You are here

ԷԹՆՈՍԻ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՍՈՒԲԼԻՄԱՑՄԱՆ ԵՎ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

          Ի՞նչ է սուբլիմացիան։ Բառացի թարգմանությամբ՝ սուբլիմացիան (լատ. sublimare–վեհացում) ինչ-որ ստորին բան ավելի բարձր ու վեհ դարձնելու երևույթն է։ Այս հասկացությունն օգտագործվում է, որքան մեզ հայտնի է, քիմիայի և հոգեբանության բնագավառներում։ Հոգեբանության բնագավառում սուբլիմացիա հասկացությունն առաջինը օգտագործել է ականավոր հոգեբան և հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդր՝ հոգեվերլուծության (փսիխոանալիя) հիմմնադիրր։ Նա նկատել էր, որ երբ մարդիկ չեն կարողաննում ազատորեն բավարարել իրենց բնազդային ցանկությունները, հատկապես սեռա­կանը, ապա դրանց հետ կապված հոգեկան եռանդը, որին նա լիբիդո անունը տվեց, սկսում է ձևափոխություններ կրել։ Այդ եռանդը որոնում  և գտնում է դրսևորման այլ հաճախ զարտուղի ճանապարհներ, քանի որ եթե ոչ մի ելք չգտնի, ապա հոգեկան լարվածության հետևանքով մարդը կարող է հիվանդանալ։ Սեռական ցանկությունն նրա հետ կապված լիբիդոն արտամղվում են գիտակցության ոլորտից, բայց դրսևորվում են երազներում, անուրջներում, նևրոտիկ ախտանշանների ձևով, և, որ ամենակարևորն է մեզ համար, ստեղծագործական աշխատանքի ձևով և եռանդուն հասարկական աշխատանքով։ Վերջինները գործունեության փոխարինող տեսակներ են և թույլ են տալիս մեղմացնել անձի հոգեկան լարվածությունը, հասնել լուրջ նվաճումների և ինքնահաստատման
       Հետագա ուսումնասիրությունները ցույց  տվեցին, որ այդպիսի ստեղծագործական
Ձևափոխությունների, այսինքն՝ սուբլիմացիայի ենթարկվում է ոչ միայն սեռական եռանդը, այլև ագրեսիվությունը։ Ագրեսիվության սոցիալական սուբլիմացիան գիտական և գործնական  կարևոր խնդիր է և ներկայումս որոշ ուշադրության է արժանանում հոգեբու֊ժության և հոգեբանության բնագավառներում։ Սահմանափակվելով սուբլիմացիայի մասին այս դիտողություններով, նշենք, որ այդ պրոբլեմը մենք մանրամասնքննթյան ենք ենթարկել մեկ այլ աշխատության մեջ, որտեղ նաև սեփական կոնցեպցիա ենք  առաջադրել սուբլիմացիայի  տեսակների և հոգեբանական մեխանիզմների մասին /Налчаджян А., Личность, психическая адаптация и творчество, Ее. 1980, стр. 158-184/։
          Սուբլիմացիան էթնիկական խմբերի կյանքում։
          էթնիկական խմբերի բնավորությունը կամ հոգեկան կերտվածքը ստեղծվում ու ձևավորվում է նրա պատմական զարգացման ընթացքում, այն իրադրությունների ու իրադարձությունների, հաղթանակների և պարտությունների ազդեցության տակ, որոնք նրան հոգեբանորեն ձևավորում են ու դարձնում ազգ։ Եթե տվյալ ազգն իր հողային տարածքները նվաճել է այլազգերից և բռնությամբ տեր է դարձել ուրիշի ունեցվածքին, ապա այս հանգամանքն իր կնիքն է դնում նրա հոգեկան կերտվածքի վրա. տվյալ ազգի ներկայացուցիչներին կարող է թվալ, թե նվաճումներ կատարելն ու այլ ազգերի ճնշելը, ուրիշների տիրույթներն իրենց  բռնակցելն ի վերուստ տրված իրավունք է, գրեթե պատմական առաքելություն։  Այդպես են մտածել և այժմ էլ մտածում են մեծ կայսրություններ ստեղծող ազգերի  շատ ներկայացուցիչներ։ Նրանք կարող են ճամարտակել մարդու իրավունքների, իրավհավասարության ու ժողովրդավարության մասին, սակայն ներքուստ համոզ­վեն, որ ուժն է ծնում ամենայն իրավունք և հենց այդ դրույթից ելնելով էլ գործում են։
