Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ն. Յու. Դանիլովսկու տեսությունը «պատմամշակութային տիպեր»-ի մասին

         Մշակույթի և քաղաքակրթության փոխհարաբերության իմաստավորման մեջ իր զգալի ավանդն է ներդրել նաև ռուս փիլիսոփա Ն.Ցա. Դանրլովսկին (1822-1885)։ Մասնավորապես նա մշակել է սկզբունքորեն նոր կոնցեպցիա, որը նշանավոր դարձավ նախկին ավանդույթներից իր կտրուկ շեղումով։
Դ       անիլովսկին գտնում էր, որ աշխարհում միաժամանակ գոյություն ու­նեն բազմաթիվ տարաբնույթ մշակույթներ կամ պատմամշակաթային տի­պեր, այսինքն՝ հատուկ մշակույթներ, որոնք իրենց հնարավորությունները բացահայտում են կոնկրետ պատմական շրջաններում։
          Ռուս հեղինակի կարծիքով «մարդկությունը» վերացական հասկացու­թյուն է։ Այն զրկված է ամենայն իրական նշանակությունից։ Իրականում աշխարհում միաժամանակ գոյություն ունեն բազմաթիվ տարաբնույթ մշա­կույթներ կամ պատմամշակաթային տիպեր։ Նշենք, որ Ն. Ցա. Դանհլովսկու մոտ «պատմամշակաթային տիպ» հասկացությունը իր մեջ ներառում է մշակույթն ու քաղաքակրթությունը, մեկը հաճախ նույնացվում է մյուսի հետ։
         Ըստ Դանիլհվսկու՝ պատմական կյանքի իրական կրողները «բնական խմբերն» են, այսինքն՝ ժողովուրդների յուրաքանչյուր ցեղախումբ կամ ըն­տանիք, որը բնութագրվում է առանձին լեզվով կամ լեզուների խմբով և կազմում է ինքնատիպ պատմամշակաթային խումբ, եթե այն արդեն դուրս է եկել մանկության շրջանից և իր հոգևոր կարողություններով պատմական զարգացմանը նպաստում է։
         Դանիլովսկին մերժում էր ընդհանուր մշակույթի աշխարհագրական բաժանումը ըստ մայրցամաքի մասերի։ Նույնքան անընդունելի էր նա համա­րում պատմության սահմանափակումը հին, միջնադարյան և նոր շրջանների։ 476թ. Հռոմեական կայսրության անկումը նշանավհրեց հնագույն պատմության ավարտը և միջնադարի սկիզբը, այն նշանակալի էր Եվրոպայի և ոչ  բոլորովին Չինաստանի և մարդկության մնացյալ մասի համար։ Հռոմի, Հու­նաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ մշակույթների պատմություն­ներն ունեցել են իրենց հին, միջնադարյան և ժամանակակից շրջանները։
         Նա առաջ քաշեց բազմաթիվ քաղաքակրթությունների գոյության գաղա­փարը, որը մարդկության անչափ հարուստ ստեղծագործական հանճարի արաահայտությունն է։ Նրանցից յուրաքանչյուրն առաջանում և զարգացնում է կյանքի իր ձևերը (լեզուն, հաղորդակցման, աշխատանքի միջոցները, կենցաղի ձևերը և այլն), բարոյական և հոգևոր արժեքները, իսկ հետո վերանում է  նրանց հետ միասին: Ն.