Սասունում մի հետաքրքիր ավանդություն է հյուսվել Արագածի և Մասիսի մասին։
Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր էին, սակայն գժտվում են։ Քույրերին փորձում է հաշտեցնել Մարութա լեռը։ Սակայն նրան չի հաջողվում դա անել։ Մարութան թողնում հեռանում է և անիծում, որ Մասին ու Արագածը իրարից բաժանվեն և երբեք միմյանց չհանդիպեն։Մասին անիծում Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքն էլ՝ աչքերից։ Արագածն էլ իր հերթին անիծում է Մասիսին, որ նրա գագաթին մարդ չբարձրանա ու մատաղ չմորթվի։ Ըստ ավանդության այդպես էլ լինում է. Արագածի արցունքից՝ կատարին լիճ է գոյանում, Մսսիսի գագաթն էլ մարդ չի բարձրանում ու մատաղ չի մորթում , և երկուսն էլ մնում են միմյանցից հեռու։
Ս. Հարությունյան, Անեծքի և օրհնանքի ժանը հայ բանահյուսության մեջ, Երևան 1975 թ.։
Նկարում Սիսն ու Մասիսն են Վարդենսիսի լեռնաշղթայի արևմտյան վերջավորությունից ՝ Սև սար