «Архитекура древней Армении», Тбилиси, 1947.
3.Дондуа В., Некоторые заме1ание на коллекивный труд истории армянского народа («Минимомхелищвили», т. III, Тбилиси, 1953, с. 317-321), Բաքրաձե Ա., Այդպես է վկայում պատմիչը («Մնաթոբի», 1970, N4, էջ 183-186, վրացերեն), Մեսխիա Շ. Ա. Վրաստանի ներքաղաքական վիճակը և պետական կառուցվածքւ XII դարում, Թբիլիսի, 1979 (վրացերեն) և ուրիշներ:
4.«Вопросы истории», 1947, N5, с. 85:Այսպես գրելով հանդերձ, Ս Ջանաշիան շրջանցում է մխարգրձելի բառը վրաց պատմիչի կողմից թարգմանաբար գործածվելու իրողությունը: Ի դեպ, հայերեն երկայնաբազուկ բառը վրացերեն մխարգրձել բառի թարգմանությունը չէ: Աս. Շահնազարյանը և Լ. Մելիքսեթ Բեկը վաղուց նկատել են, որ բխարգրձել հայերեն նշանակում է երկարաուս կամ երկարաթիկունք (Շահնազարյան Աս, Զարքարյան (Երկայնաբազուկ) տոհմի ծագումը, գաղթը դեպի Ջորագետ և նախորդները («Շողակաթ», Վաղարշապատ, 1913, էջ 67, Մելիքսեթ Բեկ Լ. Հայերը վրաց հին գրականության մեջ, «Գեղարվեստ, 1921, N7, էջ 38, ծան.3):
5. Մեսխիա Շ. Ա. նշվ.աշխ, էջ 251-253:
6. Շահնազարյան Ա. Ի. Զաքարյանների տոհմածառի հարցի շուրջ («Պատմաբանասիրական հանդես», 1985, N3, էջ 209, Մարգարյան Հ. Գ., Զաքարյանների ծագման ավանդությունը միջնադարյան հայ պատմության մեջ (նույն տեղում, 1992, N2-3, էջ 140-151), Նույնի` Զաքարյանների ծագումը(նույն տեղում 1994, N1-2, էջ 156-175), Շահնազարյան Ա. Ի. Զաքարյանների ծագումնաբանությունը (ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» 2001, N1, էջ 39-58):
7. «Քարթլիս ցխովրեբա», հ2 Թբիլսի, 1959, էջ 110 (վրացերեն):
8.Ըսս Երևույթին պարսկական իրականության հետ Զաքարյաններին կապելու հիմքում ընկած է Հայաստանի հարավից դեպի հյուսիս այդ տոհմի` Պարսկաստանի վրայով գաղթած լինելը, ինչի մասին պահպանված ավանդությունը փաստել է նաև Իոանե Բագրատիոնին (Կ. Կեկելիձեի անվան հին ձեռագրերի ինդտիտուտ, ֆ. S. ձեռ, N 3729. թ. 10V): Հ. Մանանդյանն իր հերթին նկատել է, որ «Զաքարյանների  տոհմի «երկայնաբազուկ» կոչումը նոր ծագում ունի և հիմնված է Քարթլիս -Ցխովրեբայի սխալ վկայության վրա, որ իբր թե ամիրսպասալար Զաքարեն (Բ-ը) Պարսից Արտաքսերքսես Ա. Երկայնաբացուկի ցեղիցն էր» (Մանանդյան Հ. Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. Գ. Երևան, 1952, էջ 126, ծան, 3): Գ. Հովսեփյանն այս վարկածն առասպել է համարել(Հովսեփյան Գ. Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, Անթիլիաս, 1969, էջ 2):
9.Կեկելիձե Կ. Վրացական քաղաքական մտածողության մի դրվագ դասական ժամանակաշրջանի գրականության մեջ («Էտյուդներ հին վրաց գրականության պատմությունից», հ.1 Թբիլիսի, 1956, էջ 312-318, վրացերեն)։
10.Հմմտ. Մարգարյան Հ, Գ. Զաքարյանների ծագումը, էջ 163-164։
11.Մեխսիա Շ.Ա. նշվ.աշխ. էջ 210։
12.Նույն տեղում
13.«Պատմա-բանասիրական հանդես», 1971, N1, էջ 86, «Դիվան հայ վիմագրության», պրակ VI, ԵՐևան, 1977, Էջ 22։
14.Այս տվյալների քննությանն անդրադարձել է նաև խ. Թորոսյանը («Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը», որպես Զաքարյան Հայաստանի ու Զաքարյանների պատմության սկզբնաղբյու», ԵՐևան, 1992, էջ 202-220։
15.Մեսխիա Շ. Ա. նշվ.աշխ. էջ 249-253։
16.«Վիմական տարեգիր», կազմեց Կ. Կոստանյանց, Ս. Պետերբուրգ, 1913, էջ 126, Կ. Ղաֆադարյան, Սանահին վանքը և նրա արձանագրությունները, Երևան, 1957, էջ 125, նույնի՝ Հաղբատ, Երևան, 1963, էջ 171, Ա. Ավագյան, վիմահան արձանագրությունների բառաքննություն, Երևան, 1978, էջ 126։
17.«Вопросы истории», 1947, N5, Մեսխիա Շ. Ա. նշվ. աշխ, էջ 250-253:
18. Մուրադյան Պ. Մ. Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Երևան, 1977, էջ 177:
19. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Երևան, 1961, էջ 393:
20.Նույն տեղում
21. «Վրաց իրավունքի հուշարձաններ», հ. III, Թբիլիսի, 1970, էջ 150:
22. Մուրադյան Պ. Մ, նշվ.աշխ, էջ 144
23. Նույն տեղում:
24. «Դիվան հայ վիմագրության», պրակ I, Երևան, 1966, էջ 58:
25. Տավացուա Ի. Մ. Վրաստանը ԵՎրոպայի արխիվներում ու գրապահոցներում (XII-XVI) Թբիլիսի, 1984, էջ 176-178 (վրացերեն)
26. Երեմյան Ս. Ամիրսպասալար Զաքարիա Երկայնաբազուկ, Երևան, 1944, էջ 12-13
27. Հետազոտողները «Թագակիրների պատմությունն ու գովասականը» երկը բաժանում են երկու հատվածի` սահմանաբժան ընտրելով 1195 թ. ճակատամարտը: Ովամն էլ այս հանգամանքից ելնելով` ենթադրում են այդ երկի երկու հեղինակ ունենալը:  Եթե դա այդպես է, ապա Զաքարյաններ` Աքեմենյանների ազգական լինելու տեսությունը սկել է շրջանառվել վերջին հատված հեղինակի կողմից:
28. Մեսխիա Շ. Ա. Նշվ. աշխ, էջ 216, 232, Թորոսյան Խ. նշվ. աշխ, էջ 199:
29«Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքիպեսկոպոսի Սիւնեաց», Թիֆլիս, 1910, էջ 391:
30: Նույն տեղում, էջ 426:
31. Հայկական ազգանունների ձևավորման պատմության և կազմվելու  օրինաչափություններ մասին տես Ավետիսյան Տ. Մ. Հայկական ազգանուն, Երևան, 1987:
32Մեսխիա, Շ. Ա. նշվ.աշխ/ էջ 216:
33. Նույն տեղում, էջ 252:
34.«Հավաքումն պատմուեան Վարդանայ վադապետի լուսաբանեալ», Վենետիկ, 1862, էջ 137:
35. Մեսխիա Շ. Ա. նշվ. աշխ. էջ 252:
36. Չամչեանց Մ. Պատմություն հայոց, հ. Գ., Վենետիկ, 1784, էջ 79:
37Մեսխիա Շ. Ա. նշվ. աշխ. էջ 252:
38. Թորոսյան Խ. նշվ. աշխ. էջ 222-233: Ի դեպ, Խ. Թորոսյանն իր սովորության համաձայն, այս դեպում ևս տողերիս հեղինակի և այլ հետազոտողների աշխատություններից առատ քաղագրումներ անելով հանդերձ, համապատասխան հղումների չի դիմել:
39. Չամչյանց Մ. նշվ. աշխ. էջ 149:
40. Վարդան վարդապետ, էջ 138
41. Կրիակոս Գանձակեցի, էջ 162:
42. Շահնազարյան Աս. նշվ. աշխ, էձ 77, Կակաբաձե Ս. Ո՞վ էր և ե՞րբ է ապրել Սարգիս Թմոգվեցին, Թբիլիսի, 1917, էջ 7-13։
43. Մեսխիա Շ. Ա., նշվ. աշխ, էջ 227։
44. Վարդան վարդապետ, էջ 70, 87, 92, 122, 130, 140, 143, 145, 148։
45։ Ս. Երեյանն ու Հ, Մանանդյանն, և նրանց հետևությամբ, Խ. Թորոսյանը գտնում են, որ Զաքարյան տոհմանունն առաջացել է Մեծ Սարգսի հայր Զաքարիայի անունից (Ս. Երեմյան, նշվ. աշխ. էջ 12-13, նույնի՝ Юрий Бвгвловский в армянских и грузинских источниках («Երևանի պետական համասլասարնի գիտական աշխատություններ», հ. XXIII, Երևան, 1946, էջ 190:) Մանանդյան Հ, նշվ. աշխ, էջ 125, ծան. 2, Թորոսյան խ. նշվ. աշխ, էջ 231:
 

տոհմի դերի նսեմացումն է, այլև նրան վրացի հոչակելը, դարավոր բարեկամ ու դաշնակից հայ ժողովրդի պատմության հաշվին սեփականի՝ դրա կարիքը չունեցող հարստացումը։

         Վրացագիտության մեջ այդ դիրքորոշումը սկիզբ առավ Ա. Ջանաշիայի խմբագրությամբ 1946թ. հրատարակված «Վրաստանի պատմության» դպրոցական ձեռնարկով1 և նրա ստորագրությամբ 1947թ. ռուսերեն երիցս տարբեր խորագրերով լույս տեսած հոդվածով2 : Դրանցում առաջ քաշված դրույթներն ու պատմական իրա­դարձությունների մեկնաբանություններն արտացոլում էին նաև Զաքարյանների էթնոմշակութային պատկանելության մասին վրացագիտության դրսևորած նոր մոտե­ցումը, որը հետագայում ոչ միայն չսրբագրվեց, այլև ավելի խորացվեց3։ Զարգացնե­լով «Վրաստանի պատմության» ձեռնարկի մտքերը, Ա. Ջանաշիայի ստորագրած հոդ­վածում առաջ է քաշվել նաև այն դրույթը, ըստ որի Զաքարյանների առավել նշանա­վոր ներկայացուցիչներ Զաքարե ամիրսպասալարն ու նրա եղբայր Իվանե աթաբեկը «վրաց ազնվականական տոհմի ներկայացուցիչներ էին, որոնք սերնդե սերունդ կրում էին մխարգոծելի տոհմանունը։ Այդ մաքուր վրացական անունը ... թարգմա­նությամբ իսկապես նշանակում է Երկայնաբազուկ, բայց այն պետք չէ թարգմանել...։ Այսպիսով Երկայնաբազուկը մտացածին ձև է, իսկ Զաքարյանը՛ ուղղակի զավեշտական»4:  Իր ուսուցչի դրույթներն ամեն գնով հիմնավորելու նպատակ հետապնդած Շ. Մեսխիան նպատակադիր չիմացությամբ զուգորդված քննությամբ ցանկալին իրա­կանությամբ փոխարինելով ի վերջո պնդել է, թե իբր աղբյուրներր վկայությամբ Մխարգրծելին ոչ թե անձնական մականուն է, այլ՝ տոհմանուն, որը կարող է  կրած լի­նել Զաքարեի ու Իվանեի պապ Զաքարիան և որ քրդական ծագման այդ տոհմի ազգանվան զուտ վրացական Մխարգրձելի ձևը մատնանշում է նրա ի սկզբանե վրացիանալը և վրացական ֆեոդալական տոհմ դառնալը5։ Սակայն, ինչպես արդեն ապացուցվել է, XIII դ. հայ պատմագրության մեջ արծարծված՝ Զաքարյաններհ քրդա­կան ծագման վարկածը ստույգ չէ, և այդ տոհմն ի սկզբանե հայկական է եղել6:
              Իսկապես, ժամանակի վրացական գրչագիր աղբյուրներում Զաքարյանները հիշատակվում են Մխարգրծելի պատվանուն - մականվամբ, որը վրաց իրականութ­յան մեջ փոխարինել է նրանց բուն՝ Зաքարյան, տոհմանվանը։ Ընդ որում, Մխարգր­ծելի պատվանուն-մականունն առաջին անգամ հանդիպում է XIII դարով թվագրվող «Թագակիրների պատմությունն ու գովասանականը» երկում։ Նրանում Թամար թագուհու աոաջին պատմիչը, ողբալով Զաքարե ամիրսպասալարի մահը, նրա բարե­մասնությունների հիմքում դնում է ծագումը ևս՝ գրելով, թե «դա տոհմից Էլ էր` նա Արտաքսերքսես Մխարգրձելիի ազգակիցն էր և հավատով հայ էր»7։ Այսպիսով, վրաց պատմիչը ելնելով ազգության իր ժամանակի նաև կրոնադավանական ըմբռնումից, Զաքարեին իրավացիորեն հայ է դիտում8 և, միաժամանակ, նշանավոր տոհմերին հաճախ օտար էթնիկ ծագում վերագրելու համընդհանուր պատմագրական ավանդույթին տուրք տալով ու Զաքարյանների սերմանը քաղաքական ենթատեքստ հաղորդելով, Զաքարեին դիտում է Ք.