Խաչքարեր

You are here

Էթնիկական ինքնապաշտպանության ձախողումը

Ա. էթնիկական ինքնապաշտպանության հիմնական նպատակները:   Ինչպես և ամեն մի այլ բարդ պաշտպանական գործընթաց, էթնիկական ինքնապաշտպանությունը նույնպես կարող է լինել հաջող կամ անհաջող։ Այն կարող է նաև հանգեցնել էթնոսի առջև կանգնած պաշտպանական խնդիրների լոկ մասնակի լուծման։ Որպեսզի կարողանանք որոշակիորեն ասել հաջո՞ղ էր էթնիկական ինքնապաշտպանություն թե ձախողված, մեկ անգամ ևս ձևակերպենք նրա հիմնական նպատակները։
Դրանք հիմնականում չորսն են.
 1) Անհատի մակարդակում.
        ա) պաշտպանություն ֆրուստրացիայից և սթրեսից, հոգեկան առողջության և արդյունավետ ակտիվության պահպանում, ստեղծագործական հարմարվածության ապահովում,
        բ) սեփակն էթնիկական ինքնության և ես-կոնցեպցիայի ամրապնդում և էթնոսի հետ հոգեբանական նույնացման էլ ավելի խորացում։
2) էթնիկական խմբի մակարդակում.
       ա) էթնոսի և նրա տարածքի ու մշակույթի ամբողջականության, նրա ես (մենք)–կոնցեպցիայի և հոգեկան կերտվածքի պահպանում և կատարելագործում,
       բ) ձուլման և ցեղասպանության կանխում։
        Այն դեպքում, երբ կրոնը նույնպես էթնոտարբերիչ դեր է խաղում և կազմում է ազգային գաղափարախոսության մի մասը, ապա կրոնի և եկեղեցու պաշտպանումով նույնպես առաջնային խնդիր է դառնում։ (Թեև կրոնն ու եկեղեցին, իրենց հերթին գլոբալ էթնոպաշտպանական մեխանիզմներ են)։ Այդպիսի բնույթ ունի, օրինակ, սերբերի  ինքնապաշտպանությունը հարևան մահմեդականներից, որոնց մեծ մասը նույնպես  (բացի ալբանացիներից) սլավոնական ծագում ունի։ Քրիստոնեության ընդունում  հետո հայերի ազգային-ազատագրական պայքարը և ինքնապաշտպանությունը նույնպես զգալի չափով քրիստոնեական հավատի պաշտպանության բնույթ է ստացել:
Բ. էթնիկական ինքնապաշտպանության ձախողման չափանիշները։
        Աչքի առաաջ ունենալով էթնիկական ինքնապաշտպանության հիմնական նպատակն մենք կարող ենք ասել, թե որ դեպքում է այն հաջող, որ դեպքում՝ միայն մասամբ հաջողված և, վերջապես, երբ այն կարելի է լիովին անհաջող անվանել։ Եթե սկսենք կրոնից, երբ այն էթնոտարբերիչ հատկանիշ է դարձել, ապա բոլոր այն դեպքերում, երբ էթնոսը, գոյատևելու նպատակով, ստիպված է լինում հրաժարվել իր ավանդական և էթնիկական (ազգային) կրոնից, ապա կարող ենք ասել, որ նրա ինքնապաշտպանութհոըբտ  ձախողվել է։ Այդպիսի արդյունքը նշանակում է, որ էթնոսը չկարողացավ պաշտպանել իր ինքնությունը, էթնիկական հատկանիշներից մի քանիսն ու գաղափախոսթյունը։ Բռնության հետևանքով հավատավախ փնելը էթնիկական ինքնապաշտպանության ձախողման ծայրահեղ դեպք է։ Կամավոր հավատափոխությունը նույնպես էթնիկական ինքնապաշտպանության ձախողում է, քանի որ նոր կրոնն իր անեղծ հավատացյալների մեջ այս կամ այն աստիճանի հոգեփոխություն է առաջ տանում։ Դիտվում են նաև էթնիկական բնավորության, արժեքների, դիրքորոշումների, միջէթնիկական կապերի փոփոխություններ։
      Ավելի լայն մոտեցման դեպքում ազգային գաղափարախոսությունից հրաժարվելը կամ  նրա լուրջ աղճատումը նույնպես էթնոսի ինքնապաշտպանության ձախողման մշան  է։ Հրաժարվել դարերի ընթացքում ձևավորված գաղափարախոսությունից, որով ներթափանցված է ողջ ազգի մշակույթն ու ապրելակերպը՝ նշանակում է հրաժարվել ազգային արժեքներից, մշակույթից և ինքնատիպությունից։
       Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ դեպի լրիվ ասիմիլյացիա տանող յուրաքանչյուր քայլը, լինի դա առանձին էթնոկիրների թե ողջ էթնոսի ծավալով, հոգեբանական ու կառուցվածքային ինքնապաշտպանության ձախողման նոր փուլ է։ Որևէ էթնիկական խմբի ձուլումը տիրապետող էթնոսի մեջ վերջինիս հաջողությունն է և առաջին պարտությունը։ Պետք է, իհարկե, նկատի ունենալ, որ մեծաթիվ վտքր էթնոսների ձուլումը վտանգավոր է  է նույնիսկ մեծ հզոր ազգերի համար, քանի որ նրանք ևս, աննկատելիորեն, կարող են փոխվել, ընդ որում՝ ոչ միշտ դեպի դրական հատկանիշների ամրապնդումն ու բազմացումը։ Կարծում ենք, որ ներկայումս նման բավականին տհաճ ու վտանգավոր վիճակում է հայտնվել ռուսական էթնոսը։ Ընդհանուր առմամբ, էթնիկական ամուսնությունների թվի մեծացումը միշտ վտանգավոր է փոքր էթնոսների համար և ինքնապաշտպանական այնպիսի մի հզոր մեխանիզմի աշխատանքի ձախողման նշան է, ինչպիսին էնդոգամիան է։ Եթե էթնոսը հիմնականում անցնում  էնդոգամիայի, ապա կարելի է ասել, որ նրա ինքնապաշտպանությունը ձախողվել  վտանգավոր չափերով և նա արդեն կորցրել է իր անդամների մեծ մասին։
        Հատկապես վտանգավոր է ուղղահայաց էկզոգամիան, երբ փոքրամասնության ներկայացուցիչը ամուսնանում է մեծամասնության ներկայացուցչի հետ. այս դեպքում նրա ձուլումն ու սեփական էթնոսից օտարանալն ավելի արագընթաց են լինում։ Բայց վտանգավոր է նաև հորիզոնական էկզոգամիան. այս դեպքում փոքր էթնոսի ներկայացուցիչն ամուսնանում է մեկ այլ փոքր էթնոսի ներկայացուցչի հետ, ընդ որում  այդ երկու խմբերն էլ հասարակության մեջ մոտավորապես նույն դիրքն ունեն։  Խառնամուսնություններն է’լ ավելի վտանգավոր են, երբ նման կապերի մեջ են մտնում ազգային ազդեցիկ առաջնորդները։ Նման «դինաստիկ» կապերը երբեմն կեղծ բարեկամաթյան են հանգեցնում և թույլ էթնոսին անզգույշ են դարձնում գիշատիչ և ծավալապաշտ հարևանների նկատմամբ։ Բայց նման ամուսնություններն իրենց մեջ: էլ վելի մեծ հոգեբանական վտանգ են պարունակում, քանի որ օտարազգի ամուսնու ամենօրյա ազդեցությունը չի կարող անհետևանք մնալ անձի էթնիկական ինքնա–իտակցության և բնավորության վրա։ Մարդիկ նահանջում են փոքրիկ քայլերով և , աննկատելիորեն հայտնվում են հակառակորդի ճամբարում, որտեղից նայելիս սեփական ազգն ու նրա շահերը երկրորդական նշանակություն են ստանում։
      Անձի մակարդակում էթնիկակայն ինքնապաշտպանության ձախողման ամենահամոզիչ դհպքն այն է, երբ անհատը հրաժարվում է իր էթնիկական պատկանելությու­նից։ Հիշենք, որ թույլ էթնոսների անդամների մի մասի մեջ կարող է ձևավորվել թերարժեքության բարդույթ, նրանք կարող են արհամարհել կամ նույնիսկ ատել սեփական էթնոսը և նրա մշակույթը։ Գաղտնիք չէ, որ բազմազգ երկրներում վաքրամասնությունների որոշ ներկայացուցիչներ խնամքով թաքցնում են իրենց ազգային պատկանելությունը։ Անձնագիր ստանալիս, սոցիալական հարցումների ժամանակ, մարդահամարների հարցաթերթիկներ լրացնելիս կամ աշխատանք խնդրելիս նրանք թաքցնում են իրենց իրական էթնիկական ծագումն ու պատկանելությունը և հանդես են գալիս որպես այլ ազգերի ներկայացուցիչներ։ Օրինակ՝ շատ հրեաներ Ռուսաստանում. ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում պաշտոնապես գրանցված են որպես, համապատասխանաբար, ռուսներ, ամերիկացիներ, ֆրանսիացիներ։
        Ազգափոխության մի շարք դեպքեր դիտվեցին նաև Հայաստանում՝ սկսած 20-րդ դարի 80-ական թվականների վերջերից, երբ երկրի վիճակը ծանրացավ ե արտագաղթի նոր ալիիք բարձրացավ։ Հայտնի են դեպքեր, երբ որոշ հայեր, ամուսնացած լինելով հրեաների հետ, մեկնեցին Իսրայել նախապես որպես հրեաներ ձևակերպվելով։ Նրանց երեխաները նույնպես հազիվի իրենց հայ համարեն։ Ինչպիսին էլ լինեն էթնիկական ինքնագիտակցության և ինքնանվանման նման փոփոխությունների հետևանքները անհատների ճակատագրում, էթնոսի տեսանկյունից մենք գործ ունեք ինքնապաշտպանության և ինքնապահպանման ձախողումների հետ։ Զրկանքները նոր կյանքի հրապույրները ավերեցին նման մարդկանց անհատական հոգեբանական ինքնապաշտպանությունը։ Դժվար չէ կռահել, որ այդ մարդիկ մինչև՝ ազգափոխու­թյան մասին վճիռ կայացնելն արդեն հոգեբանական մարգինալներ էին, բայց այժմ նրանք որոշեցին է՛լ ավելի արագացնել իրենց օտարացումը հայ էթնոսից և ձուլվել  մյուս էթնոսի մեջ։
        Նշենք, որ ազգափոխության նման դեպքերի առնչվելիս զգում ես, որ գործ ունես յուրահատուկ պաթոլոգիայի հետ։ Ահա թե ինչու մարգինալությունը և ազգափոխթյունը պետք է մանրամասնորեն ուսումնասիրվեն նաև նոր զարգացող էթնոհոգեբբանության ե էթնոհոգեախտաբանության կողմից։
 
Ալբերտ Նալչաջյան, Էթնիկական հոգեբանություն, Երևան 2001, էջ164-166::
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 975186
  • Բոլոր այցելուները: 72689
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 305
  • Ձեր IP-ն: 18.204.48.199
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52