You are here

Նույնացում, իմացական աններդաշնակություն և օտարացում։

        էլիոտ Արոնսոնի և մի շարք այլ սոցիալական հոգեբանների ոաումնասիրությունները թույլ են տվել իմանալ, որ յուրաքանչյուր անհատ այնքան ավելի բարձր է գնահատում այս կամ այն խմբում իր անդամությունը, որքան ավելի դժվար է եղել այդ խմբի անդամ դաոնալը։ Հայտնի է, որ տարբեր ժողովուրդներր ունեցել են և այժմ էլ ունեն հատուկ արարողություններ, որոնց օգնությամբ պատանիներն անցնում են մեծահասակների խումբ և նոր իրավունքներ են ձեռք բերում։ Այդ նպատակով հաճախ անհրաժեշտ է լի­նում մեծ դժվարություններ հաղթահարել։ Իսկ երբ մենք հեշտությամբ ենք թափան­ցում որևէ խումբ, ապա նրա նշանակությունը մեզ համար մեծ չի լինում։
       Այդ հոգեբանական օրինաչավտւթյունը, ինչպես նաև իմացական աններդաշնա­կության ուսումնասիրությունների արդյունքները, կարելի է օգտագործել Էթնոհոգեբանության բնագավառում։ Բանն այն է, որ յուրաքանչյուր անհատ իր էթնոսի (ազգի) անդամ է դառնում ի ծնե, անկախ իր կամքից ու ցանկությունից, «ճակատագրի» բե­րումով։ Դրա համար նա ոչ մի ջանք չի գործադրում։ Քանի որ այդպես է, ապա պետք է սպասել, որ այս դեպքում վերը նկատված միտումը պետք է գործի հակառակ նշա­նով, պետք է դիտվի սեփական, էթնիկական, խումբն ու նրա մշակույթը,թերագնահա­տելու միտում, իր կյանքում նրա նշանակությունը նվազեցնելու հակում։
        Դա նշանակում է, որ էթնոսի հետ անձի հոգեբանական նույնացումն ու էթնիկա­կան սոցիալականացումն ապահովելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից։ Լիարժեք սոցիալականացում ապահովելու համար և՛ անհատը, և՛ նրա սոցիալականացամն իրագործողները պետք է հաղթահարես հեշտությամբ ձեռք բերվածը թերագնահատելու միտումը։ Վերջինս կենտրոնախույս ուժ է և որոշակի պայմաններում կարող է նկատելի ղառնալ։
          Երկու նման իրավիճակ կարող ենք հիշատակել անմիջապես։ Առաջինն այն է, երբ տվյալ Էթնիկական խումբն ընկել է օտար նվաճողների գերիշխանության տակ, ճնշված է և վարկաբեկված։ Իսկ երկրորդ տեսակի իրադրությունն առկա է այն դեպ­ում, երբ էթնոսը գտնվում է իր պատմական զարգացման այնպիսի փուլում, երբ դեռևս մշակութային լուրջ նվաճումներ չունի։
Այս դրույթներն ապացուցելը դժվար չէ։ Հենց որ ազգը կախման մեջ է ընկնում ավելի հզոր նվաճող ազգերից և կյանքի պայմանները դժվարին ու ստորացուցիչ են դառնում, սկսվում է բնակչության արտահոսք։ 20-րդ դարը հարուստ է նման իրադարարձթուններով։ Մասնավորապես, 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունից առաջ  20-րդ դարի ընթացքում, 80-ական թվականներից մինչև 2000 թվականը մենք տեսնում ենք փոքրիկ Հայաստանից բնակչության զգալի զանգվածների հեռացում դեպի աշխարհի տամբեր երկրներ։                                                                                                      