ա. \/դ. ապրած Արւոաքսերքսես I Աքեմենյանի ազգականը։ Դա, ինչ խոսք, պատմական իրականության հետ որևէ աղերս չունի։ Ինչպես ցույց է տվել Կ.Կեկելիձեն, Թամար թագուհու առաջին պատմիչը, ելնելով պատմագրական ավանդույթից և իր ժամանակի քաղաքական մտածողության պահանջներից, Թամար թագուհուն սերված է համարել աստվածաշնչային Դավիթ թագավորից, իսկ նրա ամուսիին Դավիթ Սոսլանին` Դավիթ թագավորի եղբորորդի Եփրռմից, դրանով իսկ շեշտելով Թամարի ազնվազարմաթյունն ամուսնու նկատմամբ9 : Վրաց պատմիչը նույն կերպ է վարվել վրացական թագավորությունում Բագրատունիներից հետո երկրորդ դեմքը հանդիսացող Զպքարյանների տոհմաբանությունը կերտելիս՝ նրանց վերագրելով հին, օտար, արքայական, բայց իրենց սյուզերեններից ցածր ծագում10։ Ինքը՝  Շ.Մեսխիան էլ `  նկատել, որ «XII-XIII դդ. Վրաստանում հնագույն արքայական տոհմին Մխարգրծելիների տոհմի՝ ազգակից լինելու վերաբերյալ պաշտոնական տեսություն է ստեղծվել»11 , դրանով իսկ ընդունելով Արտաքսերքսես I-ին Զաքարյանների ազգական լինելու մասին վրաց պատմագրության մեջ շրքանառված, բայց պատմական անցյալի հետ որևէ կապ չունեցող տեսության քաղաքական ենթատեքստը։ Դրանից պետք է բխեր նրա այն մտահանգումը, որ ԱրտաքսերքսեսI-ի պատվանուն-մակւսնունից բխած մխարգրձելի բառը ոչ թե Զաքարյանների բուն տոհմանունն 1, այլ իրական արմատներ չունեցող հորջորջումը։ Սակայն, Շ.Մեսխիան ոչ միայն դա չի արել, այլև պնդել է, թե իբր վրաց պատմիչը դրանով բացատրել է բուն տոհմանվան՝ Մխարգրձելիի ծագումը12։ Ընդորում, Շ.Մեսխիան շրջանցել է այն հանգամանքը, որ Զաքարյաններն իրենց մերթ Արծրունիներից, մերթ Բագրատունիներից սերված համարելով հանդերձ13 , երբեք չեն փորձել ազգակցական կապեր փնտրել Աքեմենյանների հետ։
             Տեսնենք, թե ինչպիսին են աղբյուրագիտական տվյալները14, որոնցով Շ.Մեսխիան փորձել է հաստատել Զպքարյանների բուն տոհմանունը Մխարգրձելի լինելու վերաբերյալ Ա.Ջանաշիայի պնդումը15։ Վերջինիս վկայակոչած Արուճի, Հաղբատի և Օծունի վիմագրերին նա հավելել է երկու հայերեն (Անիի ու Սանահնի,) երկու վրա­ցերեն (Քոբայրի ու Հնեվանքի) արձանագրություններ, ինչպես նաև Վահանւսվանքի վրացերեն կանոնադրությունը։ Իրականում այդ հինգ հայերեն վիմագրերից չորսում հիշատակված Մխարգրծել բառը ոչ թե տոհմանուն է, այլ Զաքարե ամիրսպասալարի որդի Շահնշահի (Սաոգիս) բազմաթիվ զավակներից մեկի` Մխարգրծելի, անձնանունը16 ։ Ա. Ջանաշիան և, հատկապես, Շ. Մեսխիան այդ արձանագրությունները ներկա­յացրել են կան սխալ ընթերցմամբ, կամ Մխարգոձելի անունը նյութի ենթատեքստից կտրված, կամ էլ շարադրանքի իմաստը կեղծելով17։ Պատկերը նույնն Է նաև Քոբայրի արձանագրության հետ կապված, որտեղ ևս խոսքը Շահնշահի որդի, նույն Մխարգրծելի մասին է18։ Ի դեպ, Շ.