Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

«Հայկական ռեֆորմացիայի» հարցը, Սեյրան Զաքարյան

            Հայկական Վերածնության կողմնակիցները, իբրև Հայաստանում Վերածնության գոյության փաստերից մեկը, մատնանշում են այսպես կոչված «հայկական ռեֆորմացիայի» կամ հայկական կրոնական բա­րենորոգության հանգամանքը։ Ովքե՞ր էին այդ գաղափարախոսության ներկայացուցիչները։ Այս հարցում հետազոտողնեբի շրջանում կան տարակարծություններ։ Եթե Վ. Չալոյանը հայկական ռեֆորմացիան համարում է թոնդրակեցիների շարժումը, ապա Ս. Հայրապետյանը՝ նաև պավլիկյանների շարժումը։
            «Եկեղեցու ունեցած անսահմանափակ իշխանաթիւնը, 7-րղ դարից սկսած, –գրում է  Ս. Հայրապետյանը,– խոր դժգռհռւթիւն էր առաջ բերել գիւղացիական զանգտածների մէջ, սրանք հակադրաելքվ  քրիսսանէական կրօնի սկզբունքներին եւ աւատական կարգերին, հետեւում էին կրոնական մտածողութիւնից դուրս մի անկախ աշաարհայեցողութեան, որը վերանայում էր աստծոյ եւ մարդու յարաբերութիւնը եւ  փորձում պարզել այդ յարաբերութեան նախկին անարատ հիմքերը։  Նրանք գտնում էին, որ քրիստոնէութիւնը աղաւաղվել է եւ հեռացեւ իր  սկզբնական եւ բանական դիրքերից։ Այդպրսին էր հայկական բարենորորոգութեան (reformation) բովանդակռւթիւնը, որի գաղափարախոսները րարձան Պավլիկեանները 7–9-րդ դարերում։ Սա իր բնոյթով աղանդաւորական շարժում էր, ստորին ու միջին դասերի դժգոհտթիւնն ու ցասումն արտայայտող գիւղացիական ընդվզում, որը 9-րղ դարի վերջերին  ծնունդ է տուել թոնդրակեան շարժմանը, ծագման վայրի՝ Թոնդրակ գիւղի անունով եւ յարատեւել մինչև 11-րդ դարը (Հայրապետյան Ս, Հայոց հին եւ միջնադարեան գրականության պատմութիւն, Ե., 1994,  Էջ 295)։ «Սա Եկեղեցին վերանորոգելու եւ քրիստոնէութիւնը վերանայելու այն պահանջն էր, որ Եւրոպան աոաջադրեց 17-րդ դարամ (սա վրիպակ է, Ռեֆորմացիան Եվլապայում եղելէ 16-դարում - Ս.Զ.) Մ. Լյութերի կողմից» (նույն տեղում, էջ 295
          Հետազոտողների մեծ մասը, այդ թվում Վ. Չալոյանը, հայկական Ռեֆորմացիա են անվանում թոնղրակեցիների շարժումը, իսկ պավլիկյաններին՝ նրանց անմիջական նախորդները։ Իսկ ինչո՞ւ պավլիկյաններին չհամարել Ռեֆորմացիոն շարժման  ներկայացուցիչներ։  Ըստ Վ. Չալոյանի՝ որովհետև նրանք հանդես են եկել պատմական այլ պայմաններում, իսկ թոնդրակեցիները՝ բոլորովին այլ պայմաննում։ «Քննությունը պատմական այն պայմանների, որոնց շնորհիվ պավլիկյան շարժումը տարբերվում է թոնդրակհցիների շարժումից, պավլիկյան տիպի հերետիկոսությունը՝ Ռեֆորմացիայից, մեզ հանգեցնում է այն եզրակացության, որ պավլիկ­յան շարժումը վաղ ֆեոդալիզմի պատմական պայմանների արդյունք է, իսկ թոնդրակեցիների շարժումը՝ սկսված նախասկզբնական կուտակման ժամանակաշրջանի արդյունք, պավլիկյան շարժումը իր սոցիալ– դասակարգային պայքարում չէր հենվում քաղաքի աշխատավոր խավերի վրա, թերևս այն պատճառով, որ այն ժամանակ ամենուրեք քաղաքներ չէին առաջացել ու ծաղկել, իսկ թոնդրակեցիների շարժման է ժամանակ դրանք արդեն կային, և նա հենվում էր քաղաքի պլեբեյության վրա, հանդիսանում էր քաղաքի ու գյուղի աշխատավոր ժողովրդի պայքարի առաջնորդը» (Չալոյան Վ.,Հայկական Ռենեսանս, Երևան, 1964, էջ 58-59)։ Իհարկե, նրանց ուսմունքների