1890 թվականի սկզբներին Այվազովսկին մեկնում է Փարիզ: Մարտին Փարիզի Դուրան Ռուելլի պատկերասրահում բացվում է մեծանուն ծովանկարիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցադրվում է 30 պատկեր: Փարիզյան այս նոր ցուցահանդեսը, ինչպես նախորդները, ջերմ ընդունելություն են գտնում ֆրանսիացիների և արտասահմանյան հյուրերի կողմից, թերթերը մեծ գոսվասանքով են արտահայտվում նկարի արվեստի մասին:
Ցուցահանդեսը տևում է ավելի քան 3 շաբաթ, որի ընթացքում այցելում են բազմաթիվ ֆրասնիացիներ, օտարերկրյա արվեստագետներ ու հյուրեր, ֆրանսահայեր: Փարիզաբնակ հայ այցելուներից մեկը պատմում է .
«Ես հանդարտությամբ կդիտեի նկարը, երբ հանկարծ մոտեցավ ինձ նկարչապետն ու ըսավ.
-Անշուշտ հայկական նյութ մը կփնտրիք իմ նկարաց մեջ:
-Այո', տեր, լավ գուշակեցիք միտքս,-պատասխանեցի:
Ու տարավ զիս սրահւ մեջ ու ցուցուց հեռուեն և ըսավ.
-Ահա մեր Հայաստանը
Դա «Նոյն իջնում է Արարատ սարից» պատկերն էր:
Մ. Սարգսյան, «Մեծ Ծովանկարչի կյանքը», Երևան, 1990թ.: