Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Արևի պաշտամունքի հետքերը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

           Արևի պաշտամունքը Հայաստանում ծայր է առել հնուց և հազարամյակներ հարատևել տեղաբնիկ ցեղերի ու նրանցից կազմավորված հայ ժողովրդի հավատալիքների ու գաղափարկան պատկերացումների մեջ:
      Նախնադարյան ժամանակներից մեզ հասած նյութական մշակույթի մնացորդները, ինչպես նաև հայ ժողովրդական բանահյուսության ու ազգագրության հարուստ տվյալները հնարավորություն են  ընձեռում որոշ պատկերացում կազմելու արևի պաշտամունքի մասին Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների մոտ՝ կապված ամենատարբեր պատկերացումների և հավատալիքների հետ:
      Ուսումնասիրություններից պարզվում է, որ բրոնզեդարյան Հայաստանի բնիկները արևին վերագրել են արարչական զորություն, պաշտել են որպես զարթոնքի, պտղաբերության և ամենայն բարիքների ստեղծող գերբնական ուժի: Այդ պատճառով էլ բազմաթիվ առարկաների վրա նրանք պատկերել են արևը՝ երկրաչափական մարմնինների, ինչպես և զանազան կենդանիների տեսքով:
        Ինչպես Հին արևելքի, այնպես էլ Հայկական լեռնաշխարհի համար բնորոշ է արևի անմիջական կապը անիվի, ավելի ճիշտ՝  ճառագայթավոր անիվի հետ, որը պարզապես նրա սիմվոլիկ արտահայտությունն է:։ Այդ պատճառով էլ Հայաստանի բրոնզեդարյան արվեստի հուշարձաններում հաճախ են հանդիպում անիվաձև սկավառակներ՝ բազմաթիվ ճառագայթներով և զարդանկարարային բարդ մոտիվներով, առանձին կամ կրկնակի սկավառակներ, որոնց վրա ձուլմամբ ամրացված են թռչունների փոքրիկ ֆիգուրներ կամ շղթաներով կախված բրոնզե ծակոտկեն թռչնակներ /նկ. 1/:
       Լճաշենի, Շամշադինի, Ախթալայի, Ռեդկին լագերի և այլ դամբարաններում  հանդիպում են նաև բրոնզե և ծարիրե խաչեր, սվաստիկաներ կամ խաչազարդ սկավառակներ։ Դրանց մի մասի վրա էլ նույն պատկերները արված են ռելիեֆ զարդերի կամ փորագրության տեխնիկայով /նկ. 2/:
         Սակայն արևը ավելի ռեալիստորեն է պատկերված Գեղամա լեռների ժայռապատկերներում /նկ.3/: Բացի սրանցից այստեղ հանդիպում են նաև արևի սիմվոլիկ նշաններ՝ սվաստիկաներ, խաչեր /նկ. 4/:
        Կան բազմաթիվ կոմպոզիցիոն սյուժեներ, որտեղ արևը պատկերված է չորս կողմը տարածած ճառագայթներով, շրջապատված իրական և կիսաֆանտաստիկ կենդանիներով /նկ. 5/: Մեծ  հետաքրքրություն են ներկայացնում ժայռափոր կոմպոզիցիաներում արևի մարդակերպ աստվածությունները, որոնք շատ հաճախ են ուղեկցվում  զանազան  կենդանիների և իր արևի երկրաչափական պատկերներով /նկ. 6/: Այս աստվածությունները ներկայացնում են ձեռքերի, հաճախ էլ ոտքերի մատները չռած (ճառագայթների նմանվող) մարդկանց ֆիգուրներ /նկ. 7/.: Հաճախ այս էակները ճառագայթներ են արձակում ոչ միայն ձեռքերից ու ոտքերից, այլև գլխից կամ իրանից: Արևի աստվածության նման պատկերացումը բնորոշ է նախնադարյան արվեստի համար, ինչպես երևում է այլ երկների ժայռապատկերներից:
         Հին հայերի մոտ, դեռևս Եզնիկ Կողբացու ժամանակներում ( V դ.) և ավելի ուշ, շարունակում էր պահպանվել արևի   պաշտամունքը։
     Բանավիճելով հեթանոսական գաղափարաբանության դեմ և փառաբանելով քրիստոնեական աստծուն, Կողբացին բերում է հեթանոսական պաշտամունքի դիպուկ մեկնաբանման օրինակներ։ Նրա կողմից բերված պաշտվող արևի նկարագիրր կարծես ընդօրինակված լինի մեր հնագիտական նյութերից:
         «Եւ այնու կենդանութամբ, ասեն, ամենայն արարածք զնորա բնութէնե կախեալ կան, որպես ճառագայթք արեգական զանուէն կախեալ կան: Եւ ինքն է մի և բազում, և բազում է և մի. Որպէս արեգակն մի է և բազում, զի մի անիւ է և բազում ճառայաթք»
           Բազմաթիվ դեպքերում արևը խորհրդանշող երկրաչափական պատկերները կապված են երկնային այլ լուսատուների սիմվոլների հետ:
       Այսպես, Վանաձորում  հայտնաբերված մ. թ. ա . VIII ր դ դարի բրոնզե մի գոտու վրա պատկերված է արևը յոթ թևանի աստղի ձևով: Թևերի միջև տեղավորված շրջանակները արևի շուրջը պտտվող լուսատուներ են։ Հնարավոր է, որ այս յոթնյակն ամբողջությամբ իրենից արեգակնային մի համաստեղություն է ներկայացնում, որը գտնվում է երկրաչափական այլ տարրերի ու ոճավորված կենդանիների՝ հավանաբար, խեցգետինների շրջապատում։
           Արևի և լուսատուների պաշտամունքի հետ կապված նման մոտիվների hանդիպում ենք նաև խեցեղեն առարկաների վրա։
       Հետաքրքիր է Արթիկի ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթի դարի  (մ. թ. ա XII-VIII  դդ..) դամբարաններից մեկում զտնված մի սև կճուճ, որի վրա պատկերված եռանկյունիներն ու նրանց միջև զետեղված սվաստիկաներր խորհրդանշում են լեռներն ու արևը:
         Հայաստանի տարբեր վայրերում գտնված վաղ երկաթի ժամանակաշրջանի սև և մոխրագույն խոշոր անոթների ու սափորների վրա (Վանաձոր, Գոլովինո, Լալվար և այլն) ներկայացված են ռելեֆ կենտրոնական գնդիկներ և սև փայլով ճառագայթվող բազմաթիվ շառավիղներ, որոնք զետեղված են կամարաձև կիսաշրջանների մեջ։ Անշուշտ, դրանք էլ երկնակամարում շողացող արևի արտահայտություններ են։
      Հնարավոր է, որ արևի խորհրդանին ե ր կրող այս անոթներն ու սափորները օգտագործվում էին հնում նրա պաշտամունքին նվիրված ծիսակատարությունների ու արարողությունների ժամանակ։
        Արևի և անիվի նմանողությունից բնականորեն կարող էր ծագել նաև արևի ու սայլի, կառքի, մարտակառքի իմաստաբանական կապը: Այս տիպի առասպելական ու գրաֆիկ պատկերներ առանձնապես հաճախ են հանդիպում արևելյան միֆերում և արվեստի հուշարձաններում, ինչպես նաև հայոց առասպելներում, հեքիաթներում և բրոնզեդարյան գոտիների պատկերազարդ սյուժեներում։
       Լճաշենի հարուստ կուրգաններում հայտնաբերված սայլերի առանձին մասերի վրա փորված են երկնային մարմինների խորհրդանշող զարդանախշեր՝ արևեներ, խտացրած պարույրներ, համակենտրոն շրջանակներ (9 կուրգանում գտնված սայլի առջևի և հետևի մասին տախտակները)
         Ըստ այդմ արևը երկնակամարում իր պտույտը կատարում էր հրեղեն ձիերով կամ եղներով լծված սայլի կամ կառքի վրա, երբեմն էլ շրջագայում է երկնային օվկիանոսում նավակով՝ (իր քրոջ կամ եղբոր՝ լուսնի հետմ իասին։
         Այդպիսի մի պատկեր է ներկայացնում 1902 թ. Զելանդ կղզում հայտնաբերված բրոնզեդարյան անիվավոր սարքը, որի վրա դրված է արևի օղաձև սկավառակը ։ Միլլերը գրում է, որ արևի այս սկավառակը, որըմի կողմից ծածկված էր ոսկե թիթեղով, կապված է եղել ձիու հետ:
        Համանման մոտիվ է ներկայացված Հայկական լեռնաշխարհում՝ Ախթալայի մ. թ. ա. VIII  դարի դամբարաններից մեկում Մորգանի կողմից հայտնաբերված բրոնզե գոտու բեկորի վրա։ Այստեղ պատկերված է երկձի մարտակառք կամ երկանիվ սայլ՝ մարդակերպ կառավարով, որն իր ձեռքում ունի սկավառակատիպ մի առարկա:
         Կարելի է ենթադրել, որ սայլին նստած էակը՝  ինքը արևային աստվածությունն է։
         Երկնային սյուժե ունի նաև Լճաշենում հայտնաբերված բրոնզե գոտին, որի միջին մասը, դժբախտաբար, բավականաչափ վնասված է:
Գոտու     եզրերը    բոլորում    են    երկշարք    վազող    պարույրներ, կենտրոնական մասում տեղ գտած պատկերները ներկայացնում են հասակով մեկ կանգնած երկու հսկաներ կամ երկաստվածությններ, որոնցից մեկը կառավարում է ձիերով լծված կառքը։ Մարդու ղեկի մոտ գտնվում Է շրջանակ կամ գունդ, որը պետք է որ արևի կամ լուսատուի իմաստ ունենա։ Սայլը երկանիվ է ։ Անիվների շա­ռավիղները փոխարինված  են ծաղկաձև զարդանախշերով:
          Ձիերն ունեն նեղ, երկար իրաններ, ոտքերը ոչ թե սմբակավոր են, այլ ավարտվում են մագիլներով։ Ցածի ձիու մոտ դարձյալ նույն շրջանակն է պատկերված։ Երկու ձիերի առջևում երկու թռչուն են կանգնած։ Սրանցից հետո՝ դարձյադ հսկայամարմին մարդկային էակը կամ դյուցազնը։ Այստեղ գոտին վնասված է ...  մնում է են­թադրել, որ այս էակն Էլ ուղեկցում է սայլին։ Գոտու բեկորի վրա պահպանվել են  երեք ձի: Հավանաբար դրանք չորսն են եղել։ Մարդկային ֆիգարները՝ տարբեր մասերում փորագրվածծ  են մի քանի շրջանակներ և երկարավիզ ջրային թռչուններ, որոնք կապ­ված են արևի պաշտամունքի հետ, ինչպես նաև ամպրոպի ու կայ­ծակի գաղափարն արտահայտող սակրաձև  երկրաչափական   մարմիններ:
           Հին Միջադետքում, Եգիպտոսում և Հունաստանում, արևը նույնպես շրջագայում էր հրեղեն ձիերով լծված սայլակով, կառքով կամ մարտակառքով։
         Շանտեպի դե-լա  Սոսեյը գրում է, որ «բաբելոնյան արձանագրությունների մեջ հանդիպում է նաև արևի աստծո պոետիկ կերպարը, որը իր ծառաներով գնում է արևային կառքի մեջ բազմած, կառավարելով նրան լծված հրեղեն ձիերը, որոնց ծնկները հոգնել չգիտեն. Երբ նա բաց է անում երկնային դարպասներր և գլուխը բարձրացնում է աշխարհի վրա, ամբողջ աշխարհը ծածկվում է լույսով և մարդիկ մեծ երջանկությամբ նայում են նրան՝ բոլոր արարչությունների հովվին, երկինքն ու երկիրը լուսավորողին, լայնատարած երկրի դրոշակակրին։ Միայն նա է անցնում անծայրածիր ծովի վրա֊յով, — ուրիշ ո՛վ, բացի նրանից կարող է անցնել նր ա վրայով: Փայլը նրա ընկնում է օվկիանի վրա և լայնատարած, հզոր ծովը սարսափում է նրա լույսիցորը  վախ սփռելով, սողոսկում է և անտեսանելի երկրներ»:
Շումերական  Նաննար աստվածը՝ «ամեն երեկո նստում էր իր նավակը  և կամաց սահում երկնակամարով: Հոգնելով, նա իջնում էր երկրային օվկիանի ջրերը՝ հանգստանալու և նրան փոխարինում էր Ուտուն (որդին), որը երևան էր գալիս արևելյան հորիզոնում: Նրա դեմքը փայլում էր շատ ավելի վառ, քան իր հորը և նրա ճառագայթների տակ խամրում էին աստղերն ու մոլորակները։ Հսկայական կառքով սլանում էր Ուտուն երկնքով և նրա ժպիտը պայծառեց-նում էր երկիրը» : Հայտնի է, որ Ուտուն արևի աստվածն էր։
           Իր  սյուժեով Լճաշենի գոտուն շատ մոտ է կանգնած նաև Լեռնային Ղարաբաղի Խաչբուլաղ կոչվող դամբարանադաշտի 1962 թ. պեղումներով  հայտնաբերված բրոնզե գոտու բեկորը  (մ.թ.ա XI-VIIIդդ):  Սրա եզրերը զարդարում են երկու կողմից գծիկներով շրջապատված նույն երկշարք վազող պարույրները: Գոտու վրա պատկերված են մարդկային երկու էակներ։ Նրանցից առաջինը մի ձեռքում վահան է բռնել, մյուսում՝ նիզակ։ Գլխին կրում է փետրավոր բարձր գլխարկ: Վահանից ցած կա մի փոքրիկ շրջանակ մեջը իրար հատող գծերով։
        Մարդակերպ մյուս էակը զինված է նետ ու աղեղով։ Նետի մոտ պատկերված են սակրաձև մարմիններ։ Մարդկանց միջև գտնվում է ձիերով լծվածերկանիվ կառքը։ Ձիերն ունեն նեղ, երկար իրաններ և համեմատաբար կարճ վերջավորություններ։ Սրանք շատ մոտ են Լալայանի կողմից Սևանի ավազանում հայտնաբերված գոտու վրա պատկերված ձիերին։
        Սայլի անիվների չորսական շառավիղները նման են ճառագայթների փնջերի. ըստ երևույթին, դրանով իսկ կամեցել են շեշտել անիվների և սայլի կապը արևի հետ։ Այստեղ սայլը ուղեկցում Է առջևում կանգնած հսկայամարմին էակին։ Երկրորդ մարդակերպ էակին ուղեկցում են ցուլեր և եղջերուներ։
        Հնարավոր է, որ մարդակերպ այս պատկերները տարբեր պաշտամունքներ են արտահայտում։ Նրանցից մեկը կարող է ներկայացնել արևի աստվածությունը՝ ոտքերի մոտ գտնվող սիմվոլիկ ճառագայթավոր շրջանակով։
          Մյուսին ուղեկցող ցուլերն ու եղջերուները, ինչպես նաև սակրատիպ մարմիններր բնորոշ են ամպրոպի ու կայծակի աստվածության համար։
    Ուստի, պետք է ենթադրել, որ այս դեպքում մենք գործ ունենք ամպրոպի (տարերքի) աստվածության հետ։ Հետաքրքիր է, որ արևելյան և հին հայկական առասպելաբանության մեջ էլ արևի և ամպրոպի աստվածություններն ամենուրեք հանդես են գալիս միատեղ, ինչպես այդ դիտվում է Արցախում գտնված, բրոնզեդարյան ու բիայնական մի շարք այլ գոտիների վրա։
           Հաճախ կառքի փոխարեն արևը հանդես է գալիս նավակով՝ երկնային օվկիանոսում շրջագայելիս։
         Հայկական ժողովրդական բանահյուսության, ինչպես նաև արևելյան դիցաբանության մեջ նման բանաստեղծական կերպարներ չավազանց հաճախ են հանդիպում։
«Մի ծով կա, երեսին քիր ու ախպեր ման են դալի գյամով» ,- ասվում է հայ ժողովրդական հանելուկում: Իսկ ախպերն ու քիրը մեկնաբանվում են իբրև արևի և լուսնի աստվածություններ։
      Նախնադարյան արվեստի հայաստանյան ու անդրկովկասյան հուշարձանները մատնանշում են այս գաղափարի չափազանց հինավուրց նեոլիթյան կամ Էնեոլիթյան ակունքները։
        Նավակներում  մարդկանց պատկերներ, չափազանց շատ ու հետաքրքրական, ներկայացված  են Կոբիստանի ժայռագիր հուշարձաններում, այպիսի մի վայրում , որը բոլորովին կապ չունի ծովի ջրային երթևեկության ուղիների հետ: Նույնը մենք տեսնում և Հայաստանում: Հասկանալի է, որ այս նավակները և նրանցում գտնվող արարածները ոչ մի կապ չունեն իրական ծովի, ռեալ կենսական երևույթների հետ և իրենցից ներկայացնում են կրոնա-գաղափարական կամ առասպելական պատկերների արտացոլում:
Ա. Քալանթարի կողմից Արագածում հայտնաբերված ժայռանկար կոմպոզիցաներից մեկում ներկայացված այս գաղափարն արտահայտող միբարդ սյուժե:
Կոմպոզիցիան բաղկացած է երկու մասից. Առաջին մասում (ներքին շարքում) պատկերված են ձեռքերը վեր բարձրացրած մարդիկ, որոնցից երկուսը միահյուսվածեն մի մարմնի մեջ: Նրանց ուղեկցում է ինչ-որ չորքոտանի: Սրանցից աջ ներկայացված է լուսնաձև, միևնույն ժամանակ ձկան նմանվող մի մարմին՝ տեղավորված ոճավորված էակի (կենդանու կամ մարդու) գլխավերևում:  Արևի աստվածությունը ներկայացված է կոմպոզիցիայի ձախ մասում՝ նավակին կանգնած թևերր վեր պարզած մարդկային կերպարով։ Սրանից քիչ հեռու գալարվող օձ է պատկերված։ Կոմպոզիցիայի երկրորդ մասը ժայռանկար պատկերաքանդակների վերին շարքն է, որտեղ երկու մարդ իրենց ձեռքերի վրա պահում են մի նավակ՝ մեջը նստած մարդկանցով։ Մարդկանցից մեկի գոտկատեղին նիզակ է ամրացված։ Սրանց հաջորդում է  չորքոտանու վրա կանգնած մի մարդկային ֆիգուր, նույնպես վեր պարզած թևերով։ Այնուհետև, փորագրված են դարձյալ մարդիկ՝ տարբեր կենդանիների հետ միասին։
          Թվում է, թե այս կոմպոզիցիայի առաջին մասում մենք գործ ունենք գիշերվա իմաստ արտահայտող սյուժեի հետ, որի համար հատկանշական է լուսնաձև մարմինն ու նավակավոր մարդը, որը, ամենայն հավանականությամբ, մայր մտած արևի գաղափարն Է արտահայտում, մինչդեռ երկրորդ շարքում նավակր պահված է բարձր ձեռքերի վրա, իբրև ծագող արևի խորհրդանիշ, որը շրջում է երկնակամարում կամ երկնային ծովում իր նավակով։ Ճիշտ նույն ձևով է պատկերվում արևը վերը նշված հանելուկում։
Հին Եգիպտոսում արևի Ռա աստվածը շրջագայում էր երկնակամարում առագաստանավով։ Եգիպտոսի մեռած փարավոններն էլ թաղման ծիսակատարությունների ժամանակ ներկայացվում էին նավակով: Այդ արարողություններից և պահպանված բնագրերից պարզ երևում է, որ եգիպտական թագա վորր պատկերացվել է Ռա աստծուն համազոր:
«Թռչում է նա, թռչողը... թռչում է նա ձեզնից, ով մարդիկ։ Երկրի վրաչէ նա այլևս, երկնքում է Նա... Քքո նավակն է թիավարում նա, Ռա, քո նավակում է նա կառավարում երկնքում, իսկ երբ դու դուրս ես գալիս արևելյանհորիզոնի հետևից, նա լողում է քեզ հետ քո նավակում, ո՜վ Ռա, ո՜վ Արև»:
Արևի պաշտամունքի հետ կապված մարդակերպ աստվածությունը նախնադարյան արվեստի հուշարձաններում երբեմն էլ պատկերվում է առանց կառքի, սայլակի կամ նավակի։
        Որնակի (Ակներ) դամբարաններից մեկում (մ. թ. ա. VII-VI  դդ) հայտնաբերված բրոնզե դաշույնապատ յանի վրա ներկայացված է չափազանց հետաքրքիր մի կոմպոզիցիա արտահայտված դրվագ-ման տեխնիկայով ստացված կետավոր գնդիկների միջոցով:
           Այստեղ արևը պատկերված է միաժամանակ և երկրաչափական տարրերի ձևով և մարդկային կերպարանքով :
          Ամբողջ պատկերը պատյանի վրա բաժանված է երեք մասի, վերին մասում զետեղված է մեծ շրջանակ, որի կենտրոնից ցրվում են բազմաթիվ շառավիղներ։ Շրջանակի կենտրոնական  շառավիղներից մեկը ուղղահայց իջնում է մինչև եռաշարք կորերը, որոնց ծայրեը հարում են շրջանակին:
         Երկրորդ մասի վերևում և ներքևում պատկերված են եռաշարք անկյուն կազմող թեքեր և կորեր, որոնց միջև եղած տարածությունը զբաղեցնում է մարդակերպ էակը՝ վեր պարզած թևերով և տարածած ոտքերով։ Նրա երկու կողմերում սվաստիկաներ կան, իսկ գլխավերևում և ոտքերի մոտ՝ փոքր շրջանակներ։
         Երրորդ մասում՝ պատյանի ծայրում, նույն եռաշարք թեքերն ու կորերն են և նրանց միջև տեղավորված շրջանակը՝ մեջը խաչվող գնդիկավոր գծերով։
          Պետք է ենթադրել, որ պատյանի երեք մասերում արտահայտված է արևը տարբեր ձևերով: Վերին և ներքին մասերում այն ունի երկրաչափական արտահայտություն, որը հենց շատ մոտ է արևի ճառագայթավոր անիվի պատկերին, իսկ մեջտեղի մասում, նա ունի մարդկային կերպարանք։ Մարդու երկու կողմերում պատկերված սվաստիկաները ընդգծում են նրա արևային բնույթը։ Շատ հնարավոր է, որ մարդը՝ ինքը արև֊ աստվածն է։
         Հայաստանի Կույբիշև գյուղում (Ջարխեչ) հայտնաբերված մի դաշույն ի վրա պատկերված են ուղղակի արևր խորհրդանշող սվաստիկաներ
         Ինչպես վերը նշեցինք Լճաշենի և մի շարք այլ գոտիների ու իրերի վրա արևը ներկայացվում ՛է նաև իբրև թռչուն։ Հայ ժողովրդական բանահյուսության մեջ էլ արևր հաճախ է ընդունու թռչունի կերպարանք։ Այդ միտքը արտահայտված է ինչպես ստորև բերված, այնպես էլ մի շարք այլ հանելուկներում։
Մեյ (մեկ) խավք մը կա իլանի
Բանձրակտուց սիլանի
Կուտ կուտէ երկրի,
Կերթ ա թառի Բերկրի։
կամ
Խավք ըմ ընցավ էրկնուց,
Ոսկի լական կեր կտուց:
         Վերջին հանելուկը կարող էր նկարազարդվել Գեղամա լեռների ժայռափոր կոմպոզիցաների մեկով:  Հնարավոր է , որ ժայռաքանդակ թռչունը նույնպես խորհրդանշում է արևը:
       Պատահական չէ, որ Լճաշենի հարուստ դամբարաններում, ինչպես նաև Հայաստանի այլ վայրերում (Արթիկ, Բայազետ և այլն) գտնվել են թռչունների բրոնզե արձանիկներ կամ շղթաներից կախված բադիկներ։ Շղթաների վերին ծայրերը մեծ մասամբ ամրացված են լինում գնդով կամ սկավառակներով:
           Ինչպես վեր նշեցինք, թռչունների հանդիպում են սկավառակների վերին մասում կանգնած՝ կախելու պղակի մոտ:
        Թռչունը, ինչպես մատնանշում են Մ. Աբեղյանն, Ա. Միլլերն ու շատ ակլ ուսումնասիրողներ, բոլոր կրոններում սերտ կերպով կապվում է երկնքի հետ և հաճախ հանդիսանում արևային աստվածության արտահայտություն:
         Շատ դեպքերում էլ թռչունների փոխարեն շղթաներից կախված են գնդիկներ, որոնք նույնպես արևի կամ լուսատուն երի իմաստն են կրում իրենց մեջ:
         Ավելորդ չէ այստեղ հիշեցնել, որ «Սասնա ծռերի» Մհեր-Միհր-Արևր նույնպես անքակտելիորեն կապված էր ագռավի կերպարի կամ «ագռափ ի քարի» հետ, որը արևի մայրամուտի վայրն էր։
          Այսպիսով, ստացվում է, որ թռչունն ու գունդը հավասարազոր են և որոշ դեպքերում փոխարինում են մեկը մյուսին:
        Միջին բրոնզեդարյան (մ. թ. ա. II հազ. 1 -ին կես) գունազարդ անոթների վրա արևի գնդերը երբեմն ուղեկցվում են նույն լողացող թռչունների պատկերներով, Հաճախ էլ պատկերվում է սրանցից մեկը կամ մյուսը, մարմնավորելով իրենց մեջ արևի պաշտամունքը (Գառնի, Ճամբարակ, էջմիածին)