      Երբ որեէ մեկը, լքելով իր նախնիների հայրենիքը, մեծ դժվարություններ հադթահարելով  դառնում է որևէ օտար երկբի բնակիչ և ապա (հատկապես) քաղաքաղցի,  այդ նոր երկրի և նրա ժողովրդի հետ նրա հոգեբանական նույնացումը կարող է շատ  ավելի խորը լինել քան այն., որ նա ուներ իր մայր երկրի և էթնոսների հետ։
Սա նորահավատի (նեոֆիտ) երևույթն է, որը դիտվում է և՛ նոր հայրենիք ընտրելիս, և՛  հավատաոփոխության ընթացքում, նույնիսկ քաղաքական կուսակցությունների անդամությունը փոխելիս։ Նոր անդամներն ավելի ջերմեռանդ, հավատացյալ հետևորդներ են լինում, քան հները, որոնց համար տվյալ խմբում, Էթնոսում կամ կազմակերպության մեջ  անդամությունը դարձել է սովորական և ինքնըստինքյան հասկանալի վիճակ։
      Այս խնդիրը լոկ իմացական նշանակություն չունի։ Այն գործնական, ամենօրյա խնդիր է։ Սկսած 20-րդ դարի 80-ական թվականներից մինչև 2000 թվականը ներառյալ, Հայաստանից, ըստ պաշտոնական տվյալների (որոնք, անկասկած, նվազեցվածեն ), հեռացել Է մոտավորապես 800000-1000000 մարդ։ Կասկած չկա, որ, ինչպես ցույց է տալիս  նախորդ փորձը, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունն այլևս մշտական բնակության նպատակով Հայաստան չի վերադառնա։ Նրանցից շատերի հավաստիացուները, թե իբր կվերադառնան կամ դրսից կօգնեն Հայաստանին, չի կարելի լուրջ ըննդունել, քանի որ փաստերն այլ բան են ցույց տափս։ Նրանք սկսում են ասիմիլացվել, դառնում են մարգինալներ։
      Նման հավաստիացումներ կատարելով և իրենց արտագաղթի համար արդարացուներ (ռացիոնալզացիաներ, պաշտպանական փաստարկներ) բերելով, նրանք ցույց են տալիս, որ վատ գիտեն մարդու հոգեկան գործունեության օրինաչափությունները, չեն  պատկերացնում, թե առաջիկայում իրենք և հատկապես իրենց զավակներն ինչպիսի  հոգեբանական փոփոխություններ են կրելու։ Նկատի ունենալով հայ ժողովրդի գաղթականության բազմադարյա դառը փորձը, կարելի Է զարմանք ու տարակուսանք  հայտնել այս տգիտության առնչությամբ։
         Որոշ սոցիալ-հոգեբանական գիտլիքներ ունենալով հոգեբանական նույնացման, իմացական աններդաշնակության (կոնգնիտիվ դիսոնանս) ինչպես նաև անձի ու խմբերի հարմարվողական գործընթացների մասին, մենք կարող ենք ըմբռնել այն երեույթներից մի քանիսը, որոնք առաջանում են հայրենիքից հեռանալաց առաջ, ան­միջապես նոր էթնոսոցիալական միջավայրում հայտնվելուց հետո և հետագա ամիս­ների ու տարիների ընթացքում։ Դրանք են. ակուլտուրացաիան՝ նոր էթնիկական միջա­վայրի մշակույթի յուրացումը, ասիմիլյացիան՝ աստիճանական նմանեցումն ու ձուլու­մը տիրապետող էթնոսին և նրա միջավայրում, սեփական էթնոսի հետ օտարացման (ուծացման) խորացումը։ Անհրաժեշտ է մանրակրկրրտ կերպով ուսումնասիրել ասի­միլյացիայի ընթացքի փուլերն ու յուրահատկությունները։

Ալբերդ Նալչաջյանի  «Էթնիկական հոգեբանություն» գրքից։

Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1413523
  • Բոլոր այցելուները: 101912
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 327
  • Ձեր IP-ն: 34.204.185.54
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52