միջև կային նաև բովանդակային տարբերություններ, եթե  պավլիկյանները զարգացնում էին դուալիստական, ապա թոնդրակեցիները՝ պանթեիստական ու աթեիստական ուսմունքներ։ Եթե պավլիկ­յանների պայքարն ուղղված էր ֆեոդալիզմի առանձին կողմերի դեմ,   ապա թոնդբակեցիններինը՝ ամբողջ ֆեոդալական հասարակության  դեմ, որովհետև նրանց խնդիրն էր  վերացնել ֆեոդալական հասարակոթյան սոցիալական հարաբերությունների ամբողջ սիստեմը»։ Այստեղից Վ. Չալոյանը եզրակացնում է. որ ոչ թե պավլիկյանները, այլ թոնդրակեցիննեբը տվեցին «առաջին վճռական ճակատամարտը ֆեոդալիզմի դեմ», մի ճակատամարտ, որը կոչվում է Ռեֆորմացիա։
           Ավելոլոդ համարելով մանրամասնորեն դիտարկել Վ. Չալոյանի վերոբերյալ վիճահարույց մտքերը, ուշադրության դարձնենք այն բանի
 վրա, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում Եվրոպայում տեղի ունեցած կրոնական հեղափոխությունը՝ Ռեֆորմացիան, ի՞նչ է հասկանում ռեֆորմացիայի տակ, ինչո՞ւ է թոնդրակեցիների, իր իսկ բառերով ասած, «հերետիկոասկան շարժումը» համեմատում եվրոպական Ռեֆորմացիայի հետ և, վերջապես, ի՞նչ է նշանակում «Հայկական Ռեֆորմացիա» հաս­կացությունը։
          «Ռեֆորմացիան, - գրում է Վ.Չալոյանը, - ըստ իր արատահայտության ձևի, իշխող կրոնի, եկեղեցու, նրա դոգմաների ռեֆորմն էր, իսկ ըստ բովանդակության՝ Ռեֆորմացիան ֆեոդալական հասարակության իշխող սոցիալական կարգերի դեմ ուղղված պայքարն էր՝ այդ հասարակաթյան ծաղկման շրջանում» (նույն տեղում, էջ 55)։ Եվրոպական Ռեֆորմացիայի էությանը պայքարն էր «hռոմեական-կաթոլիկական եկեղեցու՝ այդ «ինտերնացիոնալ կենտրոնի» դեմ։ Այդ պայքարը տար­բեր երկրներում տարբեր ձևերով է դրսևորվել։ Օրինակ, որոշ երկրներում դա դրսևորվել է սոցիալական և ագգային-ագատագրական պայ­քարի ձևով. ուրիշ երկրներում «ազգային եկեղեցիները ձգտում էին սահմանափակել պապական կղերականության սեփականատիրական նկրտումները»։ Բայց ֆեոդալիզմի և եկեղեցու դեմ մղված պայքարի նշանակալից ձևերից էին Լյութերի. Ցվինգլիի, Կալվինի գլխավորությամբ իրականացված բյուրգերական, չափավոր-բուրժուական  ռեֆորմացիան և Մյունցերի հերետիկոսական, պլեբեյական-գյուղացիական Ռեֆորմացիան։ Վ. Չալոյանի կարծիքով հայկական հերետիկոսական շարժումը ավելի շատ ընդհանրություններ ուներ Թոմաս Մյունցերի գլխավորած պլեբեյական-գյուղացիական, հեղափոխական-դեմոկրատական Ռեֆորմացիայի հետ։ Այդ երկու շարժումները «միմյամց մերձեցնող ընդհանուրը և հիմնականը նրանց կողմից իրագործվող զինված ապստամբությունն էր, նրանց պայքարն էր ունեցվածքային հա­վասարության համար, նրանց այն տեսակետը, որ դրախտը և դժոխքը հնարովի հասկացություններ են, որ Քրիստոսը ոչ թե աստծո որդի  էր,  այլ սովորական մի մարդ, և որ պետք է վերադառնալ վաղ քրիստոնեու թյանը» (նույն տեղում, Էջ 56)։