         Այդպիսի մտայնությունն առանձնապես բնորոշ է դեռևս կիսավայրենի, զարգաց­ման նախնական աստիճանի վրա գտնվող քոչվոր ցեղերին, որոնք նույնիսկ չգիտեն, թե որն է իրենց նախնիների հայրենիքր, հոգեբանորեն կապված չեն իրենց նախահայրենիքի հետ (եթե այն հայտնի է), այնտեղ մշակույթի հուշարձաններ չեն թողել, չեն հարգում իրենց պապերի գերեզմանները։ Իհարկե, առաջավոր ազգերի օրինակով նման էթնիկական խմբերը փորձում են քաղաքակրթվել և ազգ դառնալ, բայց նրանց համար  բավականին անբնական ու արագացված այդ գործընթացում դիտվում են որոշակի զարմանալի երևույթներ, որոնք արժանի են ամենայն ուշադրության ու խոր վերլուծաթյան, առավել ևս, որ ոչ միայն լայնորեն տարածված են եղել անցյալում, այլև հազվադեպ չեն նաև մեր օրերում։
         Սոցիալական հոգեբանները դիտել են մի երևույթ, որի դրսևորումները նկատելի են սոցիալական շատ խմբերի կյանքում, հատկապես եթե այդ խմբերը գոյություն են  ունենում երկարատև ժամանակաշրջանում։ Խոսքր խմբի անցյալի՝ պատմության ու մշակույթի վեհացման (սուբլիմացիայի) մասին է։ Այսպիսի անվանում այդ երևույթին տրվել է անհատական սուբլիմացիայի հետ ունեցած նմանության հետևանքով, որա մենք քիչ առաջ համառոտակի բնորոշեցինք։
         Այդ երևույթր հետևյալն է. յուրաքանչյուր խումբ, հատկապես էթնոսները և առանձնապես ազգ դառնալ ցանկացողները, հակված են ավելի հարուստ ու հմայիչ գծերով ներկայացնել իրենց ծագումը, անցյալն ու մշակույթի, քան այն եղել է իրականում։ Ինչպիսի՞ դրսևորումներ ունի այդ միտումը։
         Եթե որևէ ազգ իսկապես ունի հարուստ մշակույթ և հերոսական գործերով հագեց­ված պատմություն, եթե ունեցել է և ունի մեծաթիվ ականավոր գործիչներ, ապա նրա կյանքում վեհացման միտումը մեծ դեր չի խաղում, մնում է միայն, որպեսզի ժամանակակից պատմաբաններն ու մշակույթի մյուս գործիչները կարողանան օբյեկտիվորեն ուսումնասիրել և նկարագրել սեփական ժողովրդի պատմությունը, մշակույթը, նրա ռազմական գործի և մտավոր ոլորտի հերոսների կյանքը, ազգային խորհրդանշներն ու մյուս նվաճումները։ Հարցին այս խնդրի տեսանկյունից նայելիս մենք հեշտությամբ կարող ենք տեսնել, որ, օրինակ հայ ժողովուրդը  և՛ իր նոր սերունդների, և մարդկության առջև ոչ միայն չի մեղանչել իրեն գոյություն չունեցող նվաճումներ վե­րագրելով, այլև չի կարողանում լիովին ներկայացնել այն, ինչ ունի։ Սեփական անցյալի մեր սուբլիմացիան հաճախ է դրսևորվում առօրյա խոսակցություններում և ավե­լի շատ մակերեսային է ու հոխորտանքի նման, քան իսկական ու խոր հոգեբանակաա աշխատանքի դրսևորման։ Այս հարցում մեր լուրջ թերացումները շահագործվում են օտարների կողմից։
         Բայց կան այնպիսի ազգեր, որոնք համեմատաբար ուշ են թևակոխել մշակութա­յին արգասավոր զարգացման շրջան և նոր միայն փորձում են ավելի ցածր կարգի էթնիկական խմբերի մակարդակից բարձրանալու հասնել զարգացած ազգի մակարդա­կի։ Այս էթնոսները չունեն հարուստ և հերոսական պատմություն, եթե ասպատակու­թյունները հերոսություն չհամարենք, ինչպես իրենք են դա փորձում անել։ Նախկին քոչվորները չէին կարող նաև զարգացած մշակույթ թողնել իրենց յուրահատուկ ապրելակերպի և քաղաքային կյանք ու մշակույթ չունենալու հետևանքով։ Բայց նրանք փորձում են հին ու մեծ մշակույթ ունեցող ազգերի հետ համաքայլ ընթանալ, հենց այդ­պիսի ազգեր լինելու տպավորություն գործել։ Նման էթնիկական խմբերի մասին մենք այսօր էլ դեռ չենք կարող ասել, որ արդեն կազմավորված ազգեր են, քանի որ նրանք հաճախ չգիտեն իրենց իսկական ծագումն ու կազմավորման նախնական տարածքը, այդ հարցերի մասին նրանց պատկերացումները ֆանտաստիկ են, ոչ գիտական, հնա­րովի։ Օրինակ՝ թյուրքերի մեջ այն հավատալիքը կա, որ իրենք սերել են գորշ գայլից, և սեփական էթնոսի կենդանական ծագման մասին պատկերացումը չէր կարող իր հետքը չթողնել նրա հոգեկան կերտվածքի վրա։