Մեսխիան փորձում Է Կիրակոս Գանձակեցու կողմից Շահն­շահի որդիների թվում Մխարգրձելի չհիշատակվելն19 առիթ դարձնելով ժխտել նրա գոյությունը։ Սակայն, նա անտեսում Է, որ Կիրակոս Գանձակեցին չի հիշատակել20 Շահնշահի նաև Աղբուղա ու Գևորգ որդիներին, ինչը բնավ էլ չի ենթադրում նրանց չգոյությունը։ Վահանավանքի կանոնադրությունում հիշված Մխարգրձելը ևս ոչ թե տոհմանուն է, այլ, ինչպես պարզվում է հիշատակարանից ու մի լուսանցագրից, Սարգիս Թմոգվեցու որդի Մխարգրձելի անունը21։ Մեծ Մարգիս Զաքարյանի և նրա եղբայր Վահրամի սերունդներում Մխարգրձել անվան կրկնությունը պատահական չէ, որով­հետև այդ տոհմում հաճախ պատվանուն-մականունը կամ նույնիսկ տիտղոսը, վե­րածվել են անձնանվան։ Դրա վկայությունն են Շահնշահ, Մխարգրձել և Աթաբեկ անունները։ Բացի այդ, Զաքարյաններին ևս հատուկ էր իրենց տոհմին բնորոշ անձնա­նունների կրկնություննը։ Հնեվանքի արձանագրությունը մեզ հետաքրքրող հատվա­ծում եղծված է և պարունակում Է «...թուխուցես Մխարգրձելների» տառաշարքը22։ Վի­մագրի վերջին հրատարակիչ Պ.Մուրադյանը, ելնելով Մխարգրձել բառի հոգնակի գործածությունից, առաջարկել է «Ի արևշատության Զաքարիւս ամիրսպասալարի և Իվանե մսախուրթուխուցես Երկայնաբազուկների (Մխարգրձելների - Ա.Շ.) քերակա­նորեն անհարթ (պետք է լիներ «Զաքարիա ամիրսպասալար»), բայց տրամաբանորեն ընդունելի վերականգնումը։ Ապա հրատարակիչը, ելնելով վերականգնումից և ար­ձանագրությունում հիշատակված Թեոդորե II կաթողիկոսի աթոռակալության ժամկե­տից, այն թվագրել 11200–1206թթ. միջամասով23։ Չնայած նա արձանագրության հե­ղինակի ինքնությունն առկախ է թողել, դրա բովանդակությունը ցուցում է, որ այն Զաքարեն կամ Իվանեն չէ։ Այսպիսով, այս արձանագրությունը ևս Շ.Մեսխիայի պնդումը չի հավաստում, քանի որ դրանում հիշատակված մխարգրձելներ բառն իբրև պատվանուն-մականուն է օգտագործված, իսկ վրաց իրականության մեջ Զաքարյանների նման հորջորջումը ոչ մի հետազոտտղ չի վիճարկել։ Տվյալ պարագայում կարևորն այն է, որ Հնեվանքի արձանագրության հեղինակը Զաքաոյաններից չէ։
              Անիում իր կառուցած (կամ վերաշինած) եկեղեցում թողած արձանագրութ­յան բանաձևային սկզբնամասում Զպքարեամիր սպասալարը գրում Է. «Ի ժամանակս Աստուածածեալ եւ բարեպաշտ եւ թագոհեաց թագոհոյն Թամարի, ես հաւատարիմ ծառա նորին, որդի մեծ իշխանաց իշխանին ամիրսպասալար մխարգրծելին Աարգսի. մանդատորթուխոլցէս ամիր սպասալար շահնշահ Զաքարէ...»24։ Անիի ազատագրման (1199) և Թամարի մահվան (1207) թվականները ստիպում են արձանագրությունը թվագրել այդ միջակայքով։ Դրանում Բագրատունիների տիտղոսաշարի մեջ մտնող շահնշահ պատվանունով Զաքարեի հանդես գալը վկայում է, որ նա «մխարգրծել» բառը ևս հետին թվով օգտագործել է իբրև հոր պատվանուն-մականուն։ Հակառակը պնդելիս կստացվի, որ նա իրեն սերված է համարել Բագրատունիներից, իսկ հարա­զատ հորը՝ Աքեմենյաններից; Ուստի այս վիմագիրը ևս չի հիմնավորում՛ Մխարգրձելին Զաքարյանների բուն տոհմանանունը լինելու մասին վրացագիտության մեջ ամ­րագրված տեսակետը։. Ավելին, վերը բերված աղբյուրները գալիս են կրկին հաստա­տելու Զաքարյան տոհմի ներկայացուցիչների կողմից երբևէ Մխաոգրձելիտոհմանունով հանդես չգալը։ Անգամ Հոոմի պապ Հոնորրոս III-ին Ռուսուդան թագուհու և Իվանե աթաբեկ Զաքարյանի հղած պաշտոնական նամակներում ոչ առաջինն Է Իվանեին Մխարգրծելի