You are here

ՌԵՖԵՐԵՆՏԱՅԻՆ ԽՄԲԵՐ

Ա. Բնորոշումը
      Մարդու սոցիալականացման ընթացքն ու ընդհանրապես նրա ձևավոր­ման և վարքի առանձնահատկություններից շատերը հասկանալու համար հատկապես կարեոր է ռեֆերենտային խմբերի ուսումնասիրությունը։ Ռեֆերենտային (անգլrefer— վերաբերվել բառից) խմբերի մասին պատկերացու­մը ներմուծել են ամերիկյան սոցիալական հոգեբաններ Հ. Հիմենը, Ռ. Մերտոնը, Հ. Քելլին ե ուրիշներ։ Ներկայումս խոսում են ռեֆերենտային խմբերի տե­սության գոյության մասին։
       Խմբերի այս տեսակն առանձնացնելիս ելնում են այն չափանիշից, թե անձի կյանքում խումբն ինչպիսի դեր է կատարում, կարեոր ու նշանակալի՞ց է, թե՞ երկրորդական և ոչ ազդեցիկ։ Ռեֆերենտային են անվանում սոցիալա­կան այն խմբերը, որոնք մարդու կյանքում շատ էական դեր են խաղում, կողմնորոշում են նրա վարքն ու տեսակետները, երևույթներին ու սեփական անձին, իր վարքին տրվող գնահատականները։
        Ռեֆերենտային խմբի մասին առաջինը 1942 թվականին խոսել է սոցիա­լական հոգեբան Հ. Հիմենը։ Ուսանողական խմբերն ուսումնասիրելիս նա պարգեց, որ դրանց անդամների որոշ մասը ընդունում է ոչ թե իր մասնակցու­թյան (անդամության) խմբերում ընդունված վարքի նորմերը, այլ կողմնորոշվում է դեպի այնպիսի խմբեր, որոնց անդամ չի հանդիսանում։ Հենց այդ խմ­բերն էլ սոցիոլոգ է. Մեյոն ավելի ուշ անվանեց ռեֆերենտային։ Մեկ այլ հայտ­նի սոցիալական հոգեբան Մ. Շերիֆը, այն այն միտքը  քաշեց, որ ռեֆերեն­տային խմբերը յուրահատուկ «հաշվառքի համակարգեր» են, որոնց օգնությամբ անձն իր դիրքն ու տեսակետները համեմատում է այլ մարդկանց դիր­քերի ու տեսակետների հետ։
      Հենվելով այդ գաղափարների վրա՝ հայտնի սոցիալական հոգեբան Հ. Քելլին նկարագրեց ռեֆերենտային խմբերի երկու հիմնական ֆունկցիանե­րը, ա) համեմատության ֆունկցիան, ռեֆերենտային խումբն անձին անհ­րաժեշտ է որպես չափանմուշ (էտալոն), որի մեջ ընդունված վարքի շաբլոննե­րի հետ համեմատում է իր վարքը, բ) նորմատիվ ֆունկցիան, ռեֆերենտային խմբի օգնությամբ նրա անդամը նորմատիվ գնահատման է ենթարկում իր վարքը11։
       Նույն անձը միաժամանակ կարող է մի քանի ռեֆերենտային խումբ ու­նենալ։ Իհարկե, կան յուրաքանչյուրի համար առավել նշանակալից և ավելի թույլ ռեֆերենտային խմբեր։ Մարդու համար որնէ սոցիալական խումբ ռեֆե­րենտային է, եթե նա հոգեբանական նույնացում, իդենտիֆիկացիա է ապրում այդ խմբի անդամների, նրա առավել նշանակալից անձանց, հատկապես լի­դերների հետ, եթե իրենն է համարում այդ խմբի նպատակները, վարքի նորմե­րը, խմբային «մշակույթն» ընդհանրապես։ Հոգեբանական նույնացում ապրել որեէ խմբի հետ՝ նշանակում է ընդունել նրա անդամների հայացքները, մտա­ծել ու ցանկանալ գործել այնպես, ինչպես այդ խմբի անդամները։ Հասկանալի է, որ ըստ հոգեբանական նույնացման չափանիշի՝ անձի համար իրեն հայտ­նի տարբեր խմբեր տարբեր չափով են նշանակալից։ Ընդ որում, որքան խորն ու լրիվ է անձի նույնացումը ռեֆերենտային խմբի հետ, այնքան ավելի ուժեղ է խմբին հարմարվելու, նրա նկատմամբ կոնֆորմիստական վարքագիծ հան­դես բերելու հակվածությունը։
       Ռեֆերենտային խմբի մյուս էական առանձնահատկությունն արդեն, այսպես ասած, էլ ավելի հոգեբանական է։ Ջ. Հ. Միդն ուշադրություն է հրւսվիրել այն փաստի վրա, որ ռեֆերենտային խումբը, ներքնայնացվելով (ինտերնալիզացիա), անձի համար դառնում է յուրահատուկ «ներքին լսարան» (ֆո­րում)՝ բանավիճելու, քննարկումների վայր։ Դա կատարվում է այսպես. Որրևէ կենսական կարևորություն ունեցող խնդիր լուծելիս (նոր աշխատանքի որո­նում, ամուսնություն, այլ բնակավայր տեղափոխելու խնդիր և այլն) և վճիռ կայացնելու անհրաժեշտության առաջն հայտնվելիս անձը ներհայեցաբար ըն­կալում է ռեֆերենտային խմբի անդամների պատկերները, որոնք հայտնվում են իր գիտակցության ոլորտում, ներքին խոսքի օգնությամբ հաղորդակցվում է նրանց հետ, քննարկում է իրեն հուզող խնդիրը, պատասխաններ է վերագ­րում նրանց, փորձելով կռահել, թե ինչպիսին կլինի նրանց վերաբերմունքը, ե–թե նա այս կամ այն վճիռը կայացնի։ Այն, թե անձն ինչպիսի պատասխաններ է ակնկալում նրանցից, զգալի չափով կանխորոշում է նրա հետագա վարքը։ Իհարկե, չկարողանալով որոշակի պատասխաններ վերագրել իր ռեֆերեն­տային խմբի (կամ մի քանի խմբերի) անդամներին, կամ մի շարք նշանակալի անձանց և  խմբերի անհամատեղելի, կոնֆլիկտային կարծիքներ վերագրելով՝ նա կարող է երկար ժամանակ վարանել ու տատանվել՝ չհասնելով որեէ վճռի։ Բոլոր դեպքերում նա ցանկանում է գործել այնպես, ինչպես, իր կարծիքով, կգործեին ռեֆերենտային խմբի անդամները, եթե հայտնվեին նույնանման իրադրության մեջ։ Օրինակ՝ որևէ աղջիկ կամ պատանի իր անձնական խնդիր­ների մասին խորհրդածելիս կամ վճիռ կայացնելիս կարող է մտածել, թե «ինչ կասեր իմ հայրը» կամ «ինչ կմտածեր իմ մայրը» և այլն։ Հենց սա էլ ռեֆերենտացիայի գործընթացն է։
        Նման երեույթների հետ գործ ունենալիս մենք տեսնում ենք նաև, թե ինչ­պիսի խորություն ունի անձի սոցիալական բնույթը, ռեֆերենտային խմբերը կարծես թափանցում են մեր հոգեկանը և ներքին ուժեր են դառնում։ Եթե կյան­քի առաջին շրջանում երեխայի վարքը ընտանիքի անդամները և այլ հեղինա­կավոր անձինք հսկում ու կարգավորում են դրսից (արտաքին սուցիալական վերահսկողություն), ապա աստիճանաբար, ռեֆերենտային խմբեր ուենանալու հետ միասին, սոցիալական խմբի արժեքները, նորմերն ու վարքի տեսակ­ները դառնում են անձի ներքին բովանդակություններ և այնտեղից էլ հսկում ու կարգավորում են նրա վարքը։ Սա ներքին սոցիալական վերահսկողությունն է։ Իսկ դա նշանակում է, որ անձի զարգացման և սոցիալականացման ընթաց­քում արտաքին սոցիալական վերահսկողությունը մեծ չափով ձևավոխվում է ներքին վերահսկողության կամ ինքնավերահսկողության։ Սա անձի սոցիալ-հոգեբանական հասունացման կարևորագույն գործընթացներից մեկն է, որը կատարվում է ռեֆերենտային խմբերի մասնակցությամբ։
Բ. Ռեֆերենտային խմբերի տեսակները
       Ամենից առաջ պետք է տարբերել անդամության (մասնակցության) և ոչ անդամության ռեֆերենտային խմբերը։ Առաջին անվանումն այն դեպքերին է վերաբերում, երբ որեէ խումբ անձի համար ռեֆերենտային է և անձն էլ արդեն այդ խմբի անդամ է, նրանում ունի իր դիրքն ու դերը և  մասնակցում է խմբա­յին գործունեությանը։