         Թոնդրակեցիները մերժում էին եկեղեցու միջնորդ դերը Աստծու և մարդու միջև, մերժում Էին եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդները և ծեսերը, դեմ էին պատկերապաշտությանը, ժխտում էին հոգու ահմահությանը, հանդերձյալ կյանքը, մեղքն ու հատուցումը, Ահեղ դատաստանը, քարոզում էին սոցիալական և ինչքային հավասարության գաղափարը, մերժում էին ճգնավորական կյանքը, ընդունում էին Քրիստոսի մարդկային և ոչ թե աստվածային բնույթը։ Վրաց գիտնական Շ. Նացաբիձեն, որն առասարակ հակված է միջնադարում Արևելքում  և Արևմուտքում ծավալված հերետիկոսական շարժումների ակունքները տեսննել արեոպագիտյան գաղափարաիասության մեջ, կարծում է, որ  «թոնդրակեցիների գաղափարական հիմքերը սկիզբ են առնում արեոպագիտյան    տիպի    միստիկական     նորպլատոնականից» (Нуцубидзе Ш. И. Собрание сочиненией, Т. 4. Тбилиси, 1987, էջ 277):  Պարզվում է. որ «արեոպագիտյան միստիկական նորպլատոնականությանը չի դադարել իր ադեցությանն ունենալ Հայաստանի որոշակի հասարակական շրջանակների վրա: Վերածվելով «հեղափոխական ընդդիմաթյան»,  այդ միստիցիզմը ստացավ կազմակերպված ձև ի դեմս հերետիկոսական հոսանք­ների, որոնք սկզբնավորվեցին Հայաստանում և քաղաքացիական կռիվների  հզոր ալիքով տարածվեցին ընդհուպ մինչև Բյուզանդիա»  (նույն տեղում, Էջ 255)։
          Մինչև թոնդրակեցիների շարժումը Ռեֆորմացիայի հետ համեմատելը, հարկավոր է պարզել, թե ինչու դա չի կարելի համեմատել 11-14– րդ  դարերում եվրոպական երկրներամ տարածված համանման ադանդավարւսկան շարժումների  (բոգոմիլների, կատարների (ալբիգոյցիների), վալդենսականների) հետ, մանավանդ, որ վերջիններս ծագումնա­բանորեն և գաղափարապես կապված են պավլիկյան և թոնդրակյան շարժումների հետ։ Չէ որ դրանք նույնպես տարբեր ձևերով, այդ թվում զինված, պայքարում Էին եկեդեցու դեմ, պաշտպանում թոնդրակեցիներին հոգեհարազատ գաղափարներ, խարխլում ֆեոդալական  հասարակության հիմքերը։ Հայկական Վերածնության կողմնակիցները շրջանցում են այս հարցը այն պարզ պատճառով, որովհետև գա հակասում է իրենց տեսությանը։
          Թոնդրակեցիների շարժումը Ռեֆորմացիայի հետ համեմաաելը սխալ է, նախ, այն պատճառով, որ թոնդրակեցիներր և լյութերականները (բողոքականներլւ) գործել էին բոլորովին այլ պատմամշակութային և կրոնական պայմաններում, լուծում Էին կրոնամշակութային  և քաղա­քական   այլ խնդիրներ։ Օրինակ. Եվրոպայում  Վերածնունդը նախորդեց Ռեֆորմացիային կամ ռեֆորմացիաներին, իսկ Հայաստանում թրոնդրակյան շարժումը՝ «Վերածնուդյան»ը, Եվրոպայամ Վերածնունդը (ավելի ստույգ՝ հումանիստական շարժումը) նախապատրաստեց Ռե­ֆորմացիայի հանդես զալը, իսկ Հայաստանում տեսնամ ենք լրիվ հա­կառակ երևույթը։ ժամանակային այս տարբերությունները բացատրության կարիք են զգամ։ Սակայն Հայկական Վերածնության տեսության մեջ այս հարցը առհասարակ չի քննարկվում։ Մինչդեռ, անզեն աչքով կարելի է տեսնել, որ եվրոպական Ռեֆորմացիայի և «հայկական ռեֆորմացիայի» միջև սար ա ձորի տաբրերության կա, որ դրանք տարբեր  պատմամամշակութային երևույթներ են։ Եվ, հակառակը, երբ թոնդրակյան շարժումը համեմատում ենք 12- 13-րդ դարերի եվրոպական հերետիկոսական շարժումների հետ, ապա ամեն ինչ դառնում է հասկանալի ու բացատրելի։
        Երկրորդ, սխալ է, երբ «հայկական ռեֆորմացիան» համեմատվում է Մյունցերի գլխավորած գյուղացիական շարժման հետ, որովհետև Ռեֆորմացհոն շարժման, նրա գաղափարախոսության մշակման գործում Մյունցերը զբաղեցնում է  երկորդական տեղ։ Մարքսիստական պատմագրությունն է բարձրացրել Մյունցերին՝ նրանում տեսնելով «հեղավախական-դեմոկրատական» շարժման պարագլխի։
