Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Նոր ժամանակների առաքյալը: Խաչատուր Աբովյան

170 տարի առաջ, ճիշտ է գարնանը (ապրիլի 2/14-ն) տանից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում նոր ժամանակների ամենանշանավոր հայը` Խաչատուր Աբովյանը: Թերևս ճիշտ է այն միտքը, ըստ որի Աբովյանը գնաց անմահություն: «Վերք Հայաստանով» հիշվող մեծանուն Աբովյանը, ստանալով եվրոպական կրթություն, առաջ գնաց իր ժամանակներից և փորձեց իր հետ տանել նաև տեղում դոփող հայությանը, բուժել վերջինիս Վերքերը: Դժվար է չափել Աբովյանի մեծությունը` գոնե ինձ համար նա անչափելի է: Չերկարացնեմ, հունվարի 26-ին գնում ենք Աբովյանի տուն-թանգարան առերեսվելու նոր ժամանակների Լուսավորիչ, չափացանցություն չէ` Առաքյալ, Խաչատուր Աբովյան ֆենոմենի, նրա ապրած պատմական միջավայրի հետ:
Հանդիպում ենք թանգարանի դիմաց, ժամը 15:00, շատ չենք ուշանում:
Մուտքի տոմսերի գների և ընդհանրապես թանգարանի մասին` այստեղ` http://abovyanmuseum.am/թանգարան/մեր-մասին/
Հարցերի դեպքում գրում ենք, հարկ եղած դեպքում զանգահարում ` 077 93 76 34:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 534890
  • Բոլոր այցելուները: 43760
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 295
  • Ձեր IP-ն: 54.161.49.216
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52