slideshow 1 slideshow 2 slideshow 3

Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն

Armenian

Գեղարդավանք-Այրիվանք

            Գեղարդավանքը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արևելք, Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա ՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին:               Ըստ ավանդության  այն հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դարում: Վանքի համար նախապես օգտագործել են բնական քարայրերը, որտեղից էլ առաջացել է մենաստանի առաջին անունը՝ Այրիվանք: Վանքի անվան հետ կապված կցկտուր հիշատակություններ կան IV-Vդարից: Ըստ այդ տեղեկությունեի Այրիվանքը
Armenian

Մոմիկ

 
         Տաղանդավոր քանդակագործ-ճարտարապետ, մանրանկարիչ Մոմիկը ծնվել է Հարց ձորում, ամենայն հավա­նականությամբ XIII դարի 60-ական թվականներին: Ոչինչ հայտնի չէ նրա մանկության  և  ուսման  տարիների մասին: 
Armenian

ԱՂՁՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԴԱՄԲԱՐԱՆԸ

    Աշտարակ քաղաքի մոտ գտնվող Ձորափ (Աղձք) գյուղի հյուսիս-արևելյան կողմում, անդնդախոր կիրճի եզրին տեղավորված է հայկական վաղ միջնադարյան ամենաուշագրավ ճարտարապետական համալիրներից մեկը: Այստեղ մեզ են հասել եոանավ, քառամույթ բազիլիկայի մնացորդներ, նրանից հարավ գտնվող Արշակունի թագավորների դամբարանը (թերև տեսակետ կա, որ Արշակունիները թաղված են ոչ թե հենց դամբարանում, այլ հարավային կողմում), և երեք հուշասյուներ ստիլիբոտների մնացորդներ՝ տեղավորված Արշակունյաց դամբարանից հարավ: Է'լ ավելի հարավ
Armenian

Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, Պարույր Սևակ

                 Կարծում եմ, որ իմ ելույթով ունկնդիրներից շատերին պիտի հիասթափեցնեմ, որովհետև նրանք երևի սպասում են, թե ես ի՛նչ և ինչպե՞ս պիտի պատասխանեմ ինձ հասցեագրված այն ամբողջ քննադատությանը, որ բացահայտ ու կիսածածուկ հնչում է ահա ավելի քան վեց ամիս մամուլի էջերից և որ պակաս չեղավ նաև այս օրերին: Ես նման մտադրություն չունեմ, բայց հարկ եմ համարում ավելացնելու, որ նման մտադրության բացակայությունը բնավ էլ չի ենթադրում պատասխանելիքի բացակայություն: Ավելին, ես ունեմ այնպիսի պատասխաններ, որոնցից հետո մեր ժողովուրդն ասում է.
Armenian

Սմբատաբերդ

Սմբատաբերդ ամրոցը գտնվում է Վայոց Ձորի Արտաբույնք (նախկին՝ Եղեգիս ) գյուղի արևելյան կողմում, ընդհանուր լեռնաշղթայից դեպի Եղեգնաձոր թեքվող առանձնակի վրա: Առաձնակի երկարությանը մոտ մեկ կիլոմետր է. արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի ձորով, արևմտյան կողմից՝ Արտաբունի ձորով, իսկ հյուսիսային կողմից մի պարանոցով հարակցվում է ընդհանուր լեռնաշղթային։ Առանձնակի ունի լեռնագագաթի ձև.

Armenian

ԿԱՐԳ ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ

        Կա՞ արդյոք մեկը, որ գիտե, թե ինչո՞ւ է ստեղծված ողջ տեսանելի Տիեզերքը և, նաև, մարդը` որպես նրա մասնիկ: Չկա այդպիսի մեկը: Եվ չի կարող լինել: Զի նա ընդամենը ստեղծված, արարված է: Կրավորական է: Արարվածը, ստեղծվածը, եթե բանականություն, շունչ չունի` միայն ենթակա է, և կատարող` իր արարողի, ստեղծողի կամքը, որ դրված է իր անշունչ կառույցի հիմքում, որպես նրա գործելու սկզբունք և օրենք: Իսկ եթե նրան տրված է Արարչական շունչ, բանականություն, նա կարող է պարզել միայն, թե ինքն ինչպե՛ս է ստեղծված, և ինչպե՛ս է գործում ողջ տեսանելի Տիեզերքը: Եվ, որ ինքը նրա մասն է միայն: Եվ ունենալ սրա գիտակցումը: Սա այսպ

Armenian

«Վարդապետարան Հայաստանի Ազատության». Ռ.Պատկանյան

Հարց. Ո՞վ պետք է ազատի Հայաստանը օտարների ձեռքից:

Պատ. Ինքը` ՀԱՅ Ազգը պիտի ազատի Հայաստանը օտարների ձեռքից:

Հ. Ի՞նչ հնարքներով:

Պ. Հնարքները զանազան են, նայած հանգամանքներին – երբեմն սեփական զենքով, երբեմն փողով, երբեմն էլ օտարի օգնութեամբ:

Հ. Միթ՞ե կարող է Հայաստանը երբևիցե հայերի սեփականությունը դառնալ:

Armenian

Pages

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 632664
  • Բոլոր այցելուները: 45859
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 296
  • Ձեր IP-ն: 54.162.159.33
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52