       Բայց յուրաքանչյուրի կյանքում լինում են նաև այնպիսի սոցիալական խմբեր, որոնց մասին նա տեղեկություններ ունի, ղեկավարվում է դրանց նոր­մերով, իրեն համեմատում է նրա անդամների հետ և որոշ հոգեբանական նույ­նացում ունի նրանց հետ, բայց դեռես չի կարողացել մտնել այդ խմբերի մեջ։ Կան այնպիսի ռեֆերենտային խմբեր, որոնք երկար ժամանակ մեզ համար մնում են ռեֆերենտային, թեև մենք այդպես էլ չենք կարողանում դրանց ան­դամ դառնալ։ Հենց այսպիսի խմբերն էլ անվանում են էտալոնային։
         Էտալոնային խմբերը էական դեր են խաղում հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու կյանքում։ Բանն այն է, որ եթե որեէ անձ ունի էտա­լոնային խումբ, ապա վերջինը նրա համար դառնում է անձնական հեռանկար, որին նա ձգտում է։ Իսկ դա նշանակում է, որ էտալոնային խումբը անձի մեջ գործունեություն կատարելու, իր վիճակն ու դիրքը փոխելու (սովորաբար՝ բարձրացնելու, ավելի բարձր ստատուսի հասնելու) դիրքորոշումներ է ստեղ­ծում։ էտալոնային խմբերը հասարակության մեջ մարդկանց ուղղահայաց սո­ցիալական շարժում հաղորդող կարևորագույն գործոններից են։ Այսպես՝ որեէ մեծ կազմակերպություն (օրինակ՝ նախարարություն) ունի բազմաթիվ աշխա­տողներ, բայց այնտեղ կա նաև ղեկավարների ընտրախավ (էլիտա)։ Որևէ երի­տասարդ ու շարքային աշխատող իր համար որպես էտալոնային կարող է ընտրել հենց այդ կառավարող խումբը, դրանով իսկ իր վարքով ու մտածելա­կերպով նրա անդամներին նման լինելու ներքին ուժեղ մոտիվացիա ստանա­լով։ Նա ցանկանում է անպայման մտնել այդ խմբի մեջ, ղեկավար դիրքի հաս­նել, կառավարել մարդկանց։ Սա անձի մակարդակում սոցիալական դինամի­կայի էական գործընթացներից մեկն է։
         Ռեֆերենտային խմբերը կարող են լինել նաև իրական և երևակայա­կան։ Իրական ռեֆերենտային խմբերը նրանք են, որոնց անդամները՝ ա) կեն­դանի մարդիկ են, տվյալ անձի ժամանակակիցները, բ) նրանք ժամանակ առ ժամանակ հանդիպում և համատեղ գործունեություն են կատարում, գ) ունեն այնպիսի արժեքներ, իշխանություն, վարքի նորմեր ու տեսակներ, որոնք այդ խումբն անձի համար մեծապես գրավիչ են դարձնում։
        Իսկ որո՞նք են երևակայական ռեֆերենտային խմբերը։ Դրանք ես լի­նում են մի քանի տեսակի։ Նախ՝ դրանք մեր նախնիներն են, այդ թվում ծնող­ներն ու պապերը, որոնք արդեն մեզ հետ չեն։ Եթե երիտասարդ տղամարդը ժամանակին հոգեբանական խոր նույնացում է ունեցել իր հոր հետ, ապա նրա մահից հետո էլ, հայտնվելով դժվարին իրադրություններում և կենսական կարևոր վճիռներ կայացնելու շեմին, նա մտքով սկսում է հաղորդակցվել հոր հետ, նրա հետ քննարկել իր խնդիրը, խորհուրդներ ակնկալել, երբեմն շատ հստակորեն տեսնելով նրան իր ներքին հայացքի առջե։ Տողերիս հեղինակին որոշ մարդիկ պատմել են, որ երբ իրական կյանքում նեղ վիճակում են հայտն­վում, ապա երազներում սկսում են տեսնել իրենց մեռած հայրերին, որոնք խորհուրդներ են տալիս, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված վիճակից։ Կամ պարզապես լռում են, բայց երազ տեսնողը արթնանալուց հետո հասկա­նում է, որ հոր պատկերի երեալը հենց նրանից օգնության ակնկալելու իմաստ ունի։ Սա հանգուցյալի ռեֆերենտայնության անժխտելի ապացույց է։