տոհմանունով հիշատակում, ոչ էլ երկրորդը՝ իրեն ու եղբորորդի Շահն­շահ - Սարգսին, որին, ի դեպ, կոչում է ոչ թե անվան վերածված շահնշահ պատվա­նունով, այլ՝ Աարգիս կնքանունով25։ Դատելով գիտական շրջանառության մեջ գտնվող հայերեն ու վրացերեն արձանագրություններից՝ Մեծ Աարգիս Զաքարյանը ևս բացառյալ Անիի վիմագիրը, երբեք /այն էլ հետին թվով/ Մխարգրձելի պատվա– նուն-մպկանունով չի հիշատակվել։ Հետևաբար, Ս. Երեմյանը վրիպել է՛ պնդելով թե իբր Մեծ Աարգիսը վրացիներից ստացել Է «Մխարգրծելի» մականունը26:
             Հնեվանքի և Անիի 1199–1207թթ. միջակայքով թվագրվող արձանագրություն­ները թույլ են տալիս ճշտելու Զաքարյանների՝ Աքեմենյանների ազգականները լինե­լու մասին վրաց իրականության մեջ պաշտոնական տեսության ստեղծման ժամանա­կը։ Ինչպես տեսանք, «Թագակիրների պատմությունն ու գովասանականը» երկում այդ մասին խոսվում Է Զաքարե ամիրսպասալարի՝ 1212թ. տեղի ունեցած մահվան կապակցությամբ։ Մինչ այդ դրանում Զաքարյանները բազմիցս հիշատակվում են, սակայն նրանց ծագման մասին ոչինչ չի խոսվում։ Մինչդեռ տրամաբանված կլիներ, եթե վրաց պատմիչն այդ մասին խոսեր կամ Անիի 1161թ. իրադարձությունների հետ կապված՝ Մեծ Մարգիս Զաքարյանին առաջին անգամ հիշատակելիս, կամ էլ՝ 1185թ.՝ նրա ամիրսպասպլար դառնալն արձանագրելիս։ Այնինչ, վերջին դեպքում նա բավա­րարվել է միայն նրա ազնվազարմությունը նշելով։ Հետևաբար, պնդելի է, որ այդ տե­սությունը ստեղծվել Է Մեծ Մարգսից (+ 1187) հետո՝ նրա որդիների օրոք, XII դ. վեր­ջին կամ, որ ավելի, հավանական է, XIII դ. սկզբներին, երբ Զաքարյանները հաստա­տուն բռնել էին վրացական թագավորությունում վրաց Բագրատունիներից հետո երկ­րորդ ֆեոդալական տունը դառնալու ուղին27։
           Այսպիսով, Մխարգրձելի տոհմանունը Զաքարե ամիրսպասալարի ու Իվանե աթաբեկի պապ Զաքարիայի եղած լինելու մասին Շ.Մեսխիայի ակնարկը, ինչի հետ համերաշխվել է Խ. Թորոսյանը28 , հիմնազուրկ է։ Դա է  վկայում Ստեփանոս Օրբելյանի հետևյալ վկայությունը . «...Թամարն մեծարեալ զորդիսն Աարգսի՛ որդւոյ Զաքարէի իշխանի, հայ ազգաւ և ուղղափառ հաւաւոով»29 : Ուրեմն, վրաց մատենագրությանը հասկանալի պատճառներով քաջածանոթ Սյունյաց պատմիչը Զաքարեի ու Իվանեի պապին ոչ միայն Մխարգրծելի պատվանուն– մականունով չի օժտել, այլն նրա հայ լինելու հավաստմամբ չբավարարվելով՝ շեշտել է նաև «ուղղափառ», այսինքն՝ լու­սավորչական դավանանքը։ Հետագայում, անդրադառնալով 1280-ական թվականնե­րի իրողություններին, նա հականե հանվանե հայտնել Է Իվանեի, Զաքարեի ու նրանց հորեղբորորդի Բլուզ Զաքարեի՝ հայ պատմագիտության մեջ Վահրամյաններ կոչվող սերունդների այդ ժամանակ ընդունված տոհմանունները, «զտունն Ավագեան և զտունն Շահնշահեան և զԳագեհցին»30։ Այս տոհմանունները ձևավորվել են անձնան– վանական ու տեղանվանական հիմքերով (Ավագ, Շահնշահ, Գագ) և ազգանանվանակերտ «եան» ու «եցի» ածանցներով31: Այսպիսով, Մեծ Սարգսի անգո Մխարգրծելի տոհմանունը նրա և իր եղբայր Վահրամի՝ Բլուզ Զաքարեի հոր, սերունդներին ան­ցած լինելու մասին Շ.Լ/եսխիայի պնդումը ևս սնանկ է32: Սակայն, նա իրավացի է՛ գրե­լով, որ հայկական աղբյուրներին բնորոշ է ֆեոդալներին տոհմանունով նշելը33։ Հենց այդպես էլ վարվել Է Ստեփանոս Օրբելյանը, ինչը վրացագիտության մեջ համապա­տասխան հետևությունների, ցավոք, չի հանգեցրել։
