You are here

Երդում և դավաճանություն

Երդում և երդմնազանցություն։ Մարդ արարածը հակված է դավաճանության Դա կարծես բնության օրենք լինի, մարդկային հոգեկանի անկապտելի հատկություն։
Բայց երբ մարդիկ մասնակցում են ազգային կյանքին և նրանում որոշակի դեր են խադում, ապա դավաճանական հակումները պետք է սանձվեն։ Դեռևս հնում մարդիկ հասկացել են դրա նշանակությունը՝ մտցնելով երդման երևույթը։ Երդմնազանցությունը որոշ ժողովուրդների միջավայրում համարվել և նույնիսկ այժմ էլ համարվում է ամենածանր հանցագործություններից մեկը։
Երդում տալիս (կամ ընդունում) են երկրի աոաջին ղեկավարը՝ նախագահը, դատավորները, զինվորականները՝ մինչև վերջին զինվորը։ Բայց միմյանց երդում են տալիս նաև բարեկամներն ու հարազատները, իսկ ամուսնացողներն էլ երդվում են «մինչև գերեզման» հավատարիմ լինել միմյանց։
        Երդումը կազմված է լինում նորմերի և պարտավորությունների մի ամբողջությունից, որ իր վրա է վերցնում երդվողը։ Երդվել՝ նշանակում է հրաժարվել կեղծիքից, եթե այն նույնիսկ օգտակար է կամ փրկարար։ Միանգամայն ճիշտ էր նկատում Լ. Ն. Գումիլյովը, երբ ասում էր, որ երդվել՝ նշանակում է հրաժարվել ինքնապաշտպանության բնազդից։ Եթե մարդը երդվում է, ապա նա հրաժարվում է խաբելու, երկիմաստություններ ասելու և խուսափողական վարք հանդես բերելու իրավունքից։ Բայց այդ ամենը՝ որոշակի ոլորտում, որոշակի փոխարաբերությունների շրջանակում։
Երդմնազանցության դեպքում բացասական սանկցիաներ՜ պատիժներ են նախատեսվում։ Քանի որ շատ հաճախ այլ մարդիկ երդմնազանցին պատժելու հնարավորություն չեն ունենում, ապա որպես վկա և պատժող ինստանցիա դիմում են Աստծուն, վկայակոչում են նրա ներկայությունը երդում տալու ժամանակ։ Մարդիկ երբեմն իսկապես հույս են ունենում, որ երդմնազանց և դավաճան մարդկանց Աստված կպատժի։
Խաբեությունը և երդմնազանցությունը տարբեր բաներ են։ Սովորաբար խաբեբայությունը անբարոյական արարք է և շատ տարածված է այն մարդկանց, փոխհարաբերություններում, ովքեր իրար հետ երդումով կապված չեն։

        Երդումը խախտելը՝ երդմնազանցությունը, շատ ավելի լուրջ արարք է։ Դա վստահողին խաբելու երևույթն է, որը ոչ միայն անբնական է համարվում, այլև Աստծու կամքին դեմ ուղղված։ «Դա համաշխարհային կարգի խախտում է, դավաճանություն»,– նկատում է Լ. Ն. Գամիլյովը։
       Խաբելն ու դավաճանելը, հավանորեն, տարբեր երեույթներ են։ Եթե որեէ մեկը խաբում է երկու անձնավորությունների, որոնցից մեկի հետ կապված է երդումով, իսկ մյուսի հետ՝ ոչ, ապա այդ երկու արարքները հավասարազոր չեն, դրանք տարբեր արարքներ են։ Դավաճանություն է երդմնազանցությունը։
         Այս ամենից ելնելով մենք գտնում ենք, որ երբ խաբում են թշնամուն, ապա այդպիսի խաբեությունը երբեք չի կարելի դավաճանություն համարեի եթե կողմերի միջև խաբեությունից  հրաժարվելու մասին պայմանագիր չի կնքվել։
        1941 թվականին ֆաշիստական Գերմանիայի կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակվելն, ուխաադրուժ էր, երդմնազանցություն, հետևաբար՝ նաև դավաճանություն, քանի որ այդ երկու երկրների միջև գոյություն ուներ փոխադարձ չհարձակվելու մասին պայյագիր։ Իսկ նման պայմանագրերը պետք է դիտել որպես երդման միջազգային տեսակ,  որը իրավաբանական ձևակերպում ունի։

 

Ա․ Նալչաջյան, «Էթնիկական հոգեբանություն», էջ 352-353։
 

 

Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1413477
  • Բոլոր այցելուները: 101910
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 327
  • Ձեր IP-ն: 34.204.185.54
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52