         Ռեֆերենտային կարող է լինել նաև ապագայի մարդկանց երևակայա­կան խումբը։ Այդ մարդիկ դեռ լույս աշխարհ չեն եկել, բայց արդեն, շնորհիվ մեր երևակայության աշխատանքի, որոշ դեր են խաղում հասարակության և առանձին անձանց կյանքում։ Նման երևակայական խմբերի ստեղծումը շատ բնորոշ է ստեղծագործող մարդկանց, ովքեր չեն ընդունվում իրենց ժամանա­կակիցների կողմից, հալածվում են, ում իրենց ժամանակակիցները չեն հաս­կանում ու չեն գնահատում։ Վաղուց ի վեր մարդկությանը հայտնի է  չճանաչ­ված հանճարի երևույթը։ Բայց մարդուն, հատկապես մերժվածին, ապրելու և ստեղծագործելու համար սոցիալական հենարան է պետք։ Եվ ահա նա իր երևակայության մեջ ստեղծում է ապագայի ավելի ազնիվ, անաչառ և իմաս­տուն մարդկանց կերպարներ, ովքեր ընդունակ են հասկանալ և գնահատել իրեն ու իր գործը։ Եվ այս հոգեբանական մեխանիզմն իսկապես օգնում է մար­դուն ապրել ե հոգեպես առողջ մնալ։
         Վերջապես՝ ռեֆերենտային կարող են լինել նաև գեղարվեստական ստեղծագործությունների՝ էպոսների, վեպերի, պոեմների հերոսները, որոնք իրենց հեղինակների երևակայության աշխատանքի արդյունքներն են։ Այդպիսի սոցիալ–հոգեբանական դեր կարող են խաղալ նաև պատմական հերոսները, գիտության ու մշակույթի գործիչները, դերասանները, այն բոլոր ականավոր մարդիկ, ում երիտասարդները ցանկանում են նմանվել։ Դրանք ռեֆերենտա­յին, նշանակալից անձնավորություններ են և չափանմուշներ (էտալոններ) են դառնում, կրթում են ընթերցալներին, ձևավորում են նրանց անձը, հատկապես դեռահասության և պատանեկության տարիներին։ Եթե զարգացող անձի շր­ջապատում չկան էտալոնային արժեքներ կրող անձնավորություններ, որոնց նա կցանկանար նմանվել, ապա նա սկսում է այդպիսի հեղինակություններ որոնել անցյալում, ապագայում, իր երևակայության մեջ կամ գեղարվեստա­կան երկերում, որոնք այլ մարդկանց երևակայության արգասիքներն են։
        Ռեֆերենտային խմբի ազդեցությամբ է որոշվում, թե անձն ինչպես է գնահատում ու մեկնաբանում սոցիալական իրադրությունը, որի մեջ հայտն­վել է։ Քանի որ տարբեր անձինք ունեն տարբեր ռեֆերենտային խմբեր, հետևաբար նաև տարբեր մշակույթ ու աշխարհայացք, ապա նրանք միևնույն իրադրությունը մեկնաբանում են տարբեր կերպ և տարբեր կերպ էլ նրանում գործում են։ Այն դեպքերում, երբ որոշ թվով անձինք նույն իրադրության մեջ նույն կերպ են գործում, ապա դա նշանակում է, որ իրադրությունը նրանք ըն­կալում են գրեթե նույն կերպ, իսկ դա էլ, իր հերթին, պայմանավորված է նրանց ռեֆերենտային խմբի նույնությամբ։ Իրադրությանը նրանք նայում են միևնույն խմբի դիրքերից։
     Ա. Նալչաջյան, Սոցիալական հոգեբանություն:
Armenian

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1413545
  • Բոլոր այցելուները: 101913
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 327
  • Ձեր IP-ն: 34.204.185.54
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52