You are here

Կոմիտասի դիմանկարը: Փանոս Թերլեմեզյան

          1912 թվականի ամռան ամիսներին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է Կուտինա, Կոմիտասի ծննդավայրը։ Այնտեղից ոչ հեռու, հանքային ջրերի մոտ, անտառի մեջ նրանք բնակվում են մի վրանում։ Այնտեղ էլ ծնունդ են առել մի քանի գործեր «Խալեգործ կինը», «Այծերը», որոնք նկարչի արժեքավոր ստեղծագործությունների թվին են պատկանում։ Մեկուկես ամսվա ընթացքում մի ամբողջ շարք բնանկարների հետ նա նկարել է և Կոմիտասին։ Դա բնականից նկարված երաժշտագետի հազվագյուտ դիմանկարներից մեկն է։ Դա նման չէ այն կարգի դիմանկարներին, որոնք ինչ-որ չափով պաշտոնական կեցվածքով են պատկերված, ըստ իր բնույթի դա նույնիսկ մոտենում է թեմատիկ պատկերի, քանի որ արտահայտում է որոշ գործողություն իր շրջապատի մեջ։ Կոմիտասը նստած է ծառի տակ, զբաղված ընթերցանությամբ՛ կողքին ծառի բնին է հենված նրա սազը, մյուս կողմում ջրամանն է֊ գավաթով, խորքում վրանն է, որում բնակվելիս են եղել Կոմիտասն ու Թերլեմեզյանը:
        Անշուշտ, հիշյալ պատկերին չի կարելի ներկայացնել նույն պահսւնջները, ինչ որ պահանջվում է դիմանկարից։ Ասենք նկարիչը նույնպես նպատակ չի դրել ստեղծելու Կոմիտասի կերպարը։ Նա պատկերել է երաժշտին իր անձնական կյանքում, առանձնացած իր մտորումների, ապրումների աշխարհում, սովորական վիճակում, իրեն հատուկ խորասուզվածությամբ, մտազբաղ աշխատելիս։ Նման շրջագայության մեջ Կոմիտասը թվում է ավելի մտերիմ, ավելի պարզ, հասարակ ու մարդկային։ Նկարում չի զգացվում ոչ մի պաշտոնականություն։ Երաժշտի դեմքը թեպետ խաղաղ է, բայց կարելի է զգալ, թե ինչպիսի իմաստուն խոհեր ու այրող զգացմունքներ են մտատանջում նրա հոգեկան աշխարհը, մանավանդ, որ հայտնի է, թե ինչպիսի չմարող եռանդով է նա աշխատել հայ ժողովրդական երաժշտության մշակույթի ուղղությամբ, միշտ գտնվելով «տենդագին երաժշտական հրաբուխի գրության մեջ, չունենալով քուն ու հանգիստ»։ Պետք է ենթադրել, որ նկարիչը հարազատորեն, ճշմարտությամբ է կերպավորել Կոմիտասին։ Հազիվ թե գրական որևէ երկի նկարագրությամբ հնարավոր լիներ վերականգնել Կոմիտասի պատկերը այնպես, ինչպես հիշյալ նկարի մեջ։ Այստեղ նա ներկայանում ,է մեզ այնպես, ինչ-պես նրա ժամանակակիցներն են նկարագրել։ Նայում ես նկարին և պատկառանքի զգացումով ես համակվում ծառի տակ, գետնին փռված գորգի վրա  նստած այդ մեծ մարդու հանդեպ, գիտենալով, մանավանդ, թե ինչպիսի ողբերգական վախճան ունեցավ նա, այդ աշխարհիկ հոգևորականը, որն իր ամբողջ կյանքը նվիրեց հայ երաժշտական կուլտուրայի պանծացմանը։ Այսպիսով,– Կոմիտասի պատկերը միանգամայն հարազատ է իր նկարագրին ոչ միայն իր ինքնամփոփ հոգեկան աշխարհով, այլև ֆիզիկական նկարագրով՝ արտահայտիչ գլուխ, բարձր հասակ, վտիտ մարմին, որն ամփոփված է մինչև ոտներն իջած սքեմի մեջ
       Պատկերի խիստ պարզ և իմաստավորված կառուցվածքը, ճկուն ձևերով և՛ ուրվագծերով կատարված մշակումներն ուղղված են մեկ նպատակի արտահայտիչ դարձնել Կոմիտասի անձնավորությունը։ Նկարչի որպես միջավայր  ընարած առարկաները հայկական զարդահյուս գորգը, սազը, ջրամանը, վրանը, պատկերին տալիս են ազգային կոլորիտ։ Զգացվում է, որ այդ կատարյալ հանգստավետ պայմաններում երաժիշտը հոգեկան անդորրի մեջ է։
      Բացօդյա պայմաններում աշխատելու հետևանքով նկարչի կիրառած գույները զգալի չափով պայծառացել են, մաքրվել մուգ երանգներից, այս նկարում այդ ազդեցությունն ակնհայտ է. նկարը լուսառատ է, օդային, տարածական։

Եղիշե Մարտիկյան, Փանոս Թերլեմեզյան, Ե. 1964:

Նկարը` https://www.panorama.am/am/news/2015/12/04/%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD-%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD-%D4%B9%D5%A5%D6%80%D5%AC%D5%A5%D5%B4%D5%A5%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6/1491742  /ներկայուս ցուցադրվումէ  Կոմիտասի թանգարանում/ :

slideimages: 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1218624
  • Բոլոր այցելուները: 90389
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 315
  • Ձեր IP-ն: 3.228.10.17
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52