       Հայ ազգագրական և բանաՀյուսական նյութերի մեջ ամենից ավելի հաճախ հանդես է գալիս ծիծեռնակի և արագիլի պաշտամունքը։ Սրանք գարունը ավետաբերող թռչուններ են, ուստի և պետք է ենթադրել, որ հնագիտական իրերի վրա արևը խորհրդանշող թռչունները ներկայացրել են գարնանային արևը։ Ստացվում է, որ արևը տարվա տարբեր ժամանակներում, տարբերկերպարանքով է պատկերացվել։ Գարնանային թռչուն-արևին հաջորդում է ամռան տաք, կիզիչ արևը՝ առյուծի կերպարանք ընդունած, մի կենդանու, որը համարվում էր ամենահզորր բոլոր կենդանիների մեջ, ուստի և խորհրդանշում է բնության ամենաղորեղ ուժը։
        Ամռան արևի առյուծակերպ տեսքը ընդհանուր է ողջ Առաջավոր Ասիայի համար։ Հին Բաբելոնում հուլիս-օգոստոս ամիսներր կոչվել են կրակի ամիս և կենդանակամարում նրանք պատկերվել են առյուծի կերպարանքով:  Եգիպտոսում էլ Սոխմետ աստվածուհին՝ արևի աստծո կինը, առյուծի կերպարանք ուներ։
Հայ բանահյուսության մեջ պահպանված մի ավանդության համաձայն լուսինն ու արևը քույր ու եղբայր են Համ արվում , Մի օր քույր արևը ասում է, թե ինքը վախենում է գիշերը ման գալուց, ցերեկն էլ ամաչում է, երբ իրեն են նայում։ Լուսին եղբայրը ասում է, որ գիշերը ինքը կշրջի,  թող ցերեկը նապտտվի, միայն թե հետը վերցնի մի քանի խուրձ ասեղ և խրի իրեն նայողի աչքերր։ Այդպես էլ անում են։ Արևը նստած մի առյուծի մեջքին սլանում է երկնակամարի վրայով, և երեկոյան գնում հանգստանում է մոր գրկում։ Առյուծը իր վիթխարի թրով  պաշտպանում է նրան քաջքերից:
        «Սասնա ծռերում»  Մհեր-արև աստվածը կրում է առյուծաձև, առյուծասպան մականունը: Վերջին մականունը ցույց է տալիս, որ արևի մարդակերպ աստվածր դուրս է վանում իր կենդանակերպ զուգակցին։
         Հետաքրքիր է նաև այն, որ Մհերի կողմից առյուծին սպանելու միջադեպը տեղի է ունենում ամռանը։
Ստացվում է, որ Մհերը—Առյուծ Մհերը, նախաքրիստոնեական Հայաստանում, ինչպես Միջագետքում հանդես եկող շատ աստվածություններ, պաշտվել է որպես ամռան արևի աստված։
       Առյուծի ու արևի կապի մասին է խոսում Հայ ժողովրդի մեջ արմատացած այն պատկերացումը, որ երբ առյուծի թաթը արնոտվում է, անպայման արևի խավարում է սպասվում։
        Պատահա կան չէ, որ նախաբիայնական  ու բիայնական արվեստի հուշարձանների վրա էլ Հաճախ են հանդիպում առյուծների պատկերներ։ Վրաստանում՝ Թրիալեթիում, ինչպես նաև Կորանում գտնված ուշ բրոնզեդարյան գոտիների վրա փորագրված առյուծները իրենց վրա կրում են արևի նշաններ՝ բազմաթև աստղեր, ճառագայթավոր սկավառակներ:
        Ավելի Հետաքրքիր ու բազմակողմ անի է Քալաքենդում հայտնաբերված բրոնզե գոտիներից մեկը. նրա շրջանակր ձևավորված է գալարվող պարույրներով, կենտրոնական դաշտը՝ իրար հետևից վազող առյուծներով, այծերով ու նրանց միջև վեր գալարվող օձերով։ Ստացվում է այն
տպավորությունը, որ այստեղ դարձյալ գործ ունենք ամպրոպի և արևի պաշտամունքը մարմնավորող կենդանիների հետ, առյուծների կողքին պատկերված սվաստիկաները կարծես կասկած չեն թողնում, որ առյուծները կապված են արևի Հետ։
       Իր ներքին բովանդակությամբ այս գոտու հետ սերտորեն կապված է Լալայանի կողմից Նոր Բայազետում հայտնաբերված դաշույնի պատյանը, որի վրա փաստորեն զետեղված է երկնային էակներ ի մի խումբ (օձեր, արևներ և առյուծ, որր դարձյալ հաստատում է մեր այն կարծիքր, թե արևն ու տարերքը ( կայծակ, ամպրոպը) հանդես են գալիս մեծ մասամբ համատեղ և որ առյուծի կերպարներն ամենուրեք անքակտելիորեն կապվում են արևի պաշտամունքի հետ:
       Պատահական չէ, որ հակ հեթանոսական պանթեոնի  շատ սիրելի ու գլխավոր աստվածենրից մեկը՝ վահագնը կրում է տարերքի և արևի աստվաության բնույթ և իր ծագմամբ-ծնունդով երկնային ու երկրային էակ է, որովհետև նրա ծննդյան պահին երկիրն ու երկինք էին երկնում և եղեգնի փողից ծուխ ու բոց էր ելնում....