             Զաքարյանների այս սերունդների նախորդների, այսինքն՝ նրանց բուն տոհմանվան հարցում Ստեփւանոս Օրբելյանհն է նրա ավագ ժամանակակից Վարդան վարդապետը։ Անդրադառնալով Անիի 1161թ. Իրադարձություններին՝ նա հայտնում Է, որ Գեորգի III-ի կողմից դավաճանության մեջ կասկածվող Անիի քաղա­քացիական կառավարիչ Սադունին պաշտոնազրկելուց հետո «զիշխանն Զաքարեան զՍարգիա՝ դնեն ի տեղի նորա ի յԱնի»34 : Այս վկայությանը քաջածանոթ Շ.Մեսխիան անվարան պնդել Է, թե իբր «այս դեպքում, հասկանալի է, նկատի էԷ առնված Սարգսի՝ Զաքարիայի որդին լինելը և ոչ թե Զաքարյան տոհմի գոյությունը»35։ Իբրև իր պնդման կռվան, նա վկայակոչել Է XVIII դ. հեղինակ Մ.Չամչյանի «եդ վերակացու քաղաքին զՍարգիս ոմն հայ իշխան երևելի որդի Զաքարեայ, որպէս գրէ Վարդան»36խոսքերը։ Քանի որ Մ. Չամչյանի «ոմն հայ իշխան» արտահայտության վիճարկումը Շ.Մեսխիային տվյալ դեպքում ձեռնտու չի եղել (դրա հերքումը կասկածի տակ կդներ Մ.Չամչյանի ասածի ճշտությունը), այն ստիպված անտեսելով, վրաց պատմաբանը հայտարա­րել է, թե իբր «Զաքարյան տոհմի գոյությունը հայկական ու վրացական աղբյուրնե­րով չի հաստատվում։ «Զաքարյան» տոհմանունն արհեստականորեն ստեղծվել է որոշ ուսումնասիրողների կողմից, Սարգսի հոր հատուկ անվան՝ Զաքարիայի հի­մամբ»37։ Վարդան վարդապետի վկայությանը ծանոթ է եղել նաև Խ.Թորոսյանը, որի Զաքարյան տոհմանվան իրական լինելն ապացուցելու ջանքերը տրամաբանական մտահանգումներից այն կողմ չեն անցել և խնդիրը մնացել է բաց։ Նրա քննության մեջ միակ ընդունելի միտքն այն է, որ Վարդան վարդապետը Սարգիս անունը որոշյալ առումով է օգտագործել, ինչից հետևում է, որ «Զաքարեան»–ը ոչ թե որդիության, այլ՝ տոհմանվան ցուցիչ է38։
           Մ.Չամչյանի ներկայացրած Զաքարյանների տոհմածառից երևում է, որ նա այն հստակ չի պատկերացրել, քանի որ գրել է «Հայր սոցա (Զաքարեի ու Իվանեի– Ա.Շ.) Սարգիս՛ էր որդի Զաքարի, որդւոյ Վահրամայ՝ որդւոյ առաջնոյն Սարգսի»39, սա­կայն Սեծ Սարգսին Զաքարիայի որդին համարելով, ճիշտ է  վարվել։ Բայց նա սխալ հասցե Է ընտրել, երբ Մեծ Սարգսի՝ Զաքարիայի որդին լինելը հաստատելու համար, վկայակոչել է Վարդան վարդապետին։ Բանն այն է, որ վերջինս Կիրակոս Գանծակեցու նման Զաքարյանների տոհմածառի՝ մեզ հետաքրքրող հատվածը ճիշտ չի պատկերացրել, ինչը պայմանավորված Է իր դասընկերոջից կամ երկուստեք նույն աղբյու­րից օգտված լինելով։ Ըստ Վարդան վարդապետի, Զաքարյանների տոհմածառը հետևյալն Է. «Զաքարէ և Իւանէ, որդիք Սարգսի, որդւոյ Վարհամայ, որդւոյ Զաքարի, յորդւոյ Սարգսի»40։ Կիրակոս Գանծակեցին իր հերթին գրել է. «...