Աղնջաձորի քարավանատունը

         Աղնջաձորի քարավանատունը գտնվում է Վայոց ձորի մարզում, Աղնջաձոր գյուղի եզրում, Վարդենյաց լեքնանցքի հենց սկզբնամասում՝ գետակի ձախափին  Օրբելայնների քարավանատնից 12 կմ հեռավորության վրա։
           Քարավանատան կառուցման անհրաժեշտությունը Օրբելյաննրեի քարավանատնից այդքան մոտ , բխել է տեղանքի, լեռնանցքի դժվարին պայմաններից, առանձնապես բուքի և մառախուղի դեպքում։ Կառուցման ժամանակի մասին որևէ վկայություն չկա։ Պետք է ենթադրել, որ ժամանակակից է Օրբելյանների քարավանատանը։ Կառուցողական արվեստը միանգամայն հնարավոր է դարձնում հուշարձանի վերագրումը միջնադարին։
Armenian

Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք»-ը

      1849—1850   թվականներին      Այվազովսկին      նկարում է   է ավելի քան  երեսուն  մեծ   ու  փոքր   պատկեր։ Դրանցից ամենահայտնին   «Իններորդ  ալիքը»-ն էր  որը   նկարչին շատ մեծ փառք բերեց։ Այդ    այդ   մեծակտավ     հանճարեղ     ստեղծագործությունը    պատկերում  է  փոթորկոտ  ծովը  վաղ   առավոտյան։   Պատկեր­ված է  երկինքը  և ընդամենը երե-չորս  ալիք,  սակայն դրանցից    մեկը՝   իններորդը,   վերարտադրված  է   այնպիսի     ուժով, այնքան հսկայական ու շարժման վիթխարի թափով, որ միայն դրանով արդեն զգացվում է փոթորկոտ ծովի ահռել
Armenian

Զվարթնոցի սեպագիր արձանագրությունը

         1900 թվականի գարնան վերջին Խաչիկ Դադյանը պեղումներ է սկսում Զվարթնոցի տաճարում: Պեղումները (թեև ոչ մասնագիտական, և ինչ որ տեղ վնասակար) արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Այս մասին խոսք կլինի մեկ ուրիշ անգամ: Մոտ մեկ ամիս անց, հուլիսի 11-ին տաճարի հարավ-արևմտյան դռան մոտ գտնում են կոթող՝ սեպագիր արձանագրությամբ:  Քարի բարձրությունը կազմում էր 270 սմ, լայնությունը՝ 63 սմ, հաստությունը՝ 36 սմ: Արձանագրությունը բաղկացած էր 47 տողից:
Armenian

Սոթքի խաչաքանդակ կոթողը

        1911 թվականին Արցախ այցելելու ժամանակ արքեպիսկոպոս Մեսրոպ Տեր-Մովիսյանը լինում է նաև Սոթքում: Այստեղ մեծանուն հայագետ հոգևորականը արձանագրում է բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնց մեծ մասը տեղի թուրքերը օգտագործել են որպես շինաքար՝ ամրացնելով խղճուկ հյուղերի մեջ: Եվ ահա գյուղի հեղեղատում Տեր-Մովսիսյանը տեսնում է  բավականին մեծ,  քառանկյունի  հիմքով երկար կոթող: Գյուղացիները  տեղեկացնում են, որ նմանատիպ կոթողները ժամանակին երեքն  են եղել: Մեկ տարի առաջ Թիֆլիսի Կովկասյան թանգարանի կողմից կոթողները պատվանդանից հանեցին, որ տանեն Թիֆլիս․ այդ մեկը ընկավ կոտրվեց, մյուս երկուսը տարան:
Armenian

Բարավոր

         Բարավորը կամ վերնասյամը մուտքի (նաև լուսամուտի) բացվածքը եզերող շրջանակի վերին մասին է: Այն կոնստրուկտիվ տարր է և սովորաբար լինում է հորիզոնադիր, աղեղնաձև, կամարաձև:
          Հայ միջնադարյան ճարտարապետության մեջ բարավորը  մեծ մասամբ կիսակլոր կամ հեծանաձև միակտուր քարից է , հաճախ զարքաքանդակված և արձանագրություններով պատված, որոնք հարստացնում են շքամուտքերի ճարտարապետական կերպարները:
 
Armenian

Սևանա լճի մակարդակի տատանումները 19-րդ դարում

       1940-ական թվականներից Սևանա լճի ջրերն արհեստականորեն բաց թողնելու հետևանքով սկսեց իջնել լճի մակարդակը, ընդ որում պակասեց ջրի ընդհանուր պաշարների մեկ երրորդից ավելին: Լճի մակարդակն իջավ 19 մետր (վերջին տարիներին լճի մակարդակը բարձրացել է 2 մետրով) , ցամաքեց հսկայական տարածություն, այդ թվում Լճաշենի արևելյան լճափնյա մասը:
Armenian

Չորս օրում երեք բերդ: Արցախյան արկածներ

         Օրերից մի օր, ես  և իմ հզոր ընկերներ Աշխենը, Արևը և Լիլիթը որոշեցինք քառօյա արշավ կազմակերպել Արցախ: Թիրախավորեցին նշանավոր բերդերից երեքը՝ Հանդաբերդ, Կաչաղակաբերդ և Խոխանաբերդ, և մեկ վանական համալիր՝ Խաթրավանք:  Որոշեցինք նաև այցելել Դադիվանք, Գանձասար, Խոխանաբերդին մոտ գտնվող Հավապտուկ, և Քոլատակում գտնվող Կոշիկ անապատ:             
Armenian

Վարպետ Մակարի ողբերգությունը: Մակարավանք

          Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն: Ըստ այդմ, եկեղեցին կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին: Որդին քարն էր տաշում, հարդարում, զարդաքանդակում, իսկ հայրը՝ շարում: Եկեղեցու պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր եկեղեցու կիսավարտ պատերի վրա: Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարթաքանդակները տարբեր են: Վերևից հարցնում է, թե ի՞նչ է պատահել որդուն: Պատասխանում են, թե որդին հիվանդացել է,: Մակարը հասկանում է, որ որդին մահացել է: Չդիմանալով կսկիծին, վերևից իրեն նետում է ներքև ու մահանում:

Armenian

Pages

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1152132
  • Բոլոր այցելուները: 87589
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 313
  • Ձեր IP-ն: 3.236.15.142
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52