        Երրորդ, Ռեֆորմացիան ոչ միայն ուղղված թր կաթոլիկ եկեղեցա դեմ, այլ նաև իտալական հումանիզմի, վերածնական հումանիստական աշխարհայեցււղության, առհասարակ ռացիենալիստական, այդ թվում անտիկ և միջնադարյան սխոլաստիկական մտածողության դեմ։ «Հումանիզմր և Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը նոր աշխարհայացքի երկու ձևերն էին, որն ուղղակիորեն կամ անաղղակիորեն խզեց կապը միջնադարյան պատկերացումներից և վերականգնել է մարդուն ու աշխարհը։ Ընդսմին, երկրորդ ձևի կազմավորումը, պատմականորեն ավելի ուշ, ավելի նեղ ու գործնական կողմնորոշվածությամբ, տեղի էր ունենում ոչ միայն և ոչ այնքան առաջինի հիմնական գծերի ժառանգման, յուրացման և զարգացման, որքան դրանց բացասման ճանապարհով։ Այդ պատճւսռով բողոքական Ռեֆորմացիան ամեն ինչից զատ եղել է  կրոնական ռեակցիա Վերածնության նկատմամբ, հումանիզմի՝ իր հիմնական ուղղվածությամբ աշխարհիկ աշխարհայացքի ժխտումը» (Кудряцея О. Ф. Проблемы гуманизма и Реформации в Италии в современной зарубежной историографии. В кн: " Культура эпохи Возрождения и Реформация". Л. 1981 էջ, 123 )։ Հայկական Վերածնության տեսության պաշտպանները պետք է պարզեն, թե ինչպիսի՞ կապեր են եղել  (կամ եղե՞լ են արդյոք) «հայկական հումանիստական շարժման և  «հայկական ռեֆորմացիայի» միջև։ Ինչո՞ւ «վերածնական հումանիզ­մի» ներկայացուցիչներ Գրիգոր Նարեկացին և Գրիգոր Մագիստրոսը մեկը գրչով, մյուսը նաև սրով, պայքարել են «հայկական ռեֆորմացիանյի» դեմ։ Դա միևնույն շարժման տարբեր թևերի բախում էր, թե՞ ան­հաշտ, տարբեր գաղափարներ դավանող հակառակորդների պայքար։
              Չորրորդ, Ռեֆորմացիան ոչ թե սովորական «հերետիկոսական» շարժում էր, այլ պատմական հեղափոխություն հասարակական ու կրո­նական գիտակցության մեջ, որը ունեցավ լուրջ ազդեցություն եվրոպական  թե՛ կրոնական և թե՛ աշխարհիկ մտածողության հետագա զարգացման վրա։ Լինելով կրոնական հեղավախություն, Ռեֆորմացիան յուրօ­րինակ ձևով հաստատեց Վերածննդի դարաշրջանին բնորոշ անհատապաշտության գաղափարը, մշակեց «աշխատանքի նոր բարոյականու­թյուն», մարդու նոր կերպար, նոր հորիզոններ բացեց մարդկային իմա­ցության ասպարեզում։ Ռեֆորմացիան նոր դարագլուխ բացեց եվրոպական հասարակության համար, առանց որի անհնար է պատկերաց­նել այդ հասարակության և եվրոպական քաղաքակրթության զարգա­ցումը։
           Իսկ թոնդրակեցիների շւսրժումը միջնադարյան աղանդավորական, հերետիկոսական շարժում էր, որի նմանները կային նաև եվրոպա­կան երկբներում։ Եվրոպայում աղանդավորական շարժումներն աշ­խուժացել են հատկապես 11-13-բդ դարերումմ։Նման շարժումները թե՛ Հայաստանում և թե՛ Եվրոպայում որոշակի դեր են խաղացել հասարա­կական կյանքում և մշակույթում, սակայն այդ դերը չի կարելի համեմա­տել Ռեֆորմացիայի խաղացած պատմական դերի հետ։ Դրանք չա­փազանց տարբեր էին, որպեսզի իրար հետ համեմատվեն։ Իհարկե, դա չի նշանակում, թե ոչ մի կապ կամ նմանություններ չկան միջնադարյան աղանդավորական շարժումների գաղափարախոսության և Ռեֆորմա­ցիայի գաղափարախոսության միջև։ Ավելին, պատմականորեն առա­ջինները հող են նախապատրաստել Ռեֆորմացիայի հանդես գալու համար, քարոզել այնպիսի գաղափարներ, որոնց մեծ մասը դրսևորվել Է