You are here

Ատրիբուցիայի հիմնական սխալը

      Ուրիշին ընկալելիս կամ նրան հատկություններ ու դրդապատճառներ վերագրելիս մարդիկ շատ հաճախ նախապաշարվածաթյուն են դրսևորում։ Գոյություն ունի նախապաշարվածության մի հատուկ տեսակ, որն անվանում ենք վերագրման (ատրիբուցիայի) նախապաշարվածություն։ Ուրիշի վարքը բացատրելիս դիտվող նախապաշարվածության էությունն այն է, որ մարդիկ գերադասում են բացատրությունների որոշակի տեսակներ՝ ի վնաս այլ տեսակների։ Ուրիշների մասին դատողություններ կատարելիս մենք հաճախ ենք սխալվում․ այդ սխալը հետևյալն է. դիտելով ուրիշի վարքը և փորձելով բացատրել այն, մարդիկ գերագնահատում են նրա («դերակատարի») անձնային գծերիև  ներքին դրդապատճառների նշանակությանը և, ընդհակառակը, թերագնահատում են արտաքինի իրադրական գործոնների դերը։
        Եթե մարդը որոշակի անցանկալի արարք է կատարել, լուրջ սխալ կամ հանցագործություն, ապա դիտողները շտապում են պնդել, թե նա «վատն է» որպես մարդ, այդ պատճառով էլ նման արարք է կատարել։ Չեն ցանկանում ճիշտ ու ամբողջապես հաշվի առնել այն արտաքին պայմանները, որոնց ազդեցության տակ նա գործել է, գուցե այլ ելք չունենալով։
        Այս ֆունդամենտալ (հիմնական) սխալը հանդես է գալիս շրջված ձևով, երբ անհատը փորձում է մեկնաբանել իր սեփական արարքը։ Այս դեպքում արդեն գերագնահատում են արտաքին հանգամանքները և թերագնահատում՝ սեփական ներանձնային գործոնները։ Օրինակ՝ մի «գիտնական», վարձելով արդարացնել իր գործունեության  արդյունքների աղքատիկ լինելը, սկսեց տրտնջալ, թե աշխատելու պայմաններ չունի, բնակարանում նեղվածք է, աղմուկ և այլն։ Իսկ երբ նա սկսեց մեկնաբանել իր ավելի արդյունավետ աշխատող գործընկերոջ հաջողության պատճառները, ապա ոչ մի խոսք չասաց նրա տաղանդավորության մասին, այլ, առանց իրականում տեղյակ լիելու, սկսեց պնդել, թե նա իբր միշտ «աշխատելու իդեալական պայմաններ է ունեցել»։ Այսպիսի պնդումն իրականությանը բոլորովին չէր համապատասխանում։
     Ատրիբուցիայի հիմնական սխալն իր «ուղիղ» և «շրջված» ձևրով, որպես միտումներ, շատ հստակորեն դիտվում է նաև էթնիկական խմբերի և  անձին էթնոկիրների վարքում՝ ինքնապաշտպանական ֆունկցիաներ կատարելով։

 

Ա․ Նալչաջյան, Էթնիկական հոգեբանություն, Ե․ 2000թ․

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1413521
  • Բոլոր այցելուները: 101911
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 327
  • Ձեր IP-ն: 34.204.185.54
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52