You are here

Պարրոտի նամակը Աբովյանին

Արարատի ճեպանկարը ըստ Ֆ, Պարրոտի

1829 թվականին Դորպատի՝ այժմյան Էստոնիայի Տարտու, քաղաքի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը Արարատն ուսումնասիրելու մտադրությամբ եկավ Էջմիածին։  Աբովյանին, իբրև այն ժամանակվա միակ ռուսագետը Էջմիածինում, վիճակվեց դառնալ Պարրոտի թարգմանն և ուղեկիցը նրա գիտական արշավի ժամանակ։ Վերելքի ընթացքում  Պարրոտը նկատեց երիտասարդ և խոստումնալից Աբովյանի՝ ուսման նկատմամբ անսպառ սերը և բարձրակարգ ուսումնական հաստատությունում գիտելիքները խորացնելու մեծ փափագը։ Մեկնելիս Պարրոտը Աբովյանին խոստացավ օգնել ուսումը շարունակելու գործում։ 

1930 թվականի մայիսին, երկարատև սպասումից հետո, Աբովյանը ստացավ բաղձալի նամակը։ Նա այդ օրը համարում է դրախտային օր, իսկ նամաի համար ասում՝ «Այդ նամակը աշխարհի հետ չեմ փոխի»։

Պարրոտը գրում էր․

«Հարգելի սարկավագ․ սիրելի բարեկամ,

Որոշված է Ձեր վիճակը․ կատարվել է ինչ ցանկանում էիք․ նորին պայծառափայլություն կոմս պասկևիչ Երևանսկին, նույնպես և նորին լուսավորություն ժողովրդական լուսավորության նախարար իշխան Լիվենը հարգեցին իմ՝ Ձեր մասին արած խնդրանքը, այնպես որ Նորին Կայսերական մեծություն ամենաղործաբար Ձեզ թույլատվություն շնորհեց Դոևրպատում 3 տարի մնալու, ընդմին նշանակելով Ձեզ տարեկան 200 ռուբլի արծաթ, 200 ռուբլի  ճանապարհածախսի և նույնքան էլ վերադարձի վարձ։ Աստված Ձեզ հետ լինի, սիրելի բարեկամ։ Անհամբեր սպասում եմ Ձեր ուրախաբեր գալստին և հավիտյան կլինեմ, հարգելի սարկավագ, սրտով Ձեզ անձնվեր՝ Ֆ․ Պարրոտ։

                                                                                              Դորպատ, 4 ապրիլի, 30 թիվ » ։

 

Հ․ Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Ե․ 1963 թ․։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1218610
  • Բոլոր այցելուները: 90389
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 315
  • Ձեր IP-ն: 3.228.10.17
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52