Պատահական չէ, նաև որ բիայնական գոտիների ու վահնների վրա պատկերված  են արևը խորհրդանշող ռեալ կամ թևեավոր առյուծներ, ինչպես նաև ամպրոպն ու կայծակը խորհրդանշող ցուլեր:
      Բիայնական Խալդ աստվածը կիրառական արվեստի հուշարձաններում ու հիասքանչ որմնանկարներում իբրև կանոն հանդես է գալիս առյուծի վրա կանգնած:
Արին-բերդում, Խալդ աստծու տաճարի դահլիճում, օրնամենտալ որմնանկարերի կողքին  բացվել են նաև Խալդի պատկերը՝ կանգնած առյուծի մեջիքն, ինչպես Թեշուբը ցուլի մեջքին:
        Կարմի բլուրի գոտիներից մեկի վրա նույնպես ներկայացված են բիայնական մի քանի աստվածություններ, նույն թվում Խալդն ու Թեյշեբան՝ ոռյուծի ու ցուլի վրա:
Անկասկած, Խալդի պաշտամունքը կապունի արևի հետ։ Հայկական լեռնաշխարհի տարբեր շրջաններում հայտնաբերված են առյուծի քանդակներ (Կարմիր բլուր, Գորիս) կամ առյուծի գլխով զարդարված իրեր, առյուծագլուխ ապարանջանների: Դժվար է ասել, սրանք պատրաստվել են նախնադարյան մարդու կողմից հատկապես իբրև արևի պաշտամունքի խորհրդանիշեր, թե պարզապես ունեցել են դեկորատիվ նշանակություն։ Պետք է ենթադրել, որ ամեն դեպքում գոյություն է ունեցել այս կենդանու պաշտամունքր, որոշ դեպքերում արևի հետ կապված, երբեմն էլ գուցե անկախ նրանից:
       Նախահայկական և վաղ հայկական կրոնական գազափարաբանության մեջ արևի պաշտամունքի հետ էր կապվում նաև ձին։  հանրահայտ է Քսենոփոնի տեղեկությունը այն մասին, թե մ.թ.ա V դարի  վերջերին Հայաստանում արևի աստծո ձիեր էին զոհաբերում և այս կապակցությամբ նաև գիտնականների այն ենթադրութը, որ Արմավիր տաճարի ձիերով մարտակառքեր էին նվիրաբերում: Այս ենթադրությունը  արվում է Արմավիրի հունարեն  արձանագրություննեչ թարգմանության և վերլուծության, ինչպես նաև Խորենացու «Հայոց պատմության» այն հատվածի հիման վրա, որտեղ պատմահայրը հաղորդում է , թե Երվանդյան շրջանում Հին Արմավիր տաճարոըմ կառուցված էին Արեգակի, Լուսնի ու  ու թագավորական նախնիների արձանները: Արևի տաճարների  մարտակառքեր նվիրելու սովորությունը ընդունված էր ողջ Փոքր Ասիայում և      Արևմուտքում: Կ Վ. Տրևերը նշում է, որ վաղ հայկական դրամների վրա դրոշմված քառաձի կառքերն էլ կապ ունեն այդ երևույթի հետ:
         Ինչպես վերն արդեն նշվեց, բաբելական բնագրերի և բրոնզեդարյան Հայաստանի պատկերազարդ գոտիների սյուժեների Համաձայն, արևն իր շրջապտույտը կատարում էր հրեղեն ձիերով լծված կառքի մեջ:
        Հետաքրքիր է, որ հայ ժողովրդական շատ հեքիաթներում հրեղեն ձին, որը միշտ գտնվում է ծովի մեջ, իր հերոսին ծովի մի ափից մյուսն է թռցնում, կամ ծովի մակերևույթից մինչև արևի գունդը։
         Հին աշխարհում գոյություն ունեցող պատկերացումների համաձայն արևը ծովի ջրերի մեջ լողանալով նորից երիտասարդանում էր, ուժեղանում: Այս առիթով, չմոռանանք նշել Սասնա ծռերի՝ Մհեր-Մ իհր-Արևին և Սանասար-Բաղդասար  ամպրոպ-կայծակին, որոնք իջնում էին ծովի հատակը և նոր ավյունով լեցուն դուրս գալիս այնտեղից։ Հետաքրքիր է  Սրվանձտյանի կողմից գր առնված ավաբդությունը Օձամանուկի և Արևամանուկի մասին, որտեղ նույնպես արևը լողանում է ջրում ՝ մայր մտնելուն պես : «Պահը մը ետք եկաւ Արեգակն բոցերով, մտաւ  ավուղը, աստեղրը արթնացան, ոտքի վրայ բարևի կայնեցան, թագուհին գրկեց վեր հանեց ջրէն արեգակ, և պառկեցուց  անկողինը, իր ծոցը, ու ծիծ կուտար, անհնանալի, անծերանալի, մշտամանուկն արեգակ»:
          Ինչպես մեզ հայտնեց խեթագետ Վ. Ն. Խաչատրյանը, խեթական Արինա քաղաքը համարվում էր արևի պաշտամունքի կենտրոն։ Խեթերեն այդ անունը բառացի նշանակում է աղբյուր։ Ըստ էության այստեղ ևս արևը կապ է ունեցել ջրի հետ։
