Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 01/01/2020 - 16:48
1890 թվականի սկզբներին Այվազովսկին մեկնում է Փարիզ: Մարտին Փարիզի Դուրան Ռուելլի պատկերասրահում բացվում է մեծանուն ծովանկարիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցադրվում է 30 պատկեր: Փարիզյան այս նոր ցուցահանդեսը, ինչպես նախորդները, ջերմ ընդունելություն են գտնում ֆրանսիացիների և արտասահմանյան հյուրերի կողմից, թերթերը մեծ գոսվասանքով են արտահայտվում նկարի արվեստի մասին:
Ցուցահանդեսը տևում է ավելի քան 3 շաբաթ, որի ընթացքում այցելում են բազմաթիվ ֆրասնիացիներ, օտարերկրյա արվեստագետներ ու հյուրեր, ֆրանսահայեր: Փարիզաբնակ հայ այցելուներից մեկը պատմում է .
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 12/16/2019 - 08:57
Ասում են, որ տեղական իշխանի որդին մի անգամ ձմռանը իր շքախմբով անցնելիս է լինում այս լեքնանցքով: Հանկարծ բարձրանում է մի սոսկալի ձնամրրիկ: Ամայի վայրում պատսպարվելու տեղ չգտնելով, իշխանազանն ու նրա մարդիկ խեղդվում են բքի մեջ: Իր զավակի հիշատակը հավերժացնելու համար իշխանի կինը դեպքի վայրում մի մեծ իջևանատուն է կառուցել տալիս, որպես ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնող կարավանները իջևանն այնտեղ` մինչև եղանակի պարզվելն ու ճանապարհը բացվելւ: Եվ իջևանատունը իշխանազունի անունով կոչվում է Սելիմի իջևանատուն կամ քարվանսարա:
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 12/12/2019 - 20:14
Սոցիալական կարգավիճակներն ու դերերը հանդես են գալիս որպես սոցիալական կառուցվածքի տարրեր։ Նրանց քանակը, զբաղեցրած տեղն ու դիրքը, միմյանց նկատմամբ ունեցած ազդեցությունը կարևոր նշանակություն ունի կոնկրետ հասարակության կառուցվածքի բովանդակության որոշարկման համար։
Ակներն է, որ հնագույն և ժամանակակից հասարակության կառուցվածքների միջև հսկայական տարբերություն կա։
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 12/05/2019 - 14:31
Արձանագրությունը, որը փորագրված է անմշակ ժայռաբեկորի վրա, գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի հյուսիս-արևմտյան եզրին` փոստատան հարևանությամբ (Խորհրդային տարիներին վնասումից խուսափելու համար ներառվել է ծածկի տակ): Արձանագրությունը գիտական հանրությանը հայտնի է դարձել Մ. Սմբատյանցի շնորհիվ` 19-րդ դարի 80-ական թթ.ին:
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 12/02/2019 - 20:24
«Մշակի» մեջ տպված է մեր հայտնի հեղինակ Ղազարոս Աղայանցի մասին մի լուր, որ ուղիղն ասած՝ մեզ վրա շատ ծանր տպավորություն թողեց։ Լրագրի ասելով, Աղայանցը գտնվում է «նյութական ծանր դրության մեջ»։ Մենք ստուգեցինք այդ լուրը և տեղեկացանք, որ «Մշակի» ասածը միանգամ այն ճիշտ է. Ղազարոս Աղայանցը, որ այժմ անպաշտոն է և ծանրաբեռնված մեծ ընտանիքով, նյութական այնպիսի կարոտություն է զգում, որ միանգամայն ամոթ և նախատինք է բերում հայ հասարակությանը։ Երեսուն տարուց ավելի է Աղայանցի անունը հայտնի է գրականության աշխարհում։ Երեսուն տա
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 11/25/2019 - 21:45
Աշխատությունը նվիրված է հուշարձանի շերտագրությանը և նյութերի թվագրությանը, որոնց հիման վրա ապացուցվում , որ Մեծամորում կյանքը հարատևել է մ.թ.ա. III-I հազարամյակները, որից հետո այն բնակելի է դարձել միջնադարում` մ.թ. IX-XIII դդ.: Աշխատությունում ներկայացված են նաև պաշտամունքը, տնտեսությունը, ժայռապատկերները և դամբարանային նյութերը: Այն հարուստ է իլյուստրացիաներով:
Գրքի էլ. տարբերակը այստեղ
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 11/21/2019 - 12:38
Սույն մենագրությունը ներկայացնում է նախնադարից մինչև XX դարն ընդգրկող ժամանակաշրջանի բրիչային և արորա-գութանային երկրագործության, հատկապես, այգեգործության ու դաշտամշակութային պատմությունը Հայաստանում: Ուսումնասիրության հիմնական նպատակն է բրիչային և վարող արտադրամիջոցների, ինչպես նաև դրանց հարակից գործիքների հարափոփոխ զարգացման պատմության ուրվագծումը: Տեխնիկայի էվոլյուցիային զուգընթաց հարկավոր չափով ներկայացված են նմանապես մշակվող կուլտուրաներ, աշխատուժեր, աշխատանքը դրսևորելո եղանակները, աշխատանքի կազմակերպման կոպերատիվ ձևերը, ինչպես նար երկրագործական պաշտամունքը:
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 11/20/2019 - 16:37
Խորենացու մոտ կարդում ենք , որ Վաղարշակը «ԱրմավիրումմեհյանշինելովարձաններէկանգնեցնումԱրեգակին (Ապոլոն, Տիր), Լուսնին (=Անահիտ, Արտեմիս) ևիրնախնիներին» Մի քանի այլ առիթներով Խորենացին վերադառնում է այդ խնդրին իմ անում ենք, որ նմանօրինակ տաճարներ նվիրված թագավորական նախնի֊ների պաշտամունքին, կառուցվել են նաև Բագարանում ու երկրի մայրաքաղաք Արտաշատում։