slideshow 1 slideshow 2 slideshow 3

Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

«Հայկական ռեֆորմացիայի» հարցը, Սեյրան Զաքարյան

            Հայկական Վերածնության կողմնակիցները, իբրև Հայաստանում Վերածնության գոյության փաստերից մեկը, մատնանշում են այսպես կոչված «հայկական ռեֆորմացիայի» կամ հայկական կրոնական բա­րենորոգության հանգամանքը։ Ովքե՞ր էին այդ գաղափարախոսության ներկայացուցիչները։ Այս հարցում հետազոտողնեբի շրջանում կան տարակարծություններ։ Եթե Վ. Չալոյանը հայկական ռեֆորմացիան համարում է թոնդրակեցիների շարժումը, ապա Ս. Հայրապետյանը՝ նաև պավլիկյանների շարժումը։
Armenian

Ֆուտուրշոկ

        Մշակույթն արագորեն վերափոխում է շրջակա միջավայրը, հասարակությանը, մարդկանց կենցաղը, այդ իսկ պատճառով այն գնահատվում է որպես կենսագործունեության ստեղծագործական գործոն, որպես հասարակական նորամուծությունների անսպառ աղբյուրԼ Այստեղից էլ առաջանում է մշակույթի հնարավորությունների՝ նրա ներքին պաշարների բացահայտմանը, նրա ակտիվացման հնարավորությունների որոնմանն ուղղված ձգտումը։ Մշակույթը դիտարկելով որպես մարդկային ինքնաիրագործման, ինքնաարտահայտման մի­ջոց՝ կարելի է բացահայտել նոր, ուժգին մղումներ, որոնք կարող են բարերար ազդեցություն ունենալ պատմական պրոցեսի և հենց մարդու զարգացման վրա։ Մարդ
Armenian

Հայոց պատմությունը և մշակույթը Առնոլդ Թոյնբիի պատմափիլիսոփայության տեսանկյունից

        Առնոլդ Ջոզեֆ Թոյնբիի «Պատմության հետազոտու­թյանը» (տասներեք մասից, օքսֆորդյան հրատարակությանը՝ տասը ստվար հատորով) համաշխարհային պատմությանը նվիր­ված իաշորագույն երկն է քսաներորդ դարում։ Պատմության փիլիսոփայության այն կոնցեպցիան, որը Թոյնբին մշակել և դրել է իր երկի հիմքում, հնարավորություն է ընձեռել միասնական տեսանկյունից դիտարկելու մի հսկայածավալ նյութ ամբողջ պատմական ժամանակի և պատմական տարածության մեջ։ Եվ բնական է, որ Թոյնբին բազմիցս տարբեր առիթներով անդրա­դառնում է նաև Հայաստան աշխարհին և հայոց պատմությանը, որոնք հազարամյակներ շարունակ գտնվել են համաշխարհային
Armenian

Հայ ճարտարապետություն (քննական և տեսական հարցեր), Արմեն Զարյան

       Արմեն Զարյանի սույն երկասիրության առարկան հայկական ճարտարապետությանը, ինչպես և դրա շուրջ մեկդարյա արվեստաբանական ոաումնասիրության փորձն է։ Բայց սա քրեստոմատիական առումով պրագմատիկ պատմա-արվեստաբանական կամ պատմա-տեսական կարգի շարադրանք չէ։
      Այս գիրքը ամեն տիպի ակադեմիական սահմանափակումներից զերծ, բուն իմաստով ազատ մտորումների արդյունք է թե՝ նյութի ընդգրկման, թե՝ հարցադրումների, թե՛ դրանց արծարծման ու եզրահանգումների տեսակետից։
Armenian

Սեբեոսը Սմբատ Բագրատունու մասին

       595 թվականին Բյուզանդական անօրինականության դեմ  իր համախոհների հետ ոտքի է ելնում Սմբատ Բագրատունին,: Ճնշելով ելույթը, Մորիկ կայսրը որոշում է պատժել Սմբատ Բագրատունուն: Լսենք Սեբեոսին:
Armenian

Մշակույթի ըմբռնումը և իմաստային փոփոխությունները։ Մշակութային հայեցակարգերը

       Լատինական ծագում ունեցող «cultura»– բառը սկզբնապես նշանակել է հողի մշակում՝ մարդու կարիքները բավարարելու համար։ Բայց աստիճանաբար ձևավորվում է այդ հասկացության մեկ նոր իմաստ ևս, ըստ որի՝ «մշակույթ» ասելով հասկացվում Է «մշակել մարդուն», նրա հոգին, կատարելագործել նրա ընդունակությունները, միտքը։ Մշակույթը՝ որպես մարդու հոգու մշակում (cultura animi), առաջիս անգամ օգ­տագործում Է հին հռոմեացի փիլիսոփա, հռետոր Ցրցերոնը (մ.թ.ա.106-43), որի կարծիքով՝ «Ինչպես արգասաբեր հողը առանց մշակման բերք չի տա, այնպես էլ՝ հոգին։ Իսկ հոգու մշակումը հենց փիլիսոփայությունն է, որը քաղհանում է հոգու արատները,
Armenian

Ն. Յու. Դանիլովսկու տեսությունը «պատմամշակութային տիպեր»-ի մասին

         Մշակույթի և քաղաքակրթության փոխհարաբերության իմաստավորման մեջ իր զգալի ավանդն է ներդրել նաև ռուս փիլիսոփա Ն.Ցա. Դանրլովսկին (1822-1885)։ Մասնավորապես նա մշակել է սկզբունքորեն նոր կոնցեպցիա, որը նշանավոր դարձավ նախկին ավանդույթներից իր կտրուկ շեղումով։
Դ       անիլովսկին գտնում էր, որ աշխարհում միաժամանակ գոյություն ու­նեն բազմաթիվ տարաբնույթ մշակույթներ կամ պատմամշակաթային տի­պեր, այսինքն՝ հատուկ մշակույթներ, որոնք իրենց հնարավորությունները բացահայտում են կոնկրետ պատմական շրջաններում։
Armenian

Աբովյանի չարանենգ սպանությունը, Վ. Ավետյան

       Գիրքը նվիրված է հայ մեծ լուսավորիչ Խ, Աբովյանի անհետացման 150-ամյա առեղծվածի բացահայտմանը։
       Շարադրանքում փասատցի տվյալներով հերքվել են բոլոր այն սխալ ու անհիմն փաստարկները, որոնց ուղղությամբ անիմաստ ջանքեր են թափել բազմաթիվ ուսումնասիրողներ։
Հեղինակն անհերքելի փաստերով ապացուցել է, որ Աբովյանին 1848 թ, ապրիլի 2-ին թուրքերը չարանենգ կերպով սպանել են ԵՐևանում և թաղել իրենց տան բակում, ուր մնում են նրա սուրբ մասունքները։ Ճշգրտված են նաև կենսագրական բնույթի որոշ սխալներ։
       Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար։
Armenian

Pages

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 694125
  • Բոլոր այցելուները: 51160
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 54.82.93.116
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52