         Իրենց զարգացած ու հին, նաև բնիկ ներկայացնելու նպատակով նման ոչ լիարժեք էթնիկական խմբերի ներկայացուցիչները  փորձում են իրենց թերարժեքաթյունը փոխհատուցել սեփական անցյալն ու մշակույթը վսեմացնելու միջոցով։ Արհեստական վեհացման այս մեխանիզմը դրսևորվում է տարբեր ձևերով, եթե նրա մոտիվացիան և տրամաբանությունը բոլոր դեպքերում հիմնականում նույնն է։ Մեզ ծանոթ էթնիկական  խմբերի վարքում սուբլիմացիան կատարվում է հետևյալ ձևերով։
          ա) Իրենց հռչակում են նվաճված տարածքների բնիկներ՝ սկսած հնագայն ժամանակներից։ Դա սեփական էթնոսի ավտոխտոնության (տեղաբնիկության) սկզբունքն է , որ  զարմանալի համառությամբ և պատմական իրական փաստերը զանց առնելով փորձում են հիմնավորել հատկապես թուրքերն ու նրանց արյունակից ադրբեջանցիները։
           բ) Նվաճված տարածքների ավելի հին ու իսկական տերերին նրանք եկվորներ են հռչակում, որոնց իրենք իբր «մեծահոգաբար» հյուրընկալել են, ապրելու հնարավորություն շնորհելով։                                                                                  
          գ) Իրենց հռչակում են հին ժողովուրդ, հին ազգ, որն իբր նշանակալի դեր է կատարել մարդկության պատմության մեջ, նրա մշակույթի զարգացման գործում։
          դ)  Յուրացնում են բնիկ ժողովրդի մշակութային արժեքները, դրանք հռչակում են իրենցը  և սկսում են նույնիսկ «գիտական» աշխատություններ հորինել այդ մասին։ Բնորոշ օրինակներ են թուրքերի և ադրբեջանցիների կողմից Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Արցախի և Իրանի մշակութային արժեքներր յուրացնելու փորձերը։
         ե) Այն ամենը, ինչ չեն կարողանում յուրացնել, փորձում են անխնա կերպով ոչնչացնել։ Այդ վանդալիստական գործունեությունը Թուրքիայում և Ադրբեջանում կատարվում է ոչ թե միայն տարերայնորեն, այլ կազմակերպված, պետական մակարդակով։  Օրինակ՝ Ադրբեջանի կառավարությունը 1991 թ. հունվարի 22-ին որոշում է կայացրել ոչ միայն միայն արգելել Արցախում հայ եկեղեցու գործունեությունը, այլև վերացնել  Գանձասարի և Ամարասի վանքերը։
        զ) Նման գիշատիչ եղանակներով «վեհացում» կատարող ազգերն ամեն կերպ փորձում են նսեմացնել այն ազգին, որին կողոպտում են։ Դա զոհին նսեմացնելու, վարկաբելու մեխանիզմի տարբերակներից մեկն է։ Այս դեպքում, ինչպես դժվար չէ տեսնել  վերջին տարիների փաստերը վերլուծելով, հիմնական հարվածներն ուղղվում են կողոպտվող ազգի առավել նշանակափց սիմվոլների դեմ։
        է) Նման ախտաբանական սուբլիմացիայի դրսևորումներից մեկն էլ այն է, որ այդ մեխազմն օգտագործող էթնոսի ներկայացուցիչները փորձում են որպես ավելի նշանակալից
ներկայացնել իրենց մշակույթի, ռազմական գործի և այլ ասպարեզներում հայտնի գործիչներին։ Մինչդեռ նրանք սովորաբար գավառական մակարդակի      գործինչներ են, իսկ եթե վերցնենք ռազմական ասպարեզը՝ պարզապես ավազակ մարդասպաններ։ Հատկանշական է, օրինակ, որ Ադրբեջանում  ջանում են հերոսացնել նույսիսկ Սումգայիթամ և Բաքվում հայ խաղաղ բնակիչներին, կանանց ու երեխաներին սպանող հանցագործներին։ Սա, անշուշտ, շատ հատկանշական է տվյալ էթնոսի հոգեբարոյական զարգացման մակարդակի ախտորոշման համար։
        ը)  Պաթոլոգիական սուբլիմացիա կատարող էթնոսը ինքնավեհացման նպատակով իրենց  ազգակիցներ է հռչակում այլազգերի պատկանող գործիչների։ Դա ևս, անշուշտ, սեփական թերարժեքության շատ համոզիչ դրսևորում է։
 
Ալբերտ Նալչաջյան, Էթնիկական հոգեբանություն, Ե․2001, էջ134-137։
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1318851
  • Բոլոր այցելուները: 95757
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 317
  • Ձեր IP-ն: 3.239.51.78
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52