ռեֆորմացիայի գաւլափարախոսության մեջ։ Սակայն, դրանով հան­դերձ, Ռեֆորմացիան իր էությամբ և հասարակական նշանակությամբ բոլորովին այլ կարգի երևույթ էր։ Բ. Ռասելը «Արևմտյան փիփսոփայության պատմությունն» աշխատության մեջ, նշելով 11-13-րդ դարերի եվ­րոպական հերետիկոսական շարժումների ծագումնաբանական կապը պավլիկյան շարժման հետ, գրում է, որ այդ շարժումների և Ռեֆորմա­ցիայի առաջացման սոցիալ-կրոնական հիմքերը նույն էին, սակայն դրանց միջև գլխավոր տարբերությունն այն էր, որ «աշխարհիկ կառավարիչները պատրաստ չէին իրենց ճակատագիրը կապել հերետիկոս­ների հետ, իսկ դա բացատրվում է հիմնականում այն բանով, որ այդ ՚ ժամանակ գոյություն ունեցող ոչ մի փիլիսոփայություն ի վիճակի չէր հերետիկոսությունը հաշտեցնել թագավորների գերիշխելու հավակնու­թյունների հետ» (Рассел Б, история западной философии, Росто н/Д, 1998, էջ 511)։
             Ա. Ղազինյանը իրավացի է, երբ ոչ մի հիմք չի տեսնում թոնդրակյան աղանդավորական շարժումը նմանեցնելու եվրոպական Ռեֆորմացիային։ «Ռեֆորմացիայի ժամանակ  կաթոլիկ եկեղեցին զրկւում էր հողերից, եւ սա ձեռնտու էր ձեւաւորոաղ բուրժուազիային, մինչդեռ  նման բան չի եղել Հայաստանում։ Ընդհակառակը, Հայաստանի վանքերն իրենք էին ընդարձակում իրենց աիրոյթները։ Եւ եթէ 10-րդ  դարում Սիւնիքում ծագած գիւղացիական շարժումն ուղղուած էր Տաթևի  վանքի դեմ, ապա գիւղացիները պայքարում էին ոչ թէ վանքից գրւաելու նրա աիբոյթները, այլ այն հողեերը, որ իրենց իշխանն էր նուիրել վանքին։ Այսպիսով՝ թոնդրակեան շարժման պատճառները ոչ մի կապ չունեն կապիտալի նախասկզբնական կուտակման հետ, նրա նպատակները՝ վերածնութեան դարաշրջանի գաղափարախոսութեան հետ» (Ղազինյան Ա., Գրիգոր Նարեկացի, Բանաստեղծական արուեստը, Անթիլիաս-Լիբանան, 1995,  էջ 68)
          Եթե Հայկական Վերածնության կողմնակիցները թոնդրակեցիների  հերետիկոսական շարժումը համարում են ռեֆորմացիա, վերածնկան երևույթ, ապա պետք է ցույց տան, թե դա ինչ ազդեցություն  է ունեցել հետագա դարերի հայ մշակույթի զարգացման վրա։ Արդյո՞ք այդ շարժման գաղափարախոսությունը ազդել է «Հայկական Վերածնաթյան» ներկայացուցիչների՝ Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, Ներսես Շնորհալու, Հովհաննես Պլուզ Երզնկացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու և այլոց հայացքների ձևավորման վրա։ Առհասարակ, այդ շարժման գաղափարախոսությա­նը ինչպիսի սոցիալ-մշակութային հետևանքներ է ունեցել, ի՞նչ հետք թ թողել միջնադարյան հայ մշակույթի զարգացման վրա։ Ակնհայտ է, որ «հայկական Վերածնության» կողմնակիցները անում են սխալ համե­մատություն, թոնդրակյան շարժումը պետք է համեմատել ոչ թե եվրո­պական Ռեֆորմացիայի, այլ 11– 13-րդ դարերի հերետիկոսական շար­ժումների հետ։ Իսկ դրանք իրենց բնույթով, դրսևորման ձևերով, բարձ­րացած հարցերով «տեղավորվում» են միջնադարյան մշակույթի շրջա­նակներում։
 
Ս. Զաքարյան, Հայկական Վերածննդի հարցը, Երևան, 2006,  էջ 124-130:
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 694076
  • Բոլոր այցելուները: 51158
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 54.82.93.116
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52