You are here

Գեղարքունիքի սեպագրերը և խաչքարերը

Հարգելի էքսկուրսավարներ և ոչ միայն։ Հուլիսի 28-ին ունենք թեմատիկ այց Գեղարքունիքի մարզ։ Գեղարքունիքը սեպագրերի և խաչքարերի առատությամբ թերևս ամենահարուստներից է։
Ժամանակի ընթացքում այստեղ հայտնաբերվել է 5 սեպագիր արձանագրություն /Ծովակի, Ծովինարի, Վարդաձոր, Գավառ, Լճաշեն/։ Արձանագրությունների նման առատությունը թերևս վկայությունն է այն բանի, թե Գեղարքունիքը ի՞նչ կարևոր ստրատեգիական նշանակություն է ունեցել Վանի թագավորության կազմում։ Այդ սեպագիր արձանագրություններից 3-ը /Ծովակ, Ծովինար, Լճաշեն/ ներկայումս գտնվում են իրենց նախնական տեղում, ինչը կարող ենք փաստել՝ բացառիկ երևույթ է։
Գեղարքունիքը անհամեմատ հարուստ է խաչքարերով։ Դժվար է մատնանշել մի գյուղ, որտեղ տասնյակի /մի գուցե և ավել/ հասնող միջնադարյան խաչքարեր չգտնվեն։ Կլինենք Այրքում, Մաքենիսում, Կարճաղբյուրում, Ձորագյուղում /Շողագավանքում/, Ներքին Գետաշենում /Կոթավանք/ և իհարկե Նորատուսում, որտեղ մոտիկից կխոսենք խաչքարերի մասին, խաչքարերի հետ։

Արշավի համար անհրաժեշտ է․
Այս այցը հագեցված է լինելու, առանց քայլարշավի, տրամադրվենք չձանձրանալուն,
Արևային գլխարկ, անձրևանոց,
Մեկօրյա սնունդ, ջուր

Արժեքը 7000 դրամ։

Հանդիպում ենք Մատենադարանի դիմաց, հուլիսի 28-ին ժամը 7։00։ Շատ չենք ուշանում։

Մասնակցության և հարցերի դեպքում օգտագործել ֆեյսբուքյան հարթակը՝ https://www.facebook.com/sevak.arevshatyan, կամ զանգահարել 077 93 76 34՝ Արևշատյան Սևակ։

ֆեյսբուքյան միջոցառումը այստեղ՝  https://www.facebook.com/events/2625023924422665/

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1179483
  • Բոլոր այցելուները: 88742
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 314
  • Ձեր IP-ն: 18.204.55.168
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52