Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Արատեսի սեյիդները

          Գաբրիել  Քաջբերունին 19-րդ դարի վերջերին ճամփորդում է Հայաստանի   բնակավայրերով, ուսումնասիրում հուշարձանները և մի շարք ամսագրերում /«Մուրճ», «Նոր Դար» «Արարատ» / հրապարակում խիստ կարևոր տեղեկություններ:  Իր ճամփորդություններից մեկի ժամանակ լինում է թուրքաբնակ Արատեսում, որն այն ժամանակ կոչվում էր Այսասի:
        « Գյուղն ունի 230 երկսեռ բնակիչ, ըստ մեծի մասին իւրեանց սեյիդ անվանող», -գրում է Քաջբերունին: Սեյիդը  (արաբերեն նշանակում է` առաջնորդ, տեր, գլխավոր)  իսլամի մեջ պատվավոր տիտղես է` Մուհամմեդի սերնդի ներկայացուցիչներին /դստեր Ֆաթիմայի որդու Հուսեյնի գծով/  տրված: Իսլամական աշխարհում սեյիդները օգտվում էին մեծ արտոնություններից, կարող էին բարեխոսել հանցագործներին ազատ արձակելու, մահապատիժը չեղարկելու համար: Մի խոսքով նրանք օրենքից դուրս էին:
       «Արդարև, -նշում է Քաջբերունին,-Պարսկաստանը լի է այդ տեսակ սէյիդներով, որոնցից շատերը անգործ թափառում էին գիւգից գիւղ, քաղաքից քաղաք` ցերեկը նուէր ժողովելով, իսկ գիշերները երբեմնակի գողութիւն և մարդասպանութիւն անելով: Սոքա իւրեանց անբարոյական ձգտումներով դառնում էին աշխատաւոր ժողովրդի համար աստուածային պատիժ:»
        «Ահա այս տեսակ սէյիդներից է կազմուած յիշեալ Այսասի գիւղը,- շարունակում է հեղինակը: Եթե ցանկութիւն ունենաք հանդիպել Դարալագյացզի ճանապարհներում` լաւ գողեր, կողոպտողներ, անողորմ մարդասպաններ և այլն, նոցանից մեծամասնութիւնը կլինի Այսասի բնակիչներից: Եթէ Այսասեսիցներից մինի անունը հարցնէ`, նա ձեզ կասի իւր անունը` կցելով նորան սէյիդ բառը` հպարտութեամբ, որ ցույց տայ թէ ինքը հասարակ մահկանացու չէ. Այլ ծագում է անմիջապես Մհամմադ փեյղամբարի արիւնից : Այդ ասելով` նա սպասում է ձեզանից յարգանք վաստակել: Տեսէք թե ինչպիսի բարոյական ժողովուրդ է բնակում` այժմ մի պատմական և իւր ժամանակ հռչակված սրբավայրում»:
 
Ծան. փեյղամբարը մահմեդականների կողմից Մուհամեդին տրվող հորջորջում է, որ նշանակում է մարգարե:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 694224
  • Բոլոր այցելուները: 51168
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 54.82.93.116
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52