էին յԱրևելս երկու եղբարք, որդիք Սարգսի բարեպաշտ իշխանի, որդւոյ Վահրամայ, որդւոյ Զաքարիա»41 : Այսինքն, Եթե Մ. Չամչյանը Մեծ Սարգսի հայր է համարել Զաքարին (Զաքարիայ, ապա Վարդան վարդապետն ու Կիրակոս Գանծակեցին՝ Վահրամին։ Երկու պատմիչ­ների կողմից Սեծ Սարգսի հայրը Վահրամին, իսկ պապը՝ Զաքարիային (Զաքար) հա­մարելը վկայում է XIIIդ. հայ պատմագրության մեջ Զաքարյանների տոհմածառի տվյալ հատվածն այդ կերպ պատկերացնելը։ Մինչդեռ, իրականում Վահրամը եղել է Մեծ Սարգսի ոչ թե հայրը, այլ՝ եղբայրը, իսկ Զաքարիան հանդիսացել է Մեծ Սարգսի ոչ թե պապը, այլ՝ հայրը։ Այս իրողությունը հայ-վրացական աղբյուրների համադիր քննությամբ վաղուց միմյանցից անկախ պարզհլ են Աս.Շահնազարյանը և Ս.Կակաբաձեն42, ինչը Շ. Մեսխիային հայտնի լինելը երևում է Զաքարյանների՝ նրա կազմած տոհմածառից43։ Հետևաբար, Վարդան վարդապետը «իշխանս Զաքարեան զՍարգիս» ասելով, նկատի է ունեցել ոչ թե Մեծ Սարգսի՝ Զաքարիայի որդին լինելը, այլ՝ տոհմանունը։ Հակառակ դեպքում նա Զաքարյանների տոհմածառի սխալ իմացութ­յան պարտադրանքով Մեծ Սարգսի որդիությունը բնորոշելու նպատակով, կօգտա­գործեր «զիշխանն Վարհամեան զՍարգիս» արտահայտությունը։ Բացի այդ, որ Վարդան վարդապետն անձի որդիությունը, թոռնությունը և տոհմանունն իբրև կանոն խիստ հստակ է արձանագրում, վկայում են նրա աշխատությունում հանդիպող թե­կուզ հետևյալ արտահայտությունները. «Գրիգոր Մամիկոնեան», զԱշոտ Բագրատունի որդի Սմբատայ», «թագաւորացն Բագրատունեաց», «յազգէն Սենեքերիմայ», «որ­դին Ապուլեթին Իւանէ», «Օրբելեանց», «Պետրոս Խոնթկայ որդին», «թոնն Վիգենայ Շահնշահ», «Վադթանգ Սակոեանց», «զԳրիգոր իշխանն կոչեցեալն որդի Խաղբակայ», «Կիւրիկեանց Ասխարթանայ», «Աւագն որդի Իւանէի», «Զաքարէ որդի Շահնշա­հի»44։ Բերված փաստերին ևս Շ.Մեսխիայի ծանոթ լինելը, կասկածից վեր է։ Սակայն Զաքարյան տոհմանունը մտացածին, արհեստական համարելու ձգտմամբ պայմա­նավորված, նա չի նկատել այն, ինչը հնարավոր չէր չնկատել։
            Այսպիսով, Զաքարյաններին ժամանակակից աղբյուրների համադիր քննությունն ապացուցում է, որ հայկական այդ իշխանական տոհմի բուն անվանումը եղել Է Զաքարյան; Այն ծագել է Մեծ Սարգսի հայր Զաքարիայի կամ, ելնելով այդ տոհմի սերունդների անվանակոչության օրինաչափություններից, վերջինիս թերևս -Զաքարիա կոչված պապի անունից45 : Հետագայում արդեն, երբ այդ տոհմը բազմանալով, բաժանվել է տարբեր ճյուղերի, դրանք կոչվել են կամ իրենց հիմնադիրների անձնանվանական հիմքով, կամ էլ նստավայրերի տեղանվանական հիմքով ու համապա­տասխան ածանցներով ձևավորված տոհմանուններով Ավագյան, Շահնշահյան, Գագեցի, Թմոգվեցի։ Ինչ վերաբերվում է վրաց իրականության մեջ Զաքարյանների Մխարգրձհլի հորջորջմանը, ապա այն իրական հիմքից զուրկ պատվանուն-մականուն է՝ վրաց մատենագրության և ընդհանրապես իրականության մեջ բարձրացված տոհմանվան աստիճանի։
 
ԱՐտաշես Շահնազարյան, Զաքարյաններ բուն տոհմանունը, Հայոց պատմության հարցեր, հ. 2, Երևան, 2001:
Հոդվածը այստեղ` http://serials.flib.sci.am/openreader/hay_patm_harc_2/book/index.html#pa...

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 694104
  • Բոլոր այցելուները: 51160
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 54.82.93.116
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52