Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մշակույթի ըմբռնումը և իմաստային փոփոխությունները։ Մշակութային հայեցակարգերը

       Լատինական ծագում ունեցող «cultura»– բառը սկզբնապես նշանակել է հողի մշակում՝ մարդու կարիքները բավարարելու համար։ Բայց աստիճանաբար ձևավորվում է այդ հասկացության մեկ նոր իմաստ ևս, ըստ որի՝ «մշակույթ» ասելով հասկացվում Է «մշակել մարդուն», նրա հոգին, կատարելագործել նրա ընդունակությունները, միտքը։ Մշակույթը՝ որպես մարդու հոգու մշակում (cultura animi), առաջիս անգամ օգ­տագործում Է հին հռոմեացի փիլիսոփա, հռետոր Ցրցերոնը (մ.թ.ա.106-43), որի կարծիքով՝ «Ինչպես արգասաբեր հողը առանց մշակման բերք չի տա, այնպես էլ՝ հոգին։ Իսկ հոգու մշակումը հենց փիլիսոփայությունն է, որը քաղհանում է հոգու արատները, նախա­պատրաստում հոգին ցանքսի համար և վստահում նրան ցանելու ... միայն այն սերմերը, որոնք աճելով՝ առատ բերք են տալիս2»։
Մինչև 17-րդ դարը «մշակույթ» հասկացությանը ինքնուրույն իմաստով չի օգտագործվում, այլ համատեղվում է կոնկրետ բնա­գավառի հետ, որին ուղղված է մշակման պրոցեսը (հողի մշակում՝ adri cultura, վարքագծի մշակում՝ cultura juris, գրավոր մշակույթի կազմակերպում՝ cultura literaturum), այսինքն՝ հանդես է գալիս որ­պես բառակապակցության բաղադրիչ։
      «Մշակույթ» հասկացությունը ինքնուրույն իմաստ է ձեռք բերում գերմանացի փիլիսոփա, իրավաբան Մ. Պուֆենդորֆի (1632-1694) աշխատություններում, որոնցում մշակույթը դիտվում է այն ամենի համախմբությունը, ինչը ստեղծում է հասարակական մարդն իր գործունեության ընթացքում։
        «Մշակույթ» հասկացության գիտական ըմբռնումը շրջանառութ­յան մեջ է դրվում 18-րդ դարի լուսավորական գրականության մեջ։ Այդ շրջանի փիլիսոփայության կարևորագույն խնդիրներից մեկը դառնում է մարդու էության կամ բնույթի պարզաբանման խնդիրը, որը լուծելու համար լուսավորիչները դիմում են Վերածննդի փիլի­սոփայության օգնությանը։ Ըստ այդ փիլիսոփայության՝ մարդը ոչ թե մարմնի ու հոգու պարզ համակցություն է, այլ ինքնատիպ սուբ­ստանցիա, որն օժտված է գիտակցությամբ և կամքով։ Մարդը կենտրոնական տեղ է գրավում բնության աստիճանակարգում ոչ թե աստծու կողմից ստեղծված լինելու, այլ բանական գործունեության շնորհիվ։ Բանականությունը մարդուն հնարավորություն Է տալիս գործելու ոչ թե հարկադրաբար, այլ ազատորեն։ Շարունակելով այս ավանդույթը՝ 18-րդ դարի լուսավորիչները քննարկման առար­կա են դարձնում հասարակական առաջադիմության խնդիրը։ Լու­սավորիչները փորձում են հասկանալ, թե ինչպիսին է լինելու այն հասարակությունը, որը լավագույնս է համապատասխանելու մար­դու բանական և ազատ էությանը։ Այս ուսումնասիրությունների ըն­թացքում մարդկային կեցության առանձնահատկությունները, մար­դու էությունը բնութագրելու համար լուսավորիչները օգտագործում են «մշակույթ» հասկացությունը, որը դառնում Է «մարդկային», «մարդկայնություն» հասկացությունների հոմանիշը՝ ի տարբերություն բնականի, տարերայինի, անասնականի։
         Հասկացության հետագա մշակման ընթացքում բացահայտվում է երկու միտում։ Սկզբնապես մշակույթը դիտվում է զուտ դրական երևույթ, բնութագրում այն արժեքավորը, ինչով մարդը տարբեր­վում է կենդանուց, ներկայացնում մարդու հոգևոր էությունը, բա­րոյականությունը, կատարելագործման ձգտումը։ Այս իմաստով ըմբռնված մշակութային խնդիրների լուծումը լուսավորիչները կա­պում են գիտության, բանականության, լուսավորության և դաս­տիարակության հետ։ Դա է պատճառը, որ 18-րդ դարում Եվրոպայում, իսկ 19-րդ դարում հայ լուսավորական փիլիսոփայության մեջ մշակույթի հոմանիշներ են դառնում «բանականություն», «առաջա­դիմություն» հասկացությունները։ Այսպես է ձևավորվում մշակույթի արժեքւաբանական ըմբռնումը, ըստ որի՝ մշակույթը այն է, ինչը լավն է, դրական մարդու համար։
Բայց ժողովուրդների, առանձին ցեղախմբերի կյանքի ու կենցա­ղի ոաումնասիրությունը ցույց տվեց, որ մարդու գործունեության ցանկացած արդյունք չէ, որ դրական է, որ լավի, դրականի կողքին գոյություն ունեն նաև վատն ու բացասականը (պատերազմ, զենքի արտադրություն, թմրամոլություն, բարբարոս օեսեր, բարքեր և այլն)։ Այս ամենի ընդհանրացման արդյունքում ձևավորվում է մշակույթի ավելի լայն՝ մարդաբանական ըմբռնումը, ըստ որի՝ մշա­կույթ է համարվում այն ամենը, ինչը ստեղծում է մարդն իր գործու­նեության ընթացքում :
         Հետագայում մշակույթի ըմբռնումներն ավելանում են, դառնում բազմազան, ինչից պարզվում է, որ մշակույթը բազմիմաստ հաս­կացություն է։ Արդյունքում ստեղծվում են մի շարք մշակութաբանական հայեցակարգեր։ Ներկայացնենք միայն մի քանիսը։
        Մշակույթի ինքնատիպ ուսմունք է ներկայացնում գերմանացի փիփսոփա Ֆ. Նիցշեն (1844-1900)։ Նա առանձնացնում է մշակույթի երեք տիպ՝ սոկրատեսյան, գեղարվեստական և ողբերգական, որոնք ժողովուրդների պատմության մեջ հանդես են գալիս ալեքսանդրյան, հելլենիստական և հնդկական մշակույթների ձևով։
         Երեք մշակույթները ծնում են պահանջմունքների երեք տիպ։ Մեկին գերում է իմացության սոկրատեսյան ուրախությունը, մյու­սին՝ գեղեցկությունը, երրորդին՝ մետաֆիզիկական մխիթարանքը, որը երևույթների փոթորկի տակ շարունակում է որոնել հավիտենա­կան կյանք։
Մշակույթի մեջ Նիցշեն առանձնացնում է ապոլոնյան (հին հու­նական ծիսական արարողությունների, երգի և երաժշտության աստված Ապոլոնի անունից) և դիոնիսիոսյան (հին հունական հու­զական ազատության, դրամայի և գինու աստված Դիոնիսիոսի անունից) սկիզբները։
        Քանի որ, ըստ Նիցշեի, ապոլոնյանը ձգտում է հանգստության, հւսվասաոակշռվածության, չափավորության, այդ պատճառով այն կյանքի հիմք դառնալ չի կարող։ Կյանքի ճշմարիտ ուղղությունը տալիս է դիոնիսիոսյան սկիզբը, որը ձգտում է անհանգստության, անհավասարակշռվածության, չափի խախտման, ծնում մշակույթն իր դրսևորումներով։ Նիցշեի կարծիքով իր ժամանակաշրջանի մշակույթը ապոլոնյան սկզբի հաղթանակի արդյունք է։ Նման մշա­կույթի կուռքերն են՝  կրթությունը, լուսավորությունը, գիտությունը։ Գիտելիքն առաջնային է դառնում բնազդի նկատմամբ։ Ապոլոնյան մշակույթի մարդը հավատում է, որ կարելի է ճանաչել կեցության գաղտնիքը, շտկել կեցության սխալները։ Բայց ճանաչելով կեցության էությունը՝ մարդը ցնցվում է և դառնում կասկածամիտ։ Առա­ջանում է ողբերգական գիտակցություն, որից պաշտպանվելու մի­ջոցը դառնում է արվեստը։
         Նիցշեի կարծիքով քրիստոնեությունն է մեղավոր մշակույթի մեջ իսկական մարդկային արժեքների խեղաթյուրման, ստրկամտու­թյան ձևավորման համար, որովհետև քրիստոնեությունն ավերում է կյանքի բնազդը, երկրային կյանքը զոհաբերում հանուն երկնայինի։ Քրիստոնեական մշակույթն է ծնում ստրուկի գիտակցություն, գոր­ծած մեղքի համար սարսափի գիտակցում, ստեղծում դավանաբա­նական (քրիստոնեական) բարոյականություն։ Նման մշակույթը ամորձատվածների և ներքինիների մշակույթ է, որից ազատվելու համար, ըստ Նիցշեի, ոգեփոխումների մի քանի փուլերով պետք է անցնել։ Առաջինը պետք է լինի աստծու մահվան փաստի գիտակ­ցումը։ Երկրորդը՝ անցումն է ուղտի գիտակցությունից ուժեղ առյու­ծի, այնտեղից՝ ազատ ոգու, իսկ վերջինից՝ մարդ-երեխայի գիտակ­ցությանը, որը բաց է նորի ստեղծման համար։ Նիցշեն գտնում է, որ մարդը մի բան է, որին պետք է հաղթահարել և ստեղծել գերմարդ, որը կանգնած կլինի չարից ու բարուց անդին։
Մշակույթի հոգեվերլուծական ուսմունքը մշակել է ավստրիացի հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը (1856-1938)։ Քանի որ մշակույթի մա­սին նրա ուսմունքը հենվում է հոգեվերլուծության ընդհանուր սկզբունքների վրա, այդ պատճառով խիստ համառոտ ներկայաց­նենք դրանք.
      1. Ինչ մենք մտածում ենք, անում, ապրում՝ բոլորն ունեն իրենց պատճառները։ Ոչ ոք պատահական ոչինչ չի անում, չի ասում։ Մարդու վարքագծում պատահական ոչինչ չկա, ամեն ինչ իր պատճառն ունի։
       2. Մարդու կյանքը ղեկավարող սկզբունքներն են հաճույքը և տաբուն (հասարակական կարծիք, բարոյական չափանիշներ, ար­ատներ, խիղճ, պարտք, պատասխանատվություն)։
       3. Մարդու «ոգեկանը բաղկացած է գիտակցականից («Ես») և անգիտակցականից («Նա»)։ Մարդու ցանկությունները, հաճույքնե­րը միշտ բավարարում են պահանջում և եթե անմիջականորեն չեն բավարարվում, ապա փոխում են դրսևորման ձևը՝ (սուբլիմացվում են) հանդես գալով բառամոռացության, բառասխալի, սրամտու­թյան և երազի ձևով, իսկ եթե դա տեղի չի ունենում, դուրս մղվելով գիտակցությունից՝ տեղափոխվում են անգիտակցականի ոլորտ և դառնում կպչուն (սևեռուն) գաղափարներ, ազդում մեր գիտակցու­թյան վրա և հանդես գալիս իբրև նյարդային հիվանդության պատ­ճառներ։ Գիտակցությունը մարդու վարքագծի պատասխանատուն է միայն սովորական պայմաններում, մնացած դեպքերում այդպիսին դառնում են անգիտակցական մղումները։ Մարդը բնազդներով առաջնորդվող կենդանի է։
       4. Հասուն հասակում աշխարհի նկատմամբ ունեցած մեր վերա­բերմունքը այն փորձի արդյունքն է, որ մենք ստանում ենք ման­կական վաղ հասակում (4-7 տարեկանում)։
       5. Վաղ հասակի այդ կարևոր փորձի հիմքում ընկած է էդիպի բարդույթը (ըստ որի՝ ընտանիքում տղան սիրահարված է մորը, իսկ հայրը նրա համար հանդես է գալիս մե՛կ որպես իդեալ, որին ձգտում է նմանվել, մե՛կ որպես ատելի անձ, որի մահն է ցանկանում)։
       Չիրականացված էդիպյան բարդույթն է դառնում ինչպես մեր նյարդային հիվանդությունների, այնպես և ողջ մշակույթի առաջաց­ման պատճառը։ Իսկ ինչպե՞ս։ Հարցին պատասխանելու համար Ֆրոյդը հենվում է Դարվինի՝ տեսակների ծագման ուսմունքի և Ատկինսոնի «Նախնադարի իրավունք» գրքի վրա, ուսումնասիրում բազմաթիվ ժողովուրդների դիցաբանություն, պատմություն, բար­քերը և ստեղծում հետևյալ ուսմունքը։ Մարդկության ձևավորման սկզբնական շրջանում իշխել են ներհոտային ամուսնաընտանեկան հարաբերությունները (էնդոգամիան), որոնց հիմքում ընկած են եղել արյունակցական կապերը։ Ընտանիքն ունեցել է հարեմային բնույթ, որտեղ մեկ ուժեղ արուին ենթարկվել են տվյալ հոտին (հա­մայնքին) պատկանող բոլոր կանայք։ Երբ այդ ընտանիքում ծնվել Են արու զավակներ, որոշ ժամանակ այնտեղ ապրելուց հետո հայ­րը նրանց վռնդել է ընտանիքից, որպեսզի մեծանալով՝ ոտնձգու­թյուն թույլ չտան իր կանանց (այսինքն՝ որդիներն իրենց մայրերի) նկատմամբ (էդիպի բարդույթ)։ Ընտանիքից վռնդված, բնության մեջ թափառող երիտասարդները օրերից մեկ օր որոշում են միա­վորվել, սպանել այդ բռնակալին (իրենց հորը), ամուսնանալ նրա կանանց (իրենց մայրերի) հետ և ապրել ազատ։ Այդպես էլ վարվում են (ըստ Ֆրոյդի՛ սկզբնական մեղքը ոչ թե Ադամի և Եվայի կողմից խնձոր ուտելն է, այլ հայրասպանությունը նախապատմական ժամանակներում)։ Բայց սպանելուց և ազատություն ձեռք բերելուց աո վրա է հասնում զղջումը, և որպեսզի նույն պատմությունը իրենց հետ չկրկնվի (այսինքն՝ իրենց որդիներն էլ իրենց չսպանեն), նրանք հայրասպանությունը համարում են տաբու (արգելք), տաբու է համարվում նաև էնդոգամիան (արյունակցի հետ ամուսնանալը՝ ինցեստը)։ Ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ, որդիները իրա­կանացնում են ոճիր, որպեսզի դառնան ազատ, բայց ստեղծելով տաբուներ՝ իրենց դնում են կրկնակի կապանքների մեջ։ Այդ տաբուներից են առաջանում բարոյականությունը, իրավունքը, պետու­թյունը,  ողջ  մշակույթը։  Քանի  որ  մշակույթը  սահմանափակում, զսպում է մեր բնական հակումները, այդ պատճառով մարդը դառ­նում է թշնամի ցանկացած մշակույթի։ Մշակույթը, ըստ Ֆրոյդի, գիտելիքների և հմտությունների ողջ գումարն է, որը հնարավո­րություն է տալիս տիրելու բնությանը և բավարարելու սեփական պահանջմունքները, ինչպես նաև այն հաստատությունները, որոնք կարգավորում են միջմարդկային հարաբերությունները։ Մշակույթը այն ամենն է, ինչով մարդը տարբերվում է անասունից։ Մշակույթի հիմնական գործառույթը մարդկանց համատեղ կենսագործունեու­թյան ապահովումն է, նրանց հակասոցիալական հակումների սահ­մանափակումը և ճնշված ցանկությունների «պահեստային ելքերի» ապահովումը։ Ի՞նչ է ցանկանում մարդն այս աշխարհում։ Երջան­կություն։ Երջանկության ձգտման մեջ Ֆրոյդը առանձնացնում է եր­կու կողմ՝ անբավարարվածության բացակայություն և հաճույքի ուժեղ զգացում։ Մեկ այլ սահմանմամբ՝ Ֆրոյդը երջանկությունը դի­տում է որպես դժբախտության բացակայություն։ Մարդկանց բարե­կեցությունը, բնության վրա նրանց աճող իշխանությունը դեռ եր­ջանկություն չեն։ Այդ պայմաններում էլ է մարդը դժբախտ։ Այդ դժբախտության մեղավորության մեծ բաժինը մշակույթինն է, որով­հետև ճնշում է մեր հակումները։ Մշակույթի աճով մեծանում է հա­կումների սահմանափակումը, դրանով իսկ՝ մեր դժբախտությունը, իսկ թե հետևանքը ինչ է լինելու, ներկայացնում է հետևյալ օրի­նակը։ Շիլդ քաղաքն ուներ մեկ օրինակելի ձի, որը ամեն օր հերթով աշխատում էր քաղաքի բնակիչների համար, բայց ուներ թերութ­յուն՝ թանկարժեք խոտ շատ էր ուտում։ Քաղաքի բնակիչները որո­շում են դաստիարակել ձիուն՝ յուրաքանչյուր օր պակասեցնելով կերաբաժինը։ Ձին շարունակում է անտրտունջ աշխատել։
       Ու երբ գալիս է օրը, երբ ձին առավոտյան աշխատանքի էր գնա­լու առանց կերաբաժին ստանալու, գոմի դուռը բացելիս նրան սատկած են տեսնում։
      Մշակույթի միջոցով անընդհատ սահմանափակելով մարդու մղումները՝ նրան երջանիկ չես դարձնի։
Հետևաբար մարդն ավելի երջանիկ կլինի, եթե հրաժարվի մշա­կույթից։
        Հետֆրոյդիզմի փիլիսոփայության մեջ (Կ.3ունգ, Է.Ֆրոմ, Է.Խորնի) Ֆրոյդի ուսմունքին բնորոշ կենսաբանականացումը ժխտվում է, ավելի շատ ուշադրություն է դարձվում սոցիալական և մշակութա­յին գործոններին, իսկ Կ.Յունգը առաջադրում է նախատիպերի (արքետիպերի) մասին ուսմունքը։
        Յունգը, ի տարբերություն իր ուսուցիչ Ֆրոյդի, օգտագործում է ոչ թե անհատական, այլ «կոլեկտիվ անգիտակցական» հասկացու­թյունը։ Նրա կարծիքով անհատական անգիտակցականի հիմքում ընկած են հուզականի հնամենի (արխաիկ) շերտեր, նախատիպեր, որոնք նախնադարի մարդկանց կոլեկտիվ փորձի խտացումներն
են։
       Նախատիպը աշխարհի ընկալման, յուրացման և ապրումի հնագույն ձևն է, որը պահպանվում է նաև գիտակցության առաջա­ցումից հետո։ Եթե գիտակցությունը ղեկավարում է կամքը, ապա նախատիպը՝ բնազդը։