       Մ. Աբեղյանր գրում է.  «Վանի շրջանում արևի մասին պատմում են, որ երեկոյան նա «մայր է մտնում Վանա ծով, ծովում լողանում է, որպեսզի օրվա պտույտից հետո հանգստանա։ Հավատում են, որ նրա անկողինը գցած  էծովի հատակին փրփուրի վրա և ձյունաթույր ու շառագույն ամպերը արևի ան-կողնի վարագույրներն են։ Արշալույսից առաջ հրեշտակները արևին հրեղեն շորեր են հագցնում և նրա անկողինը պատրաստում։ Երբ արևը երեսը լվանում է սարերն ու դաշտերը ջրի ցողով են ցողվում։ Թռչունները քնից վեր են թռչում և սկսում են ծլվլար Արևելքում բարձր լեռներից սկզբում դուրս են գալիս արև արքայի 12 թիկնապահները, որոնք իրենց ճառագայթավոր լուսեղեն ճիպոտներով հարվածում են լեռներին, որոնք իրենց գլուխներն են խոնարհում արևարքայի աոաջ։ Վերջինս այնժամ հանկարծ ոսկեհեր հրեղեն գլուխն է շրջանագծում, ողջունում է ողջ բնությանը և բարձրանում երկնակամար»
       Ձիու արևի հետ կապված լինելու հետաքրքիր փաստ է նշում նաև ֆրանսիացի ականավոր հնագետ Դեշելետը։
Եվրոպայի բրոնզեդարյան ժամանակաշրջանին պատկանող մի կրոմլեխի շուրջանակի դասավորված բոլոր քարերի վրա հագցված են եղել ձիուգանգեր։ Հեղինակը գտնում է, որ դրանք անմիջական կապ ունեն արևի պաշ-տամունքի հետ։ Ըստ Դեշելետի, կրոմլեխի շրջանի ձև ունենալը ինքնըստինքյան արևի արտահայտությունն կարելի է համարել, իսկ ձիերը արևի սիմվոլներ։
            Ինչպես ճիշտ է նկատել Հ. Մնացականյանը, Սանահինի գոտու վրա պատկերված ձիերն ու նրանց վրա գտնվող արևի գունդն, անշուշտ, կապ ունի արևի պաշտամունքի հետ /նկ. 19/ 
         Մեր վերոհիշյալ դիտողությունները հաստատվում են մ. թ. ա. 5-րդ դարիպատմիչ Քսենոֆոնի վկայությամբ, որի համաձայն հին Հայաստանում հայերը արևին ձիեր էին զոհաբերում:
        Եթե առյուծն ու թռչունը խորհրդանշում էին արևը, տարվա տարբեր եղանակներին համապատասխան, ապա, թվում է, թե ձին հանդիսանում է նրխորհրդանիշը անկախ տարվա որևէ եղանակից, քանի որ նա շրջում էր ձիով կամ նրան լծված կառքով տարվա բոլոր ժամ տնակներում։
          Ինչ խոսք, որ ցուլը նույնպես կապվում է արևի պաշտամունքի հետ, չնայած, ավելի հաճախ նա խորհրդանշում է ամպրոպն ու կայծակը (տարերքը ) և սերտորեն առնչվում պտղաբերության պաշտամունքին։
          Որոշ երկրներում արևի աստվածը պատկերվում է ցուլի ուղեկցությամբ. ինչպես, օրինակ, Միհրը՝ Իրանում։
         Այսպիսով, վերր շարադրվածի հիման վրա կարող ենք ասել, որ Հայկական լեռնաշխարհում արևի պաշտամունքը լայն տարածում է ունեցել։
          Նախապատմական ժամանակներում արևր պատկերել են զանազան ձևերով. երկրաչափական տարրերով ու մարմիններով, զանազան կենդանիների, ինչպես նաև մարդկային և անտրոպոմորֆ կերպարանքով։
        Արևի կենդանակերպ և մարդակերպ խորհ րդանիշները հիմնականում հանդիպում են նախնադարյան գրաֆիկ արվեստում՝ բրոնզե գոտիների վրա, առանձին արձանիկների ձևով, իսկ ավելի վաղ ժամանակներում՝ նաև ժայռափոր քանդակների մեջ։
          Արևր Հայկական լեռնաշխարհում տարվա տարբեր եղանակներին համապատասխան պատկերվել ու խորհրդանշվել է զանազան կենդանիների ձևով, ուստի և զարմանալի չէ այն, որ նա ունի կենդանական հարուստ ու բազմաշատ խորհրդանիշներ, որոնք դեոևս լիակատար ուսումնասիրության մեծ կարիք են զգում։
           Հայ ազգագրության և բանահյուսության մեջ պահպանված տվյալներըապա ցուցում են, որ արևի պաշտամունքը բրոնզեդարյան և շատ ավելի վաղ ժամանակներից պահպանվել է հայ ժողովրդի մեջ նաև քրիստոնեության ժա-մանակ, դեռ ավելին, արևի պաշտամունքի վերապրուկները մնացել են և ապրում են հայ ժողովրդի մեջ նաև մեր օրերում։
       Սայլի անիվը արեգակին նմանեցնելու սովորությունը ժողովրդի մեջ պահպանվել է մինչև XIX դարը:
       Հայաստանի շատ վայրերում գոյություն ունի արևածագը վաղ առավոտյան  դիմավորելու սովորությունը, հատկապես հարսանիքի հաջոևդ օրը, ինչպես նաև թաղումից հետո:
          Մինչև օրս էլ ժողովրդի մեջ մեծ տարածում ունի արևով երդվելը, որը արևի պաշտամունքից մնացած վերապրուկ է:
 
Հ. Ռ. Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973թ., էջ 44-70:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 275186
  • Բոլոր այցելուները: 25560
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.81.195.240
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52