Յա. Դանիլովսկին բոլոր ժողովուրդներին բաժանում է երեք հիմնական խմբերի՝ 1) պատմության դրական արարողներ, որոնք ստեղծում են մեծ քաղաքակրթություններ կամ պատմամշակաթային տիպեր, 2) պատմության բացասական արարողներ, որոնք հոների, մոնղոլների և թուրքերի նման մեծ քաղաքակրթություն չեն ստեղծել, 3) ժողովուրդներ, որոնց ստեղծագործական ոգին իր զարգացման մեջ ինչ-որ պատճառով ուշանում է, ուստի և նրանք պատմության մեջ չեն կարողանում դառնալ ո՛չ ստեղծագործ, և ո՛չ էլ  քայքայող ուժ։ Նրանք իրենցից ներկայացնում են «ազգագրական նյութ», որն  օգտագործվում է ստեղծագործ ժողովուրդների կողմից իրենց քաղաքակրթու­թյունների հարստացման կամ նրանց զարգացմանը նոր մղում հաղորդելու   համար։ Միայն փոքրաթիվ ժողովուրդներն են, որ կարողացել են ստեղծել մեծ  քաղաքակրթություններ և դառնալ պատմամշակաթային տիպեր։
          Նա թվարկում է տասը քաղաքակրթություններ՝ եգիպտական, հնդկական, իրանական, հրեական, հունական, հռոմեական, նոր սեմիտական (ասորական), ռոմանագերմանական (եվրոպական)։ Այս «բնական», կասկածից վեր կանգնած խմբերին նա ավելացնում է քաղաքակրթությունների երկու «կասկածելի» տիպեր՝ ամերիկյան և պերուական (հնդկացիների), որոնք վերացան բռնի ճանապարհով և իրենց զարգացումը չկարողացան ավավարտել։ Ինչ վերաբերում է նոր Ամերիկային (ժամանակակից ԱՄՆ-ին), ապա Iնրա նշանակությունը Դանիլովսկուն դեռ պարզ չէր։ Նա տատանվում էր  այն հատուկ պատմամշակհւթային տիպ անվանել։
         Ռուս մտածողը նշում էր, որ մի պատմամշակաթային տիպի քաղաքակրթաթյան սկիզբը չի փոխանցվում մյուս տիպի ժողովուրդներին։ Յուրաքանչյուր տիպ այն ինքն է մշակում՝ իրեն օտար նախորդ կամ ժամանակակից քաղաքակրթությունների ազդեցությամբ։ Նման ազդեցությունը Ն.3ա. Դանիլովսկին հնարավոր է համարում միայն որպես «պարարտանյութ», հարս­տացնող գործոն։ Օտար հոգևոր ուժերի որևէ կազմավորող ազդեցություն նա բացառապես մերժում է։ Պատմամշակութային բոլոր տիպերն ինքնա­տիպ են և իրենց պատմական կյանքի բովանդակությունը քաղում են իրեն­ցից։ Բայց նրանցից բոլորը չէ, որ իրենց բովանդակությունն իրագործում են միևնույն լրիվությամբ և բազմականությամբ։ Ն.Յա. Դանիլովսկին ձևակեր­պել է քաղաքակրթությունների առաջացման, աճի և մայրամուտի հետևյալ օրինաչափությունները.
       1. Ցանկացած ցեղ կամ ժողովուրդ, որը խոսում է մեկ լեզվով կամ պատ­կանում է մեկ լեզվական ընտանիքի, իրենից ներկայացնում է պատմամշա­կութային տիպ, եթե նա հոգեպես ընդունակ է պատմական զարգացման, և մանկության շրջանը անցել է։
        2. Մշակույթի իրական ծննդի և զարգացման համար ժողովուրդը պետք է հասնի քաղաքական անկախության։
        3. Յուրաքանչյուր քաղաքակրթության կեցության հիմնական սկզ­բունքները փակ են, այսինքն՝ մյուս ժողովուրդներին անհասկանալի են։ Այսպես, օրինակ, հունական քաղաքակրթությունը ոչ արիական կամ արևելյան ժողովարդների մեջ տարածելու բազմաթիվ փորձերն անհաջո­ղության մատնվեցին...
Անգլիացիները նման ձևով պարտություն կրեցին՝ փորձելով եվրոպական քաղաքակրթությունը տեղափոխել Հնդկաստան։ Աակայն այս օրինաչափու­թյանը չի տարածվում քաղաքակրթության առանձին տարրերի կամ գծերի վրա, որոնք մի քաղաքակրթությունից կարող են վախանցվել մյուսին։ Փո­խանցման պարզագույն ձևն է գաղութացումը։ Այսպիսով, ըստ Ն.Յա. Դանիլովսկու, փյունիկացիք իրենց քաղաքակրթությանը տեղափոխեցին Կարթագեն, հույները՝ Հարավային Իտալիա և Սիցիլիա, անգլիացիք՝ Հյուսիսային Ամերիկա և Ավստրաւիա։ Մյուս եղանակը տնկաշիվի պատվաստամն է ուրիշի ծառի վրա։ Պատվաստված շիվը ծառի վրա մնում է որպես օտար մարմին, շահագործում է նրան՝ փոխարենը ոչինչ չտալով։ Հելլենիստական Ալեքսանդրիան այդպիսի պատվաստաշիվ էր եգիպտական ծառին։ Երրորդ եղանա­կը փոխադարձ հարստացումն է, որի դեպքում մի քաղաքակրթության արժեք­ները օգտագործվում են մյուսի կողմից, եթե դրանք վերջինիս հարմար են։
         4. Տվյալ պատմամշակութային տիպի քաղաքակրթությունը իր լիարժեք զարգացմանն է հասնում, եթե նրա «ազգագրական նյութը» բազմազան է և քաղաքական անկախություն ունի։    
         5. Պատմամշակութային տիպերի գոյությունը  հիշեցնում է բազմամյա բույսերի կյանքը, նրանց աճի շրջանը շատ երկար է  տևում, իսկ  ծաղկման և պտուղի հասունացման շրջանը հարաբերականորեն կարճ է, և վերջում նրա ուժերը սպառում Է։ Առաջին աստիճանը մեկ մշակույթի առաջացման շր­ջանն է, որը կարող է շատ երկար տևել։ Այն ավարտվում է, երբ մշակույթը իր գոյության ազգագրական ձևից անցում է կատարում պետական ձևին։ Այս երկրորդ աստիճանում ձևավորվում է  մշակութային և քաղաքական ան­կախությունը։ Երրորդ աստիճանը՝ ծաղկումը, իրենից ներկայացնում է ստեղծագործական ունակությունների լրիվ զարգացում և արդարության, ազատաթյան, իմաստության, սոցիալական և անհատական բարեկեցության գաղափարների իրականացում։ Այս աստիճանն ավարտվում Է քաղաքակր­թության ստեղծագործական ուժերի անմնացորդ սպառմամբ։ Այդ ժամա­նակ ազգը քարանում է , դառնում անստեղծագոբծ և ներքին հակասություն­ներից հյուծված քայքայվում Է։ Առաջին և երկրորդ աստիճանները կարող են շատ երկար տևել, վերջինը՝ ծաղկումը, սովորաբար կարճ ընթացք ունի և միջին հաշվով տևում է 400-600 տարի։ Անկման աստիճանն ավելի շուտ է սկսվում, քան այն կարելի է  տեսնել։ Այսպես, եվրոպական քաղաքակրթու­թյան անկումը սկսվել Է XVIII դարում, սակայն նրա ակնհայտ հատկու­թյունները (շարունակենք Դանիլովսկու միտքը), ի հայտ եկան միայն XX դ. նրա ծաղկման գագաթնակետում։
      Ն.Յա. Դանիլովսկին գտնում Էր, որ քաղաքակրթությունների մեծ մասը ստեղծագործական են ոչ թե բոլոր ոլորտներում, այլ գործունեության մեկ կամ երկու բնագավառում։ Օրինակ, հունական քաղաքակրթությունն ան­նախադեպ վերելքի հասավ էսթետիկական ոլորտում, սեմիտականը՝ կրո­նականում, հռոմեականը՝ իրավունքի և՛ քաղաքական կազմակերպվածքի ոլորտներում։ Մարդկության առաջընթացը ոչ թե մեկ ուղղությամբ ընթանա­լու մեջ է, այլ տարբեր։ . Պատմամշակութային տիպի հասկացության հիմնավորումը հսկայա­կան նշանակություն ունեցավ մշակռւթաբանաթյան համար։ Անկասկած է, որ երկրագնդում գոյություն ունեն բազմաթիվ մշակույթներ և նրանք միագծորեն չեն զարգանում։ Ն.Յա. Դանիլովսկու աշխատություններից հետո մեր պատկերացումները մշակութային պրոցեսների մասին դարձան ավելի խորը և հարուստ։ Իրոք, մի մշակույթի ազդեցությունը մյուսի վրա ամենուր չէ, որ իր հետքն է թողնում։
 
Պ. Ս. Գուրևիչ, Մշակութաբանություն, Երևան, 2002, էջ 70-73:
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 661585
  • Բոլոր այցելուները: 48500
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.224.56.126
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52