         Նախատիպը գիտակցությանը տրվում է ոչ թե անմիջապես, այլ միջնորդավորված՝ խորհրդանիշների ձևով։ Բայց նախատիպը բնածին չէ, այլ՝ պատկերացումների բնածին հնարավորություն, որոնք տեսանելի են դառնում խորհրդանիշների միջոցով։ Նախատիպերը ստեղծում են առասպել, կրոն, փիլիսոփայություն, մեծ ազդեցու­թյուն ունենում ժողովուրդների, պատմական դարաշրջանների վրա։ Նախատիպերը ինքնին վերցրած ո՛չ բարի են, ո՛չ չար, նրանք այդպիսին են դառնում գիտակցության հետ բախվելիս։ Երբ գի­տակցությունը հունից դուրս է գալիս, նախատիպը դրսևորվում է երազում, ի հայտ գալիս նաև երեխաների, զարգացման պարզա­գույն մակարդակում գտնվող ժողովուրդների մոտ։
         ժամանակակից մարդը կտրվել է իր անգիտակցական ակունք­ներից և կարծում է, թե ազատվել է նախապաշարումներից, բայց փոխարենը զրկվել է հոգևոր արժեքներից։ Մարդն իրեն մեն-մենակ է զգում ողջ տիեզերքում, որովհետև առանձնացել է բնությունից, կորցրել նրա հետ խորհրդանշական և հուզական կապը, ինչի ար­դյունքում ամպրոպը այլևս աստծո զայրույթի արտահայտություն չի համարվում, գետերում այլևս չար ոգիներ չեն ապրում, մարդը չի լսում քարերի, բույսերի, կենդանիների ձայնը։ Միայն երազներն են վեր հանում մեր էության խորքային շերտերում պահպանված բնազդները և յուրահատուկ մտածողությունը, բայց դրանք, դժբախտաբար, հասկանալի չեն, որովհետև իրենց բովանդակու­թյունը արտահայտում են մեզ համար արդեն անհասկանալի բնու­թյան լեզվով։
ժամանակին մշակույթը երկխոսության մեջ էր գտնվում անգի­տակցականի հետ, որը ապահովում էր մեր ոգու ամբողջականու­թյունը։ Բայց քաղաքակրթության զարգացման և մարդու ներաշ­խարհի ոգու ռացիոնալականացման հետևանքով այդ երկխոսութ­յունը դադարել է։ Կործանվել է խորհրդանիշների նախկին աշխար­հը, և անցյալի գիրկն են անցել նախատիպերի արտահայտման մշակութային ձևերը, վրա է հասել հոգու թշվառությունը, մարդու կյանքը աղքատացել է, իմաստազրկվել։ Ձգտելով ազատվել հոգու աղքատությունից՝ եվրոպացիները դիմում են արևելյան կրոններին, բայց իզուր, որովհետև Արևելքը բոլորովին այլ մշակույթի կրող է և
չի  կարող  արտահայտել  Արևմուտքի  մարդու  հոգում  թաքնված նախատիպերը։
         Եվրոպական մշակույթը պետք է փոխվի, հրաժարվի ռացիոնա­լիզմից, վերականգնի բնության հետ մարդու հոգու միասնությունը։ Մարդը պետք է թափանցի անգիտակցականի ոլորտ և այն դարձնի իր գիտակցության նվաճումը։ Մարդու գոյության իմաստը պարզա­գույն (պրիմիտիվ) կեցության մեջ լույս վառելն է և նախնի նախատիպերի բացահայտումը։
 
Մշակութաբանություն, ուսումնական ձեռնարկ, Երևան, 2007, էջ 9-16։
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 661655
  • Բոլոր այցելուները: 48510
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.224.56.126
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52