Խաչքարեր

You are here

Մեծամորի յոթփողանի անոթի խորհուրդը

        Մեծ վարպետությամբ պատրաստված այս կանթեղ գտնվել է Մեծամոր հնավայրում: Հունաստանում նմանները կոչվում են «կերնոս»: Կանթեղի կենտրոնից դեպի վեր է խոյանում խողողվակաձև վզով և շեփորաձև փռված շուրթերով կենտրոնական փողը: Ճիշտ նման վեց փող, իրարից հավասար հեռավորության վրա զարդարում են նրա ուսերը:          Այսպիսով, կանթեղն ունի յոթ լուսամփոփ, մեկը կենտրոնում, վեցը՝ ուսերից բարձրացող: Այն վերականգնված է: Ուսերի լուսամփոփները ուղղահայաց չեն կանգնեցված, այլ մի փոքր թեք դասավորություն ունեն:
        Կանթեղն անշուշտ ծառայել է յոթ լուսատուների պաշտամունքին: Յոթ թվանշանը և՛Հայկական լեռնաշխարհում, և՛ ըհդհանրապես Հին Արևելքի մի շարք երկներում սրբազան է եղել հնագույն ժամանակներից ի վեր: Մինչ այժմ էլ մեր ազգագրության և բանահյուսության մեջ կարելի է հանդիպել յոթի հետ կապված սովորույթների՝ յոթ օր ու գիշեր հարսանիք, համբարձման  տոնախմբության ժամանակ յոթ  ծաղկից ծաղիկ քաղել, յոթ աղբյուրից ջուր հավաքել և այլն:
           Արդյոք այս բոլորը չի աղերսվում յոթ աստվածների, յոթ լուսատուների հետմ որոնցից սպասվում է երջանկություն:
 
Է.Խանզադյան,  Կ. Մկրտչյան, Է. Պարսամյան, Մեծամոր, Երևան,  1973, էջ 129:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 975185
  • Բոլոր այցելուները: 72689
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 305
  • Ձեր IP-ն: 18.204.48.199
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52